ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 10:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 18 » Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին
12:54
Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին։ Հանրապետության նախագահը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է դինամիկ զարգացող Հայաստան—Եվրոպական միություն հարաբերություններին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման ընթացքին, Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, որոնք ԵՄ հետ մեր երկրի հարաբերություններում կարեւորագույն տեղ են զբաղեցնում։ Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ Մերձավոր Արեւելքում զարգացումների ու դրանց հետեւանքով ոչ միայն եվրոպական երկրների, այլեւ գործընկեր պետությունների եւ համայն մարդկության համար լրջագույն մարտահրավեր դարձած փախստականների ճգնաժամի մասին։
Նիստը վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը։ Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան—Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ եւ արեւելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ—ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների եւ կառավարությունների ղեկավարները։
ԵԺԿ գագաթնաժողովի շրջանակներում նախագահը հանդիպում է ունեցել Հունաստանի «Նեա դեմոկրատիա» կուսակցության ղեկավար Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Զրուցակիցները քննարկել են ԵԺԿ շրջանակներում միջկուսակցական համագործակցության զարգացմանը վերաբերող, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ Անդրադարձ է եղել նաեւ ՀՀ նախագահի օրերս Հունաստան կատարած պաշտոնական այցին եւ դրա շրջանակներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածություններին։
Ավարտելով աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեկ երեկոյան վերադարձել է Երեւան։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 323 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024