ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 02:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 5 » Շնորհավորանք եւ շնորհակալություն մանկավարժներին /Հոկտեմբերի 5—ին նշվում է Ուսուցչի միջազգային օրը/
12:39
Շնորհավորանք եւ շնորհակալություն մանկավարժներին /Հոկտեմբերի 5—ին նշվում է Ուսուցչի միջազգային օրը/

Միշտ էլ հայ հասարակությունը ակնածանք ու ջերմություն է դրսեւորում այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքի նպատակն են համարում մատաղ սերնդին կրթելն ու դաստիարակելը։ Զարմանալի չէ, որ հայոց առաջին ուսուցիչը՝ Մեսրոպ Մաշտոցը, իր նվիրյալ գործունեության համար սրբացվել է ու պաշտամունքի արժանացել մեզանում։
Ուսուցչի օրը բազմահազար աշակերտության ու ծնողների սիրելի տոներից է։ Այդ օրը նրանք հնարավորություն ունեն առանձնահատուկ անկեղծությամբ շնորհավորելու եւ երախտապարտություն հայտնելու իրենց կրթող մանկավարժներին։
Անգնահատելի է ուսուցչի դերն աճող սերնդի կրթության, դաստիարակության, վաղվա քաղաքացու ձեւավորման գործում։ Եթե բազմաթիվ ոլորտներում մասնագետների սխալը կարող է վճռորոշ նշանակություն չունենալ, ապա ուսուցչի սխալը կարող է ճակատագրական հետեւանքների  հանգեցնել։ Ուստի անկախ առօրյա դժվարություններից, սոցիալական խնդիրներից, ուսուցիչները գիտակցում են, որ մեծագույն պատասխանատվություն է ավագ սերնդին հերթափոխ պատրաստելը։
Այս առումով, մասնագիտական տոնը պետք է եւս մեկ առիթ դառնա հասարակության մեջ արժեւորելու կրթության դերն ու այդ դժվարին առաքելությունը իրենց ուսերին տանող մարդկանց՝ ուսուցիչների վաստակը։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 535 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024