ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 14:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 20 » Շնորհակալություն տեղամասային տեսուչին քաղաքի բնակիչներից
18:54
Շնորհակալություն տեղամասային տեսուչին քաղաքի բնակիչներից


Մեր քաղաքում ապրում են մարդիկ, որոնք իրենց կյանքն ու գործը նվիրաբերել են հասարակության կարգ ու կանոնի և օրինականության պահպանմանը, մարդիկ որոնք իրենց ծառայությամբ վայելում են համընդհանուր սեր և հարգանք: Նրանցից մեկն էլ ՆԳՆ Մեծամորի ոստիկանության բաժնի տեղամասային տեսուչ, ավագ լեյտենանտ Դավիթ Վանեսյանն է:
Հունիսի 10-ին տեղատարափ անձրևից հետո Մեծամորի ամառանոցի 4-րդ թաղամասում առաջացավ կործանարար հեղեղ, որը սպառնում էր Մարգարյանների ընտանիքին: Տարեց մարդիկ հողագործական աշխատանքներից հետո գիշերել էին տնակում: Ահագնացող հեղեղը սրբելով ամեն ինչ իր ճանապարհին հասել էր Մարգարյանների տնակին և քշում էր հորձանքի ուղղությամբ, սպառնալով նրանց կյանքին:
00:15-ին Մեծամորի ոստիկանության բաժին ահազանգ ստացվեց: Դեպքի վայր գործուղված ավագ լեյտենանտ Դավիթ Վանեսյանը անձնազոհ ու խիզախ որոշում կայացրեց` նետվելով հեղեղատը, հաղթահարելով հորձանքի ուժն ու ջրի սառնությունը, կոտրեց տնակի լուսամուտի ապակին և դուրս հանեց Մարգարյան ընտանիքի երեք անդամներին` փրկելով նրանց կյանքը:
Մարգարյանները իրենց խորին շնորհակալությունն են արտահայտում ՆԳՆ Մեծամորի բաժնի ոստիկանության պետ` գնդապետ Մ. Օհանյանին կազմակերպչական հմուտ գործողություններ դրսևորելու և ճիշտ հրահանգներ տալու համար: Արարատ Մարգարյանը ընտանիքի անունից իրենց երախտագիտությունն է հայտնում նաև ավագ լեյտենանտ Դավիթ Վանեսյանին անձնազոհ ու խիզախ արարքի համար, ավելացնելով, -մեր ընտանիքը պարտական է նրան վճռական որոշման ու աներկյուղ քայլերի համար:
 Մենք ևս մեր հիացմունքն ենք արտահայտում Մեծամորի ոստիկանության աշխատակիցներին անձնազոհ ծառայության համար, ցանկանալով ամենայն բարիք իրենց դժվարին բայց պատվաբեր աշխատանքում:
Հասարակայնության հետ կապերի և լրատվության  բաժին
Կատեգորիա: Համայնք | Դիտումներ: 579 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
1
1 Arevik • 14:55, 21.06.2012
@nker Vanesyan shnorhavorum em duq shat qaj u xizax eq yes hamozvac ei vor duq shat lav u bari mard eq love love love love love love love angel angel angel angel angel angel duq uxaki hreshtaki pes bari eq
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024