ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 15:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 22 » Սիրիահայերի խնդիրներին՝ պատշաճ լուծում /Խորհրդակցություն ՀՀ սփյուռքի նախարարությունում/
14:08
Սիրիահայերի խնդիրներին՝ պատշաճ լուծում /Խորհրդակցություն ՀՀ սփյուռքի նախարարությունում/

Երեկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ կայացավ սիրիահայերի հիմնախնդիրներին առնչվող խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչները, հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հ. Հակոբյանը նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը սիրիահայության հարցերով զբաղվող գլխադասային գերատեսչությունն է եւ, սկսած փետրվարից, զբաղվում է սիրիահայերի հիմնախնդիրներով։ Նախարարն ընդգծեց, որ Հայաստան ժամանած սիրիահայերի կողմից բարձրացվում են կեցության, կրթության, առողջապահության, անձնագրերի եւ մուտքի արտոնագրերի տրամադրման հետ կապված հարցեր, որոնք դասակարգվում են եւ վերահասցեագրվում համապատասխան պետական կառավարման մարմիններին։
ՀՀ սփյուռքի նախարարության կողմից սիրիահայերի հիմնահարցերի լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների հաշվետվությունը ներկայացրեց նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Ֆ. Զաքարյանը։
ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրեց, որ կացարան ստանալու ակնկալիքով միգրացիոն ծառայություն է դիմել 41 ընտանիք՝ 76 անդամով, 27 ընտանիք արդեն իսկ ստացել է ժամանակավոր կացարան։
ՀՀ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանի պարզաբանմամբ՝ նախարարություն դիմած եւ բժշկական օգնության կարիք ունեցող բոլոր սիրիահայերը ստանում են պատշաճ բուժսպասարկում։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ հանձնարարական է տրվել զբաղվածության կենտրոններին առաջնահերթության կարգով բավարարել սիրիահայերի խնդրանքները։
Աշխատաժողովի ընթացքում առանձնահատուկ ուշադրությամբ քննվեցին կրթության ոլորտին վերաբերող խնդիրները, հատկապես՝ սիրիահայ դիմորդների՝ ատեստատների բացակայության դեպքում պաշտոնական փաստաթղթով անձնական գործերի ընդունման հարցը, դիպլոմների նույնականացման, բուհերի վարձավճարների զեղչման եւ զիջման տարբերակները, մանկապարտեզներում եւ դպրոցներում երեխաների ընդունելության, սիրիական ծրագրով դպրոցի հիմնմանն առնչվող հարցեր։
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը ներկայացրեց սահմանային կետերում մուտքի վիզաների տրամադրման, հեշտացված ռեժիմով վիզաների եւ անձնագրերի տրամադրման, քաղաքացիության ստացման գործընթացները, տեղեկացրեց, որ չեն կիրառվել ժամկետանց վիզաների դեպքում սահմանված տույժերը, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիություն ստանալիս ծննդյան վկայականների բացակայության դեպքում հիմք են ընդունվում ազգությունը հաստատող այլ փաստաթղթերը։
ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչը պատրաստակամություն հայտնեց շրջաբերականով տեղեկացնել բանկերին առավել մեծ ուշադրություն դարձնել բանկերում հաշիվներ բացել ցանկացող սիրիահայերի սպասարկմանը։ ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց ամառային ճամբարներում տեղավորված երեխաների հանգստի կազմակերպման աշխատանքները։
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը նշեց, որ Սիրիա մեկնողների համար նախատեսվել են լրացուցիչ չվերթներ։ Առաջիկայում ՀՀ արդարադատության եւ էկոնոմիկայի նախարարությունների աջակցությամբ կպատրաստվեն թերթոններ, որոնց միջոցով սիրիահայերը մատչելի կերպով կտեղեկանան իրենց հուզող հարցերի իրավաօրենսդրական կարգավորումներին։
Աշխատանքային ժողովի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը շնորհակալություն հայտնեց գերատեսչությունների ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար՝ կարեւորելով, որ բոլոր հարցերը ստանում են օպերատիվ լուծումներ։

***
«Արմավիա» ավիաընկերության Սիրիա—Հայաստան լրացուցիչ չվերթով երեկ երեկոյան բարեհաջող Հայաստան ժամանեցին սիրիահայ 153 երեխաների տեղափոխող 2 ինքնաթիռները։ «Արմենպրեսի» հետ զրույցում ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը նշեց, որ Սիրիայից Հայաստան են ժամանել 12—16 տարեկան սիրիահայ երեխաներ, ովքեր իրենց հանգիստը կանցկացնեն Հանքավանի «Լուսաբաց» եւ «Հասմիկ» ճամբարներում։ hhpress.am


Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 358 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024