ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 23.09.2018, 09:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [539]
Կրթություն և գիտություն [35]
Մարզային [14]
Պաշտոնական [422]
Մշակույթ [14]
Հասարակություն [726]
Սպորտ [1]
Տեսակետ [44]
Տարածաշրջան [70]
Զանազան [155]
Քաղաքականություն [577]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 1 » Սեպտեմբերմեկյան ղողանջներ /Որ մեզ հետ են եւ մեզ ուղեկից ողջ կյանքի ընթացքում/
14:53
Սեպտեմբերմեկյան ղողանջներ /Որ մեզ հետ են եւ մեզ ուղեկից ողջ կյանքի ընթացքում/

Նոր ուսումնական տարվա սկիզբը՝ սեպտեմբերի 1—ը, ավանդաբար նշվում է որպես Գիտելիքի օր։ Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական ու հիշարժան դարձնելու նպատակով հանրապետության բոլոր դպրոցներում աշնան առաջին օրն այդ նշանակալի իրադարձությանը նվիրված տոնական հանդիսություններ են կազմակերպվում եւ անցկացվում։ Տոնը, կարելի է ասել, բոլորինս է՝ մեծ թե փոքր։
Սեպտեմբերի 1… Այս օրը տարվա ընթացքում մեզ հանդիպած այն քիչ ու հաճելի առիթներից մեկն է, երբ մեծահասակներիս կրկին հիշեցնում եւ տանում է դպրոցական երանելի տարիները։ Ինչպես նաեւ՝ մանկության թավշե, լուսավոր հեռուները, որոնք մեզ հայրենի տունն են հիշեցնում, առաջին դասարանը, առաջին ուսուցչին… Ինչպես մեծն Մարկեսն է մտերմաբար ավանդել՝ պիտի ունկնդիր լինենք մանկան ձայնին, որպիսին եղել ենք երբեւէ, եւ ով ինչ—որ տեղ դեռ գոյություն ունի մեր ներսում։ Եթե լսում ենք մեր ներսում եղած երեխային, ապա մեր աչքերը կրկին անսովոր փայլ ու պայծառություն են ձեռք բերում։ Եթե չենք կորցնում կապն այդ երեխայի հետ, ապա չի ընդհատվում եւ մեր կապը կյանքի հետ։ 
Այնպես որ, մենք բոլորս էլ գալիս ենք մանկությունից, այն ոսկե ժամանակաշրջանից, երբ շատ բան մեր կյանքում կատարվում է առաջին անգամ։ Առաջին իսկական տպավորություններն ենք ստանում աշխարհից, որոնք մեզ են փոխանցվում հիմնականում դպրոցի, գիտելիքի միջոցով՝ մնալով մեզ հետ ողջ կյանքի ընթացքում, մնալով մեզանից անբաժան…
Մշակույթն ու դպրությունը հայ ժողովրդի դարավոր ընթացքի այցեքարտն են եղել։ Մեր ժողովուրդը միշտ կարեւորել է գիտելիքը եւ ուսումը, որոնք առանցքային նշանակություն են ունեցել մեր կյանքում եւ, հակառակ կրած նեղությունների, էական ու հիմնարար դեր խաղացել ազգային հոգեւոր անդաստանում եւ բազմադարյա մշակույթում։ Այսօր էլ հայրենի երկրի հզորացման, հայրենյաց կյանքի բարօրության, մեր պետության սահմանների ամրության եւ մեր ժողովրդի պայծառ գալիքի համար անգնահատելի է ազգի ուսյալ զավակի ու քաղաքացու դերը։ Ուսյալ ու կիրթ հասարակությունն է ընդունակ բարեփոխելու կյանքը, բարվոք վճիռներ գտնելու իր առջեւ կանգնած խնդիրների լուծման համար եւ իրականություն դարձնելու առաջընթացի իր տեսլականը։ 
Երեխաներին պետք է սիրել՝ չխնայելով նրանց համար ոչինչ։ Միայն թե նրանք լավ սովորեն եւ չկրկնեն իրենց ծնողների, ավագների սխալները։ Հավատարիմ մնան այն հոգեւոր ու բարոյական արժեքներին, որոնք ուղենշային են եղել շատ ու շատ սերունդների համար եւ երբեւէ չեն կորցրել իրենց արդիականությունն ու կարեւորությունը։
Ինչ էլ ուզում է լինի, մի բան հաստատ չպիտի մոռանանք՝ սովորել պետք է ողջ կյանքի ընթացքում։ Կարծելով, որ ամեն ինչ գիտենք, իրականում անգամ 1 տոկոս գիտելիք չենք ունենում։ Ուստի, առաջին հերթին պետք է կուտակել գիտելիքներ։ Ի վերջո, հաջողությունն այցելում է նրան, ով բաց է եւ անընդհատ ցանկանում է սովորել։

Կատեգորիա: Կրթություն և գիտություն | Դիտումներ: 3 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Սեպտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018