ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 08:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 28 » Սերժ Սարգսյան. «Սինգապուրը հաջողված պետության լավ օրինակ է»
18:39
Սերժ Սարգսյան. «Սինգապուրը հաջողված պետության լավ օրինակ է»
Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի

Երեքշաբթի երեկոյան Սինգապուր ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպումներ է ունեցել այդ երկրի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Թոնի Տան Քեն Յամի, վարչապետ Լի Սյան Լունի հետ։ Սերժ Սարգսյանը նաեւ մասնակցել է Սինգապուրի բիզնես ֆեդերացիայի անունից ի պատիվ Հայաստանի նախագահի տրված ճաշին, որին ներկա են եղել Սինգապուրի խոշոր գործարարներն ու ամենաազդեցիկ կորպորացիաների ղեկավարները:
Սինգապուրի եւ Հայաստանի նախագահները քննարկել են երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, հայ - սինգապուրյան քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը:
Սինգապուրի նախագահի խոսքով, չնայած երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին 20 տարի առաջ, հայ - սինգապուրյան կապերը գոյություն ունեն 150 տարուց ավելի. հայերն են sինգապուրում տպագրել առաջին թերթը, հիմնել առաջին քրիստոնեական եկեղեցին:
Սերժ Սարգսյանի դիտարկմամբ` Սինգապուրն արագ զարգացած հաջողված պետության լավ օրինակ է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար:
Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` զրուցակիցները երկուստեք ցանկություն են հայտնել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական այս տարին նշանավորվի նաեւ որպես Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման տարի: Նախագահները խոսել են կրթության, գիտության, քաղաքացիական ծառայության ոլորտներում համագործակցության, սինգապուրյան փորձը Հայաստանում ներդնելու մասին եւս:
Սինգապուրի վարչապետի հետ Հայաստանի նախագահի հանդիպմանը անդրադարձ է եղել հատկապես երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդմանը:
Այս հանդիպմանը եւս երկուստեք ընդգծվել է Սինգապուրի պատմության ընթացքում հայ համայնքի ունեցած նշանակալի դերակատարումը: Հատկապես հիշելով հայ գործարարների բարի համբավը եւ Սինգապուրում 19-րդ դարի վերջին առեւտրային հարաբերությունները զարգացնելու գործում նրանց ունեցած յուրահատուկ առաքելությունը՝ Լի Սյան Լունը ցանկություն է հայտնել վերականգնված տեսնել հայ - սինգապուրյան տնտեսական սերտ կապերը:
Սինգապուրի «Իստանա» նստավայրում պաշտոնական բանակցությունները եզրափակվել են փաստաթղթերի ստորագրմամբ: Մասնավորապես, Հայաստանի եւ Սինգապուրի կառավարությունների միջեւ ստորագրվել են Փոխըմբռնման հուշագիր մշակույթի ոլորտում համագործակցության մասին եւ Համաձայնագիր դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին:
Սերժ Սարգսյանը այսօր այցելել է նաեւ Սինգապուրի բուսաբանական այգի, որտեղ տեղի է ունեցել այդ երկրի ազգային խորհրդանիշը համարվող ծաղկի՝ «Սինգապուրյան խոլորձի» անվանակոչության արարողությունը: Այսպիսի միջոցառումներ Սինգապուրում տեղի են ունենում ի պատիվ երկրի բարձրաստիճան հյուրերի եւ անվանի գործիչների: Այս արարողակարգին Հայաստանի նախագահի մասնակցությունը մեկ այլ խորհուրդ եւս ուներ. «Վանդա Միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձի տեսակը, որը հայտնի է նաեւ որպես «Սինգապուրյան խոլորձ» կամ «Ալոհա արքայադստեր խոլորձ», իր անվանումն ստացել է ի պատիվ Սինգապուրում բնակվող հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), ով հայտնաբերել է այս ծաղկատեսակը:
Հայաստանի նախագահը պատվո հյուրերի գրքում իր գրառման մեջ այս կապակցությամբ, մասնավորապես, նշել է. - «Հպարտ եմ, որ Սինգապուրի ազգային ծաղիկը կրում է հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի անունը: Թող որ այս չքնաղ ծաղիկը նաեւ հայ - սինգապուրյան բարեկամության հարատեւության խորհրդանիշը լինի»:
Սինգապուրի ամենաազդեցիկ կորպորացիաների եւ երկրի խոշոր բիզնես ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը քննարկել է Հայաստանում ներդրումներ անելու հեռանկարները: Սինգապուրի գործարար շրջանակների ներկայացուցիչները հետաքրքրվել են հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, առողջապահության, քաղաքաշինության եւ քաղաքաշինական ծրագրավորման, ՀԷԿ-երի շինարարության, աղբահանության եւ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում Սինգապուր կայցելեն նաեւ հայ գործարարները` բանակցություններն ու մտադրություններն ավելի որոշակի ծրագրերի վերածելու նպատակով:
Հայաստանի նախագահի պետական այցի առաջին օրվա ավարտին նախատեսված է նաեւ ՍերժՍարգսյանի պատվին Սինգապուրի նախագահ Թոնի Տան Քեն Յամի անունից պետական ընթրիք:
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 475 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024