Սիրելի մայրեր, քույրեր.
Շնորհավորում եմ եմ ձեզ բոլորիդ մայրության ու գեղեցկության տոնի առթիվ: Հրաշալի այս տոնը մեր նախնիք նշել են վաղեմի ժամանակներից` իբրև հարգանքի ու խոնարհման հավաստիք հայ մոր, հայ կնոջ հանդեպ:
Այսօր էլ, խմորումի ու արհավիրքի պահին մեծ է հայ կնոջ դերը մեր իրականության ու հասարակական կյանքում: Ձեր ազնվական ոգուց սնված զինվորի սխրանքի ականատեսն ենք, ձեր խրոխտ խոսքի ունկնդիրն ու ձեր հայրենասիրության ու անխոնջ աշխատանքի վկան ենք:
Մեծ է և անուրանալի հայ կնոջ դերը ընտանիքի, հայ օջախի կայացման ու երեխաների դաստիարակման գործում:
Կրթության, առողջապահության ու հասարակական ու քաղաքական տարբեր ոլորտնեում դուք շարունակում եք Ձեր հայրենանվեր աշխատանքը` ի փառս մեր ժողովրդի ու հայրենիքի...
Մեծարում ենք դարերով ամրապնդված ազնվազարմ հայ կնոջ կերպարը, որի անմիջական կրողն եք ու ազգային արժեքների սնուցողը:
Մախթում եմ ձեզ ամենայն երջանկություն ու բարիք, ձեր նպատակ երազանքների իրականացում, խաղաղ կապույտ երկինք ու բարի ցանկությունների իրականացում...
Մեծամորի քաղաքապետ
Ռոբերտ Գրիգորյան