ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 22.08.2017, 01:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [428]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [14]
Պաշտոնական [331]
Մշակույթ [13]
Հասարակություն [619]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [66]
Զանազան [125]
Քաղաքականություն [481]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 1 » Շնորհավորանք Գիտելիքի օրվա կապակցությամբ /Սրտանց շնորհավորում եմ առաջին դասարանցիներին և ուսանող դարձած պատանիներին ու աղջիկներին/
16:46
Շնորհավորանք Գիտելիքի օրվա կապակցությամբ /Սրտանց շնորհավորում եմ առաջին դասարանցիներին և ուսանող դարձած պատանիներին ու աղջիկներին/

Սիրելի աշակերտներ, հարգարժան ուսուցիչներ, ծնողներ, շնորհավորում եմ Ձեզ նոր ուսումնական տարվա և գիտելիքի օրվա կապակցությամբ: Սրտանց շնորհավորում եմ առաջին դասարանցիներին և ուսանող դարձած պատանիներին ու աղջիկներին, միանում եմ Ձեր ուրախությանն ու հրճվանքին:
Դպրոցական տարիները աշակերտների համար կյանքի ամենանշանակալից շրջանն է, ուր գիտելիքների հետ մեկտեղ սերմանվում է անհրաժեշտ կարողություններ ու ճանաչողություն` շարունակելու համար ծնողների ու մեր նախնիների ձեռքբերումները: Դպրոցը հասունացման, կրթվածության, հայրենիքին և հասարակայնությանը արժանի քաղաքացիների կոփման դարբնոց լինելով հանդերձ, Ձեր հոգիներում սերմանում է սեր մայրենիի և մեր փառապանձ պատմության հանդեպ: Ստեղծում հայրենասերների և վաղվա ապագան կերտող գիտակից վճռական սերունդ, որը կհանդիսանա հայրենիքի լուսավոր ուղու շարունակողը:
Թանկագին ուսուցիչներ, Ձեր անմանացորդ հետևողական ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ ևս մեկ սերունդ ոտք դրեց դպրության օջախ: Ընդունեք մեր ամենաջերմ երախտիքը Ձեր նվիրումի ու վաստակի հանդեպ:
Հարգարժան ծնողներ, դարերի խորքից մեր օրերը հասած հայոց ընտանիքի և սուրբ օջախի ավանդույթների պահպանման, երեխաների դաստիարակության ու կրթության սուրբ գործով է, որ կերտվում է մանուկների ապագան: Լինելով առաքինի ավանդույթների պահապանը, առաջինը Դուք եք սերմանում երեխաների հոգում գիտելիքներ ու սեր գիրն ու գրականությունը, դաստիարակում հայրենիքի արժանի զավակներ:
Շնորհավորում եմ բոլորիդ ուսումնական տարվա բացման կապակցությամբ և ցանկանում հաջողություններ ուսման և կյանքի բոլոր ասպարեզներում:

Մեծամորի քաղաքապետ` Ռոբերտ Գրիգորյան

Կատեգորիա: Համայնք | Դիտումներ: 42 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017