ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 14:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 20 » Շատ ավելի կոշտ եւ խորը փոփոխություններ /Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը/
14:31
Շատ ավելի կոշտ եւ խորը փոփոխություններ /Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը/

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախ ներկայացրել է խորհրդի կազմում իրականացվող փոփոխությունները եւ նշել, որ դրանում ընդգրկվել են պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները, մարդու իրավունքների պաշտպանը, իսկ հասարակական հատվածից երկու հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ–ն։ Առաջիկայում խորհրդի կազմը համալրելու են եւս ՀԿ–ներ, որոնք ընտրվելու են հայտարարվելիք մրցույթի արդյունքներով։
Վարչապետ Կարապետյանն առաջարկել է խորհրդի անդամներին հրապարակային ներկայացնել մրցույթի մասնակիցների հայտանիշերը եւ ընդգծել, որ կառավարության նպատակն է հակակառուպցիոն խորհրդում ներգրավել հասարակության լայն շերտեր ներկայացնող անդամներ։
Անցնելով օրակարգային հարցերին՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել է հարկային եւ մաքսային ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները եւ նշել, որ ռիսկերն առնչվում են օպերատիվ հետախուզական միջոցառումների անցկացմանը, տեսուչների գործունեությանը, ստուգումների իրականացմանը, ներմուծման եւ արտահանման գործընթացի հետ եւ ներկայացրել դրանց լուծմանն ուղղված առաջարկներ։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը շեշտել է, որ ներկայացված առաջարկների որոշ մասն արդեն իսկ ժամանակավրեպ են, քանի որ ՊԵԿ–ում տեղի ունեցող բարեփոխումների արդյունքում մի շարք հարցերի անդրադարձ է կատարվել։ Անդրադառնալով խնդրին՝ վարչապետը նշել է. «Փաստաթուղթը, որը ՊԵԿ–ը պատրաստել է համակարգում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ, շատ ավելի վճռական է։ Հավատացեք, մեր տրամադրվածությունը ՊԵԿ–ում փոփոխությունների առնչությամբ, շատ ավելի կոշտ է, շատ ավելի խորը ու շատ ավելի ֆունդամենտալ»։ Վարչապետը ՊԵԿ–ին եւ ֆինանսների նախարարությանը հանձնարարել է ուսումնասիրել ներկայացված կոռուպցիոն ռիսկերը, առաջարկությունները եւ ներկայացնել դրանց լուծման տարբերակներ։
Հաջորդ հարցով Կարեն Զադոյանը ներկայացրել է պետական գնումների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ կատարված ուսումնասիրությունները եւ նշել, որ դրանք մանրամասն քննարկվել են ֆինանսների նախարարության հետ։ Ներկայացրած 36 առաջարկություններից 18–ն արդեն իրականացվել են։ Արձագանքելով ծավալված քննարկումներին՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությանն ուսումնասիրել էլեկտրոնային գնումների համակարգի վերաբերյալ բարձրացված խնդիրները եւ խորհրդի հաջորդ նիստում ներկայացնել դրա արդյունքները։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահն անդրադարձել է նաեւ ազատ տնտեսական մրցակցության եւ մենաշնորհի ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ իրականացված ուսումնասիրություններին եւ ներկայացրել առաջարկություններ, որոնք վերաբերել են իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրմանը, ոլորտում կարգավորիչ եւ վերահսկիչ գործառույթներ իրականացնող մարմինների տարանջատմանը եւ այլն։ Վարչապետ Կարապետյանն առաջարկել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին եւ հանձնարարել ֆինանսների, տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություններին՝ ուսումնասիրել խնդիրները եւ խորհրդի հաջորդ նիստում ներկայացնել արդյունքները, իսկ խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ ներկայացնել դիրքորոշում։

Խորհուրդն անդրադարձել է հուղարկավորության ոլորտում կոռուպցիոն դրսեւորումներին՝ կապված գերեզմանատներում ծառայությունների մատուցման, հուղարկավորության նպաստների վճարման հետ եւ այլն։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 263 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024