ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 00:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 5 » Շարունակվող գործընկերություն /ԱՄՆ խաղաղության կորպուսը տոնում է հայաստանյան գործունեության 25—ամյակը/
09:49
Շարունակվող գործընկերություն /ԱՄՆ խաղաղության կորպուսը տոնում է հայաստանյան գործունեության 25—ամյակը/

ԱՄՆ խաղաղության կորպուսը նշում է Հայաստանում ծավալած գործունեության 25–ամյակը։ Հենց նույն օրը տեղի ունեցավ ծրագրի նոր խմբի կամավորների երդմնակալության արարողությունը։ 42 ամերիկացի կամավոր շուտով մեկնելու են Հայաստանի տարբեր շրջաններ՝ երկու տարվա ընթացքում աշխատելու տեղի դպրոցների, համալսարանների, հասարակական կազմակերպությունների հետ՝ փորձելով նպաստել համայնքային զարգացմանը։
Կամավորների երդմնակալության արարողությանը ներկա էին ՀՀ—ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը, ծրագրի ներկա եւ նախկին կամավորները, Վաշինգտոնից ժամանած Խաղաղության կորպուսի ղեկավարության ներկայացուցիչները եւ այլք։
Դեսպան Ռիչարդ Միլսը կարծում է, որ սա առանձնահատուկ օր է ոչ միայն իր, ԱՄՆ դեսպանատան, Խաղաղության կորպուսի, այլեւ Հայաստանի ժողովրդի համար։
«Այսօր տեղի է ունենում կորպուսի 25—րդ խմբի երդմնակալության արարողությունը, զուգահեռ նշում ենք նաեւ կորպուսի գործունեության 25–ամյակը։ Հատկանշական է, որ այսօր նաեւ երդվելու է ԱՄՆ—ից ժամանած 1000—րդ կամավորը, ով աշխատելու է եւ ծառայելու է Հայաստանում, ուստի սա շատ կարեւոր եւ հիշարժան պահ է։ Տարբեր տարիքի կամավորներ են Հայաստան ժամանում եւ ծանոթանում են հայկական մշակույթի առանձնահատկություններին, այնուհետեւ ԱՄՆ վերադառնալուց հետո ներկայացնում են իրենց սովորածն ու տեսածը։ Այդպես ձեւավորվում է մի խումբ, որը հանդես է գալիս հայ—ամերիկյան հարաբերությունների ամրապնդման դիրքերից»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Խաղաղության կորպուսի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շիլա Քրաուլին նույնպես ժամանել է Հայաստան՝ արարողությանը մասնակցելու նպատակով։ Նա նշեց, որ ուրախ է եւ հուզված այս պատմական օրը Հայաստանում լինելու համար։
«Այս մարդիկ միասին ներկայացնում են մեր լավ ժառանգությունը։ Խաղաղության կորպուսի կամավորները մեր ծրագրի սիրտն են, իսկ անձնակազմը՝ հոգին։ Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում ձեզնից յուրաքանչյուրին՝ ծրագրին աջակցելու եւ մեր առաքելությանը նվիրված ծառայելու համար։ Ձեզնից յուրաքանչյուրը շատ բան ունի տալու այն համայնքներին, որոնցում գործունեություն եք ծավալելու»,–ասաց նա։
Ամերիկացի կամավոր Քեյթ Քեյսին արդեն շուրջ մեկ տարի է՝ աշխատում է Սիսիանում որպես անգլերենի ուսուցչուհի, համագործակցում է եւս մի քանի հասարակական կազմակերպությունների հետ։ Նա նշեց, որ հույս ունի Հայաստանում մշտական բնակություն հաստատել, քանի որ անչափ սիրել է Հայաստանը եւ հայերին։ Քեյթն այժմ ներգրավված է զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրում։
«Հայերն ամենաընկերասեր մարդիկ են, որ ես երբեւէ տեսել եմ։ Երբ ես եկա այստեղ, հայերեն ոչ մի բառ չգիտեի, ինձ հյուրընկալող ընտանիքը ամեն ինչ սովորեցնում էր»,–եզրափակեց կամավորը։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 295 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024