ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 20:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Փետրվար » 27 » Սումգայիթը պետական մակարդակով ցեղասպանական ակտ էր
16:11
Սումգայիթը պետական մակարդակով ցեղասպանական ակտ էր

Այդ մասին են վկայում հազարավոր փաստերն ու ականատեսների պատմությունները

Սումգայիթյան ջարդերից արդեն 31 տարի է անցել, սակայն հարեւան երկիրը ձեռագիրը չի փոխել, եւ Ապրիլյան քառօրյան էլ ցույց տվեց, որ նրան հոգեհարազատ է «յաթաղանի լեզուն»։ Այդպես էր նա գործում Սումգայիթում եւ Բաքվում, Մարաղայում։
1988—ի փետրվարի 27—29—ը Սումգայիթում տեղի ունեցած հայերի արյունահեղ ջարդերի եւ կոտորածների մասին պատմություններն ու հիշողությունները որքան էլ որ «մնան անցյալում», պետականորեն կազմակերպված զանգվածային այդ ոճրագործությունը, որպես խարան, դաջված է մնալու Ադրբեջանի մարդասպանների ու եղեռնի կազմակերպիչների դեմքին։
Արցախյան շարժումը գլխատելու եւ հայ բնակչությանն ահաբեկելու նպատակով, Ադրբեջանի իշխանություններն իրականացրին նախապես լավ մշակված ու ծրագրված եռօրյա սումգայիթյան սպանդի իրենց սցենարը։ Այն ուղեկցվեց ազերի հրոսակախմբերի անմարդկային ու բիրտ գործողություններով։ Ողջակիզվեցին եւ դաժանաբար հոշոտվեցին տասնյակ խաղաղ բնակիչներ, ծաղրուծանակի ենթարկվեցին բազմաթիվ կանայք ու աղջիկներ, ծերեր ու երեխաներ։ 
Մնալով անպատիժ եւ օգտվելով Ադրբեջանի ղեկավարների թողտվությունից, շատ չանցած՝ Սումգայիթի ողբերգությանը հաջորդեցին Բաքվի, Գանձակի, Դաշքեսանի, Մինգեչաուրի, հայաշատ մյուս բնակավայրերի հայտնի դեպքերը։
Բաքվի ու Սումգայիթի կոտորածներից ճողոպրած հազարավոր հայեր մահվան սպառնալիքների տակ լքեցին վաղեմի բնակավայրերն ու ապաստան որոնեցին Արցախում ու Հայաստանում։ Բռնի տեղահանվեցին ավելի քան 500 հազար հայեր։
«Իմ խորին համոզմամբ՝ Սումգայիթում հայերի ցեղասպանությունը իշխանությունների կողմից ուղղորդված էր,–կարծում է կոտորածներից մազապուրծ Արցախ տեղափոխված Եվգենյա Մայիլյանը։–Դրանում ոչ մի կասկած չի կարող լինել, որովհետեւ ամբոխի հետ ձեռք ձեռքի տված քայլում էին ադրբեջանցի ոստիկանները, որոնք զոհերին, ողբերգության մեջ հայտնված մարդկանց օգնելու փոխարեն մարդասպաններին ոգեւորում, նոր հրեշագործությունների էին մղում։ Իհարկե, կային նաեւ ադրբեջանցիներ, որոնք ապաստանում էին հայերին իրենց տներում, նկուղներում՝ փրկելով մահվան ճիրաններից։ Մեր ընտանիքը եւս պատսպարվել է հարեւան ադրբեջանցու տանը, եւ նա հնարավոր ամեն ինչ արեց, որպեսզի մենք խուժանների ձեռքը չընկնենք։ Բախտավոր եմ, որ այսօր իմ ազատագրված հայրենիքում եմ՝ Արցախում, եւ թեկուզ դժվար, բայց ամոքվում են սումգայիթյան ցավոտ վերքերը»։
Իրադարձության մեկ այլ ականատես՝ Արշավիր Համբարձումյանը, որի ընտանիքը նույնպես տուժել է սումգայիթյան ողբերգական դեպքերից, եւ, հրաշքով Ռուսաստան տեղափոխվելուց հետո, մեկ ամիս անց վերադարձել է Ստեփանակերտ, պնդում է, թե «Մ. Գորբաչովն անամոթաբար ստում էր»։ Նրա հավաստմամբ, խորհրդային զորքերը Սումգայիթ են մտել փետրվարի 29—ին, սակայն այդ օրը եւս քաղաքում շարունակվել են սպանություններն ու բռնաբարությունները, «որովհետեւ զինվորները զենք կիրառելու հրաման չէին ստացել»։ Ա. Համբարձումյանի խոսքով. «Բանակի կողմից միայն երեկոյան դեմ են որոշակի քայլեր ձեռնարկվել կոտորածը կանխելու համար»։
Հատկանշական է, որ հանցագործների մեծ մասն ընդհանրապես պատասխանատվության չենթարկվեց, եւ ջարդարարներից ընդամենը 94 մարդ «մեղադրվեց անկարգությունների համար»։
Ընդ որում, ԽՍՀՄ փլուզումից հետո ոճրագործներից շատերի գործերը կարճվել են, մի մասն էլ ազատ է արձակվել։ Հրեշավոր ոճրագործությունն այդպես էլ պաշտոնապես չդատապարտվեց, ինչն էլ հայերի դեմ կազմակերպված նորանոր ծանր հանցագործությունների պատճառ հանդիսացավ։
Սումգայիթյան ոճրագործությունից տարիներ անց համաշխարհային հանրությունը դեռ մինչեւ վերջ ճշմարտությանը հավատակից չի դարձել, ուստի անհրաժեշտություն կա շարունակելու քարոզչական դաշտում հայկական կողմի պայքարը։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 327 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024