ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 06:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 21 » Սիրիան երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է
12:54
Սիրիան երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է

«Սիրիան եղել է բազմաէթնիկ եւ կշարունակի մնալ։ Այս տեսանկյունից պետք է հաշվի առնել տեղային մակարդակում քրդական տարբեր խմբավորումների նկրտումները, թե ինչպես են պատկերացնում Սիրիայի ապագա քաղաքական համակարգը»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում է արել քաղաքագետ Նարեկ Գալստյանը։
Ըստ նրա, միգուցե քննարկվող դաշնայնացման տարբերակը լինի երկրի ներքաղաքական վիճակը կայունացնող սցենարներից մեկը, թեեւ կան քրդական մի շարք խմբավորումներ, որոնք Մերձավոր Արեւելքում այս ամբողջ ճգնաժամային իրավիճակն օգտագործել են իրենց դիրքերը որպես առանձին, ինքնուրույն սուբյեկտ ամրապնդելու տեսանկյունից։ «Սիրիան երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է։ Սակայն ինչպիսին կլինի ապագայում, վաղ է խոսել»,–նշել է նա։
Արեւելագետ Սուրեն Մանուկյանը հնարավոր է համարել, որ քրդերի առաջնորդների հայտարարությունը դաշնայնացման մասին դեմարշ է, քանի որ սիրիական քրդերը չհրավիրվեցին ժնեւյան բանակցություններին մասնակցելու։ «Նման հայտարարությամբ նրանք ուզում էին ցույց տալ, որ ուժ են, պատրաստ են ինքնուրույն գործողություններ անել՝ հաշվի չառնելով մյուս խաղացողներին»,–նշել է նա։
Ս. Մանուկյանի խոսքով, ոչ միայն Սիրիայի նախագահ Ասադն է դեմ արտահայտվել այդ սցենարին, այլ նաեւ ընդդիմությունը. «Սա ցույց է տալիս, որ խոսքն ընդամենը մեկ անգամ եւս սեփական կշիռն ընդգծելու մասին է»։
ՀՀ նախկին փոխարտգործնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը համաձայն չէ այն ձեւակերպմանը, թե Սիրիայից Ռուսաստանի զորքերի դուրսբերումը հանկարծակի եղավ։
Նրա խոսքով՝ դա եղավ հանկարծակի, բայց ոչ անսպասելի. «Անսպասելի չէր, քանի որ երբ նոյեմբերի 30—ին սկսեց ռմբակոծումը, ոչ պաշտոնական ձեւով ասվեց որ չորս ամսից զորքերը դուրս են գալու։ Բացի դրանից, Պուտինը մի քանի անգամ ասել է, որ իրենց վերջնական նպատակն այնտեղ մնալը չէ»։
Ըստ Նավասարդյանի՝ այստեղ խնդիրը զուտ ռազմական եւ Ասադին իշխանության ղեկին պահելը չի եղել, այստեղ Ռուսաստանն ունեցել է աշխարհաքաղաքական մեծ խնդիրներ։
«Ռուսաստանի՝ Սիրիայից զինուժի դուրս բերումը, Սիրիայում կատարվող ռազմական գործողությունները դրեց դիվանագիտական հարթության վրա։ Դրա շնորհիվ Սիրիայի հակամարտությունը դարձավ միջազգային խնդիր, եւ, ի վերջո, Բաշար ալ—Ասադը դարձավ բանակցային կողմ»,—նշել է նախկին փոխարտգործնախարարը։ Թե ինչպես դա կզարգանա եւ ինչի կհասնեն, Նավասարդյանը դժվարացել է ասել։

Նրա կարծիքով, Մերձավոր Արեւելքում բնակվող բազմամիլիոնանոց քուրդ զանգվածը, եթե այսօր հասել է քաղաքական հասունության այն մակարդակին, որ պատրաստ է պետականություն հիմնել, ոչ մի բան չի կարող խանգարել այդ ճանապարհով գնալ, այլ բան է, թե ինչ ձեւերով են այդ պետականությունն իրենք տեսնում։

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 358 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024