Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 20 » Սեպտեմբերի 18-ին ՏԻՄ համայնքի ղեկավարի ընտրություններում Մեծամոր քաղաքում համայնքի ղեկավար վերընտրվեց գործող քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը
16:13
Սեպտեմբերի 18-ին ՏԻՄ համայնքի ղեկավարի ընտրություններում Մեծամոր քաղաքում համայնքի ղեկավար վերընտրվեց գործող քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը
Սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ համայնքի ղեկավարի ընտրություններում ընտրողների ձայների մեծամասնությամբ Մեծամոր քաղաքում համայնքի ղեկավար ընտրվեց Ռոբերտ Գրիգորյանը: Պարոն Գրիգորյանը առաջադրվել էր ՀՀԿ-ի կողմից, համայնքի բնակիչները իրենց վստահության քվեն գործող համայնքի ղեկավարին տվեցին երրորդ անգամ: Մեր անկեղծ շնորհավորանքն ենք փոխանցում պարոն Ռոբերտ Գրիգորյանին ընտրություններում հաղթանակի և համայնքի բնակիչների կողմից նշանակալից վստահության քվեների ստացման համար և բարի երթ ենք մաղթում մեր հարգարժան քաղաքապետին իր ծրագրերի իրագործման ճանապարհին....
Շնորհավորում ենք նաև մեր համայնքի բոլոր քաղաքացիներին, ովքեր եղան առաջադիմության, քաղաքի բարգավաճման և բարեկեցիկ ու խաղաղ վաղվա օրվա կողքին...Հաղթանակը նաև մեր բոլորինն է, ուրախությունը համաքաղաքային և ամենակարևորը. արդար ու առանց կեղծիքների` բնակիչների վստահության քվեներով ու արդարացի պայքարով նվաճված...