ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 16.12.2017, 07:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [455]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [369]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [522]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 28 » Ստեղծվեց «Հայաստանի ներդրողների ակումբը» /Բեկումնային նախաձեռնություն մեր երկրի համար/
11:54
Ստեղծվեց «Հայաստանի ներդրողների ակումբը» /Բեկումնային նախաձեռնություն մեր երկրի համար/

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ մարտի 25–ին պաշտոնապես տրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նշենք, որ 2017 թ. հունվարի 25–ին ռուսաստանաբնակ հայազգի գործարար շրջանակների ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել՝ Հայաստանում խոր բարեփոխումներ անցկացնելու գործընթացին աջակցելու եւ ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին եւ բիզնես ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։
ՀՀ վարչապետը միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել է. «Ակումբի անդամներից յուրաքանչյուրին ճանաչում եմ եւ մեծ մասի հետ ունեմ ընկերական, բարեկամական հարաբերություններ։ Իրականում այս ակումբը մեզ համար բեկումնային է լինելու ոչ միայն նրա համար, որ գալու են առողջ, երկարատեւ ներդրումներ, երկարատեւ բիզնես ծրագրեր, այլեւ մենք ունենալու ենք կորպորատիվ նոր մշակույթ։ Մեր քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ես բազմիցս ասել եմ. բազմաթիվ երկրներ, որոնք վերջին 20–30 տարում որակ են փոխել, կանգնած են եղել ոչ պակաս խնդիրների առջեւ, քան մենք ունենք։ Բայց նրանց համարձակությունը, հավակնոտ ծրագրերը, պրագմատիկ եւ ռացիոնալ լինելը, կամքը, նպատակասլացությունը, որոշ դեպքերում՝ կոշտությունը բերել են նրան, որ իրենք երկիր են փոխել։ Ինչո՞ւ մենք չենք կարող լավ երկիր ունենալ, ինչո՞ւ ուրիշները կարող են, մենք՝ ոչ»։
Կարեն Կարապետյանը շեշտել է, որ «Հայաստանի ներդրողների ակումբի» յուրաքանչյուր անդամն իր պատմությամբ, իր օրինակով ստեղծել է բիզնես կայսրություն, եւ գալով Հայաստան՝ նրանք որակ են փոխելու։ «Բացի այդ, անդամներից յուրաքանչյուրն ունի մեծ շրջապատ, եւ այս ակումբը դառնալու է կամուրջ իրենց շրջապատի, իրենց հետ կապիտալով, գործով կապված մարդկանց ու մեր երկրի միջեւ։ Այս ակումբի մուտքը Հայաստան նաեւ նպաստելու է ֆինանսական, կապիտալի շուկայում առկա բացերի լուծմանն ու զարգացմանը։ Ակումբի անդամները նաեւ իրենց բարոյական կերպարով, պահելաձեւով նոր մշակույթ են մտցնելու բիզնես էլիտայի մեջ, ինչը չափազանց կարեւոր է։ Ես ձեզ բոլորիդ ողջունում եմ եւ խորին շնորհակալություն հայտնում։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր ընկերոջը, Հայաստանի Հանրապետության մեծ բարեկամին, բարեգործին, ներդրողին՝ Սամվել Կարապետյանին։ Դուք բոլորդ չեք պատկերացնում՝ ինչքան կարեւոր գործ եք արել։ Ես վստահ եմ, որ կառավարության հետ այս ակումբի համագործակցությունը լինելու է շատ կանխատեսելի եւ հասկանալի։ Մենք մի բան հստակ ենք ասել. մենք ցանկացած բիզնեսմենի գործընկերն ենք, մենք ցանկացած բիզնես անողի գործընկերն ենք, եւ դուք ռեգուլյար զգալու եք մեր այդ ձգտումը։ Չափազանց կարեւորում եմ, որ ակումբը լինի հաջողակ, եւ հենց ճիշտ հիմքն այն է, որ սա ոչ թե բարեգործական, այլ ագրեսիվ բիզնես ակումբ է»,–խոսքը եզրափակել է Հայաստանի Հանրապետության վարչապետը։
«Հայաստանի ներդրողների ակումբը» ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված առաջին ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդն է մեր երկրում, որի նպատակն է ներքին եւ արտաքին մասնավոր ֆինանսական միջոցների ներգրավմամբ նպաստել ՀՀ տնտեսության համար կարեւոր նշանակություն ունեցող հետեւյալ ոլորտների զարգացմանը՝ էներգետիկա, այդ թվում՝ այլընտրանքային էներգիայի արտադրություն, էներգետիկ եւ զբոսաշրջային ենթակառուցվածքներ, հանքարդյունաբերություն, հանքանյութի վերամշակում, սննդի եւ թեթեւ արդյունաբերություն։ Նմանատիպ պայմանագրային ներդրումային ֆոնդերը կարեւոր տեղ են զբաղեցնում զարգացած պետությունների ֆինանսական գործիքների շարքում՝ հանդիսանալով տնտեսական աճի եւ տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման գործոն։
Ֆոնդը, որի կառավարիչը «Ֆորա Կապիտալ» ՍՊԸ–ն է, իր գործունեությունն իրականացնելու է նոր եւ գործող ընկերությունների կապիտալի մասնակցության, պարտատոմսերի եւ անշարժ գույքի ձեռքբերման, ինչպես նաեւ փոխառությունների տրամադրման տեսքով։ Անդամակցել կարող են ցանկացած իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, ինչը, ելնելով ֆոնդի բնույթից, պետք է հաստատվի հիմնադրամի կառավարող ընկերության՝ «Ֆորա Կապիտալ» ՍՊԸ տնօրենների խորհրդի կողմից։ «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, այդ մասնակիցների թիվը չի կարող գերազանցել 49–ը։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 12 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017