ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 00:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 3 » Սերժ Սարգսյանը շնորհակալական հեռագրեր է հղել Գերմանիայի ղեկավարներին
11:55
Սերժ Սարգսյանը շնորհակալական հեռագրեր է հղել Գերմանիայի ղեկավարներին

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհակալական հեռագրեր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկին, կանցլեր Անգելա Մերկելին եւ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման կապակցությամբ։ ՀՀ նախագահը խորին շնորհակալություն է հայտնել նրանց եւ Գերմանիայի բոլոր այն քաղաքական եւ հասարակական ուժերին, որոնք իրենց վճռական խոսքն ասացին այս հարցում։ Նախագահ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ բանաձեւն իր ուրույն դերը կունենա ցեղասպանությունների ճանաչման եւ կանխարգելման գործում։
«Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումն իսկապես պատմական քայլ էր. պատմական՝ ոչ միայն Հայաստանի եւ հայ ժողովրդի, Գերմանիայի եւ գերմանացի ժողովրդի, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Այն խորհրդանշում է ժողովրդավարության, համամարդկային արժեքների գերակայությունը եւ ընդգծում Գերմանիայի հետեւողական դերն այդ արժեքների պահպանման գործում։ Այն ուղերձ է ամբողջ աշխարհին առ այն, որ մարդկության դեմ գործված նույնիսկ հարյուրամյա վաղեմության հանցագործությունները ոչ միայն չեն մոռացվում, այլեւ դատապարտվում են՝ ճշգրիտ բնորոշմամբ»,–ասված է ՀՀ նախագահի խոսքում։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 327 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024