ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 22:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 31 » Թուրքիայի օտարերկրացիների կացության մասին նոր օրենքը հոգեկան տրավմա է հայաստանցիների համար. Hurriyetdailynews
18:24
Թուրքիայի օտարերկրացիների կացության մասին նոր օրենքը հոգեկան տրավմա է հայաստանցիների համար. Hurriyetdailynews


«Աշխատելու նպատակով Թուրքիայում գտնվող Հայաստանի քաղաքացիների՝ ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցներում սովորող երեխաները երկյուղած սպասում են Օտարերկրացիների կացության մասին նոր օրենքին, քանի որ նոր կանոնակարգումները, հնարավոր է, որ հանգեցնեն երկրից շատ օտարերկրացիների վտարմանը»,–գրում է անգլալեզու Hurriyetdailynews պարբերականը։
Hurriyetdailynews–ի հետ զրույցում հայկական մասնավոր Մխիթարյան դպրոցի (գտնվում է Ստամբուլ քաղաքում) տնօրեն Գարեգին Բարսամյանն ասել է, թե այդ «սպասողական վիճակը» «հոգեկան ցնցում է» երեխաների համար։
«Այս երեխաները մեծացել են Թուրքիայում, այստեղ են կրթություն ստանում։ Եթե ետ ուղարկվեն, նրանց կյանքը գլխիվայր շուռ կգա»,–նշել է Բարսամյանը։
Նոր օրենքի համաձայն օտարերկրացիները Թուրքիայում բնակվելու իրավունք կունենան 90 օր միայն. այդ ժամկետը լրանալուց հետո պետք է լքեն Թուրքիայի տարածքը, իսկ վերադառնալ կարող են 3 ամիս անց միայն։ Նախկինում օտարերկրացիները, Թուրքիայում երեք ամիս բնակվելուց հետո, կարող էին մեկ օրով լքել այդ երկրի սահմանը, ապա վերադառնալ՝ ևս 3 ամիս մնալու թույլտվությամբ և այդպես շարունակ։
Բարսամյանը տեղեկացրել է, որ Ստամբուլի հայկական դպրոցներում հայաստանցի 60 աշակերտ է սովորում ( ի դեպ, աշակերտները սովորում են այսպես կոչված «հյուրի կարգավիճակով» (guest-student), վերջում ավարտական փաստաթուղթ չեն ստանում) և հավելել, որ «հյուր–աշակերտի» կարգավիճակն արդեն իսկ տրավմա է երեխաների համար։
«Նոր օրենքի համաձայն՝ Թուրքիայում երեք ամիս բնակված անձն ստիպված է ևս երեք ամիս սպասել՝ Թուրքիա վերադառնալու համար։ Այդ երեխաների կրթությունը «խաթարվում է»,–նշել է  Բարսամյանը։
Իսկ ահա Ստամբուլի Հայ ավետարանական եկեղեցու հոգևոր առաջնորդ Գրիգոր Աղաբալօղլուն պարբերականի հետ զրույցում ասել է, թե նոր այդ օրենքի «իրական թիրախը» Թուրքիայում ապրող հայաստանցիներն են։ «Այդ օրենքը, չնայած թվում է, թե «համընդհանուր է», այդուհանդերձ, դրա իրական թիրախը հայաստանցիներն են....։ Կառավարությունն ինքն իրեն հակասում է. մի կողմից այն «հյուր–ուսանողի» կարգավիճակ է շնորհում երեխաներին, մյուս կողմից փորձում է արտաքսել նրանց ընտանիքներին»,–ասել է հոգևոր առաջնորդը։
«Նոր օրենքի համաձայն՝ նրանք, ովքեր ի վիճակի կլինեն 400 թուրքական լիրա ապահովագին վճարել, կշարունակեն բնակվել Թուրքիայում։ Այստեղ եկող հայաստանցիների 90 տոոկոսը, սակայն, կանայք են և նրանց վաստակած գումարը շատ քիչ է, նրանք չեն կարող այդչափ գումար վճարել»,–ասել է Աղաբալօղլուն և կոչ արել չեղյալ հայտարարել այդ օրենքը։
  Tert.am
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 519 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024