ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 10:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 11 » Շուկաների ճանաչելիության խնդիր կա /Բրազիլացի ներդրողներն ավելի են հետաքրքրվում հայկական շուկայով/
11:12
Շուկաների ճանաչելիության խնդիր կա /Բրազիլացի ներդրողներն ավելի են հետաքրքրվում հայկական շուկայով/

ՀՀ—ում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն հայ—բրազիլական հարաբերություններում առաջնահերթ է համարում երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը։ Նրա խոսքով՝ ներդրումների պակասն է սահմանափակ տնտեսական հարաբերությունների պատճառը։
«Մենք ուսումնասիրություններ ենք կատարել եւ գտել ենք գործունեության այնպիսի ոլորտներ, որոնք կարող են հետաքրքիր լինել կողմերի համար, ինչպես օրինակ՝ գյուղատնտեսության եւ հանքարդյունաբերության ոլորտներում Բրազիլիան կարող է բավականին մեծ ներդրում ունենալ Հայաստանում։ Պետք է նշել, որ մեր տնտեսական հարաբերություններում փոխանակման առումով առեւտրային գործոնն է գլխավոր եղել, եւ Հայաստանում կատարվող արտահանումների ծավալը բավականին աճել է՝ 2014 թվականին հասնելով 39 մլն դոլարի, որը սակայն ամենամեծ ցուցանիշն է եղել»,– նշել է նա։
Բրազիլիան Հայաստան է արտահանում մասնավորապես մսամթերք, շաքար եւ կակաո։
«2015 թվականին տնտեսական ճգնաժամի պատճառով Բրազիլիայից կատարվող արտահանումները կրճատվեցին՝ հասնելով 20 մլն դոլարի, սակայն 2016 թվականին իրավիճակը շտկվեց, արտահանման ծավալը հասավ 37 մլն դոլարի»,—ասել է դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանը Բրազիլիա արտահանում է հիմնականում սարքավորումներ եւ տեքստիլ արտադրանք, սակայն ոչ շատ մեծ քանակի։ Մինչ օրս Հայաստանից Բրազիլիա արտահանման ծավալը կազմել է լավագույնս 800 հազար դոլար։
Անդրադառնալով երկու կողմերի՝ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերին՝ դեսպանը նշել է, որ այժմ բանակցություններ ու քննարկումներ են ընթանում, մասնավորապես, վերջերս ստորագրված հայ—բրազիլական համաձայնագրի դրույթների իրականացման ուղղությամբ։ 
Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյի դիտարկմամբ՝ խնդիր կա միմյանց շուկաները պատշաճ կերպով ուսումնասիրելու։ Նա կարծում է, որ պետք է հստակ հետազոտություններ իրականացնել միմյանց շուկաները ավելի լավ ճանաչելու եւ ներկայացնելու համար. «Կարծում եմ, որ միայն կառավարության կողմից չէ, որ պետք է ակնկալել աշխատանք, այլեւ մասնավոր հատվածի։ Կառավարության կողմից ես արդեն նկատել եմ աշխուժություն, որոշակի գործողություններ»։
Դեսպանը ցանկանում է Հայաստանի կողմից տեսնել էլ ավելի մեծ ջանքեր հայ—բրազիլական տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում։ Նրա խոսքով՝ հայ ներկայացուցիչները պետք է մասնակցեն Բրազիլիայում պարբերաբար կազմակերպվող առեւտրային տոնավաճառներին՝ ավելի ընդգրկուն կերպով Հայաստանը բրազիլացիներին ներկայացնելու համար։
«Իհարկե, երբ բրազիլացի ներդրողներին տեղյակ է պահվում, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որը ներկայացնում է 200 մլն սպառողների, տեղյակ են, որ այն շուտով պատրաստվում է համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ, ունի առեւտրային սերտ համագործակցություն ԵՄ—ի հետ, նրանք ավելի են հետաքրքրվում։ Դեսպանությունը մշտապես նրանց տեղյակ է պահում այս հնարավորությունների մասին եւ շարունակում է դա անել, սակայն միայն դեսպանությունը չէ, որ պետք է դա անի»,– շեշտել է նա։
Դեսպանի խոսքով՝ հայկական ընկերությունները պետք է ավելի շահագրգռված ու ներգրավված լինեն այդ հարաբերությունների զարգացման հարցում, քանի որ Բրազիլիան ներկայացնում է բավականին մեծ շուկա։
«Սան Պաուլոյում ապրում է շուրջ 40 հազար տեղի հայ, ովքեր նաեւ երկրի տնտեսական կյանքում են ներգրավված։ Նրանց մշտապես ասում, խնդրում եմ հնարավորինս շատ հայերի փոխանակում կազմակերպել, որպեսզի հայկական շուկայի տրամադրած հնարավորությունները ավելի լավ ներկայացվեն»,—հավելել է Բրազիլիայի դեսպանը։ 
Ինչ վերաբերում է Բրազիլիայից Հայաստան այցելող զբոսաշրջիկներին, ապա նրանց թիվը տարեցտարի ավելանում է. այն արդեն հասել է 1000—ի, սակայն Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն ցուցանիշը գոհացուցիչ չի համարում։
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ վերջին տարիներին բրազիլական 2 երկու խոշոր հեռուստատեսություններ իրենց թղթակիցներին էին ուղարկել Հայաստան։ Նրանք գեղեցիկ փաստավավերագրական ֆիլմեր էին պատրաստել Հայաստանի մասին՝ ներկայացնելով պատմությունը, հարուստ մշակույթը, եւ այս տեսանկյունից Բրազիլիայում Հայաստանին մասին իրազեկվածությունը բավականին աճեց։ Քանի որ տարիների մեծ փորձ ունեմ տուրիզմի, տնտեսության ոլորտներում, պետք է նշեմ, որ մեծ աշխատանք կա անելու։ Հայաստանի զբոսաշրջային գործակալությունները պետք է ավելի բարձրացնեն իրենց ներկայացվածության մակարդակը Բրազիլիայում, մասնակցեն հատուկ այս ոլորտում մասնագիտացված տոնավաճառների։ Նախկինում մասնակցության մեկ դեպք եղել է, բայց սա բավարար չէ, պետք է որպես խումբ աշխատել»,–ասել է նա։ 
Դեսպանն անհրաժեշտ է համարում հայկական եւ բրազիլական զբոսաշրջային գործակալությունների համագործակցությունը. «Տեղյակ եմ, որ բրազիլական գործակալությունները մեծ թվով տուրիստներ են ուղարկում այս տարածաշրջան՝ Թուրքիա, Ռուսաստան, Իրան, սակայն նրանք չեն լինում Հայաստանում եւ Վրաստանում։ Ինչու չանել, եթե կարելի է համոզել, որ այդքան ճանապարհ կտրելու դեպքում կարող են նաեւ այցելել Հայաստան։ 2013 թվականին 200 հազար բրազիլացի զբոսաշրջիկ է այցելել Թուրքիա։ Մի առիթ եւս. ինչպես գիտենք, հաջորդ տարի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է անցկացվելու Ռուսաստանում, ուր այցելելու են մեծաթիվ բրազիլացիներ, ու պատկերացրեք՝ ինչքան մոտ են նրանք լինելու Հայաստանին։ Ինչու չգտնվի մեկը, ով նրանց կբերի Հայաստան»։ 

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 368 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024