ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 23.06.2017, 10:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [423]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [325]
Մշակույթ [12]
Հասարակություն [611]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [123]
Քաղաքականություն [472]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 22 » Թյուրըմբռնման հետեւանքները
17:04
Թյուրըմբռնման հետեւանքները
Հերթական լրատվական «սենսացիան» եւ դրա հերքումը
Երբեմն հայրենական լրատվամիջոցները կարող են ցանկացած քաղաքական գործչի ցանկացած հայտարարություն վերածել իսկական սենսացիայի, «օրվա հայտարարության», որի մասին հետագայում կխոսեն շատերը։ Այստեղ հաշվի չի առնվում, թե իրականում ինչ է ասել այդ քաղաքական գործիչը, ինչ է ի նկատի ունեցել եւ այլն։ Հերթական «սենսացիոն» հայտարարութան հեղինակը ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն էր։ Երեկ նրա ասուլիսից հետո լրատվամիջոցների մի մասը լուր տարածեց, թե իբր պատգամավորը տեղեկացրել է, որ հանրապետության նախագահը պատրաստ է օրենքով սահմանված կարգով քննարկելու Ազգային ժողովի լուծարման հարցը, այսինքն՝ քաղաքական օրակարգում այդ հարցն առկա է։
Օգտվելով Ազգային ժողովի երեկ տեղի ունեցած արտահերթ նիստից, փորձեցինք պարզել՝ արդյո՞ք նման հայտարարություն եղել է, եւ եթե այո, ապա ի՞նչ է նկատի ունեցել պատգամավորը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ Հանրապետական կուսակցությունում չի քննարկվել Ազգային ժողովը լուծարելու մասին որեւէ հարց։
«Մասնավորապես, Հակոբ Հակոբյանը չէր կարող նման հայտարարություն անել»,–հավելեց Գ. Սահակյանը։ Միաժամանակ պատգամավորը հերքեց մամուլում շրջանառվող եւս մեկ «պոպուլյար» լուր, ըստ որի՝ այս անգամ Ազգային ժողովում է քննարկման դրվելու ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու եւ ՀՀ վարչապետի հրաժարականի հարցը։ Գ. Սահակյանը նշեց, որ նման քննարկումներ կուսակցությունում տեղի չեն ունենում եւ տեղի ունենալ չեն կարող։
Վերադառնանք Հ. Հակոբյանի «հայտարարությանը». ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը նույնպես նշեց, որ հրավիրված ասուլիսում պատգամավորը չի ասել, թե հանրապետության նախագահը պատրաստ է սահմանված կարգով քննարկել Ազգային ժողովը լուծարելու հարցը, ինչպես որոշ լրատվամիջոցներ ներկայացրել են։
«Հակոբ Հակոբյանն ընդամենը նշել է, թե որ հոդվածով ինչ է նախատեսվում այս հարցում։ Նա չի ասել, թե նախագահը պատրաստ է լուծարելու ԱԺ—ն, եղել է թյուրընկալում»,–ավելացրեց Է. Շարմազանովը։
Թյուրընկալման մասին խոսեց նաեւ ողջ իրարանցման «մեղավորը»՝ Հ. Հակոբյանը։ Նա նկատեց, որ խորհրդարանի լուծարման համար պետք են օրենքով սահմանված հիմքեր, այդ դեպքում միայն կարելի է քննարկել խորհրդարանի լուծարման հարցը, իսկ հիմքերը գրված են Սահմանադրության 74.1 հոդվածում։
«Պատասխանելով լրագրողի հարցին, թե ՀՀ նախագահը արդյո՞ք կարող է բավարարել ընդդիմության պահանջն Ազգային ժողովի լուծարման մասին, ես ասուլիսում ընթերցել եմ Սահմանադրության այդ հոդվածը, ըստ որի՝ հանրապետության նախագահը Ազգային ժողովի նախագահի ու վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե դրա համար լինեն օրենքով սահմանված կարգով հիմքեր»,–ասաց Հ. Հակոբյանը։
Փաստորեն, պատգամավորի պարզաբանումները ՀՀ գլխավոր օրենքի վերաբերյալ ընկալվել են որպես արդեն տեղի ունեցող, օբյեկտիվ գործողություններ։  hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 147 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017