ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 15:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 30 » Թուրքիայի միակ հայկական գյուղում հայ կանայք յուրահատուկ բիզնես են ստեղծել
17:44
Թուրքիայի միակ հայկական գյուղում հայ կանայք յուրահատուկ բիզնես են ստեղծել

Թուրքիայի միակ հայկական գյուղը՝ Վաքըֆլըն (Վագըֆ), որը նաեւ Թուրքիայում առաջինն էր, որ սկսել է զբաղվել օրգանիկ մրգերի աճեցմամբ եւ այդ ոլորտում եվրոպական երկու տարբեր մրցանակներ ստացել, առանձնանում է նաեւ այդ մրգերից պատրաստված մուրաբաններ, օշարակներ, յուղեր եւ համեմունքներ պատրաստելով: Պատրաստված այս արտադրանքը վաճառվում է Վաքըֆլըի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող փոքրիկ տաղավարում, որի հիմնական այցելուները զբոսաշրջիկներն են:

Իրենց գործունեության եւ ստեղծած արտադրանքի մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է փոքրիկ տաղավարը աշխատեցնող Գոհար Քարթունը, ով զբոսաշրջիկներին մանրամասն ներկայացնում է իրենց արտադրանքի առանձնահատկությունները: «Մեր արտադրանքը պատրաստվում է տնական պայմաններում, օրգանիկ մթերքներից եւ առանց քիմիական հավելումների: Մենք սկսել ենք պատրաստել մանդարինի մուրաբաներ, նարնջի ծաղիկի եւ կեղեւի մուրաբաներ, որոնք եզակի արտադրանք են: Դրանք առաջինը մենք ենք պատրաստել եւ շարունակում ենք լինել այդ ոլորտում միակը»,-ասել Գոհար Քարթունը:

Գոհար Քարթունը կարեւորել է այս փոքրիկ բիզնեսը, քանի որ այն աշխատատեղ է ապահովում եւ զբոսաշրջիկներին բերում Վաքըֆլը: «Մեր գյուղից 22 հայ կին են զբաղվում այս մուրաբաների, խմիչքների պատրաստմամբ: Նրանք նաեւ ձեռագործությամբ են զբաղվում եւ այդ աշխատանքները եւս վաճառում ենք այստեղ»,-նշել է Գոհար Քարթունը

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 516 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024