ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 19.11.2017, 21:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [362]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [513]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 9 » Շվեդիան Հայաստանի համար օրինակելի երկիր է /Նախագահն ընդունել է Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությանը/
10:40
Շվեդիան Հայաստանի համար օրինակելի երկիր է /Նախագահն ընդունել է Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությանը/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորած պատվիրակությանը։
Հանրապետության նախագահը ողջունել է բարեկամ Շվեդիայից ժամանած հյուրերին եւ ընդգծել խորհրդարանականների դերը միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում։ Նշելով, որ Հայաստանի եւ Շվեդիայի հարաբերությունները վերջին տարիներին բնորոշվում են դինամիկ առաջընթացով՝ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը շահագրգռված է առաջիկայում եւս այդ դինամիկան պահպանելու Սկանդինավյան տարածաշրջանում իր կարեւոր ու վստահելի գործընկերներից մեկի՝ Շվեդիայի հետ։ Երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու ցանկությունը, հանրապետության նախագահի խոսքով, պայմանավորված է ոչ միայն քաղաքական եւ տնտեսական շահերով, այլ նաեւ արժեհամակարգային նկատառումներով. Շվեդիան Հայաստանի համար օրինակելի երկիր է ընդհանուր եվրոպական արժեհամակարգին նվիրվածությամբ, կայացած ժողովրդավարությամբ, մարդու իրավունքների իրացման բարձր մակարդակով եւ օրենքի գերակայությամբ, ինչին ձգտում է հասնել Հայաստանը՝ տարիներ շարունակ իրականացնելով համալիր բարեփոխումներ։
Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստան այցի օրակարգը բավականին հագեցած է եւ օգտակար։ Նա ընդգծել է, որ այն հարցերը, որոնք վերաբերում են Եվրոպական հարեւանության քաղաքականությանը եւ Արեւելյան գործընկերությանը, մշտապես գտնվում են Շվեդիայի խորհրդարանի ուշադրության ներքո եւ աշխույժ քննարկվում են։ «Այս հարցերի շուրջ մեր խորհրդարանում բազմակուսակցական համաձայնություն կա, եւ անկախ կուսակցական պատկանելությունից, կա աջակցություն այս համագործակցությանն ու մասնավորապես այն ծրագրերին, որ նախաձեռնվում են Եվրոպական միության կողմից՝ Արեւելյան գործընկերության երկրների հետ համագործակցությամբ»,–ասել է Քեննեթ Ֆորշլունդը։
Հանդիպմանը զրուցակիցները հայ—շվեդական երկկողմ հարաբերություններից բացի անդրադարձել են ՀՀ—ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությանը, ինչպես նաեւ ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ կառավարման նոր համակարգի անցնելու՝ այս փուլում դրանց կարեւորությանը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 22 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017