ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 16:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 10 » Շարունակվող երկխոսություն /Նախագահը հանդիպումներ է ունեցել վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ/
10:08
Շարունակվող երկխոսություն /Նախագահը հանդիպումներ է ունեցել վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ/

Օրեր առաջ աշխատանքային այցով ԱՄՆ—ում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 2—ի իրադարձությունների կապակցությամբ հորդորել էր լինել զուսպ եւ հանդուրժողական միմյանց հանդեպ՝ համոզմունք հայտնելով, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է եւ պետք է հանգուցալուծել Սահմանադրության եւ օրենքների շրջանակում՝ բանակցության եւ երկխոսության ճանապարհով։
Նախագահը, ինչպես խոստացել էր, Հայաստան վերադառնալուն պես խորհրդակցություններ է նախաձեռնել կառավարության եւ Ազգային ժողովի ղեկավարության հետ։ Այդ շրջանակում, ինչպես տեղեկացրել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, Արմեն Սարգսյանը իր նստավայրում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։
Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ առկա խնդիրների հանգուցալուծման ուղիները՝ այդ համատեքստում կարեւորելով երկրում կայունության պահպանումն ու հանդուրժողականության մթնոլորտը։
Նախագահ Սարգսյանը ողջունել է անցած օրերի բանակցային գործընթացը եւ շեշտել, որ իրավիճակի հանգուցալուծման եւ առկա խնդիրների լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է, ասված է հաղորդագրությունում։
Նախագահը հույս է հայտնել, որ հասարակությունն ու քաղաքական ուժերը կշարունակեն խոհեմություն ու սթափություն դրսեւորել եւ առաջնորդվել երկրի շահերով, Սահմանադրությամբ ու օրենքներով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իսկապես շատ կարեւոր է, որ այս իրավիճակը քննարկենք նաեւ հանրապետության նախագահի հետ։ Ըստ էության, հիմա կարող եմ ասել, որ վերջին օրերին մի քանի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք կարծես թե տանում են դեպի հանգուցալուծում։ Մասնավորապես, երեկ,Բարգավաճ Հայաստանե կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հուշագիր ստորագրեցինք՝ դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, եւ եւս 16 պատգամավոր գրավոր հայտարարությամբ պաշտպանել են այդ նախաձեռնությո ւնը։ Կարծում եմ, որ, ըստ էության, պրոցեսը գնում է լարվածությունը թոթափելու ճանապարհով, ինչը դրական է»։
Այս համատեքստում նշենք, որ քաղաքական ուժերն ավելի են հակվում համագործակցության եւ փոխզիջման։ Երեկ ԱԺ «ՀՀԿ» խմբակցությունը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում, անկախ ժամկետներից, վարչապետ չառաջադրելու որոշման մասին։ Բացի այդ, նշյալ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վերաբերյալ իրենց համաձայնության մասին հայտարարության տեքստ են ստորագրել ԱԺ 16 պատգամավորներ։

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 389 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024