ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 17.08.2018, 08:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [535]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [417]
Մշակույթ [14]
Հասարակություն [725]
Սպորտ [1]
Տեսակետ [44]
Տարածաշրջան [69]
Զանազան [154]
Քաղաքականություն [573]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Տարածաշրջան
« 1 2 3 4 5 6 »

Ազերիները, բացի առաջնագծում ընթացող մարտերից, հրետակոծում են խաղաղ բնակավայրերը ու մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրեր։
Մարտունու պաշտպանության ուղղությամբ իրականացված հրթիռակոծության հետեւանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղիկ Թաթուլի Գրիգորյանը։ Եվս երկու երեխաներ (11 եւ 12 տարեկան) ծանր վիրավորվել են եւ գտնվում են Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական բուժմիավորումում։ Ինչպես տեղեկացրել է բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը, վիրավորները վիրահատվել են ու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում ու արյան փոխներարկում են ստացել։ Սահմանամերձ բնակավայրերից հանրապետության բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 եւ ռազմաճակատից՝ 5 վիրավորներ։ Գործադիր տնօրեն Կարեն Բազիյանի խոսքով, նրանց վիճակը կայուն ծանր է, ստացել են հրազենային վնասվածքներ։ Վիրավորները բարեհաջող վիրահատվել են ու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ 
Իրենց ջերմ խոսքով ու մաղթանքներով այս օրերին կենտրոնական զինվորական հոսպիտալում եւ հիվանդանոցներում բուժվող վիրավոր զինվորների կողքին են Արցախի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Նրանք մթերքներ, տաք ճաշ ու մրգեղեն են բերում տղաներին, քաջալերում, որ շուտ կազդուրվեն։ 
Ինչպես տեղեկացանք Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջվարչակազմերի ղեկավարներից, թշնամու կողմից շարունակվող ինտենսիվ հրետակոծության պատճառով ժամանակին տարհանվել են սահմանամերձ բնակավայրերի (մասնավորապես՝ Թալիշի եւ Մատաղիսի) բնակիչները։ Մ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 103 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Համագործակցության նոր հնարավորություններ կստեղծվեն

Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելուց հետո տարբեր շրջանակներում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հետ համագործակցության հարցը։ Տարբեր ոլորտներում նշմարվում են համագործակցության եզրեր։
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին կարծում է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող է բավական հետաքրքիր հնարավորություններ բացել Հայաստանի համար։
Ըստ Բեյլիի՝ Հայաստանն ու Իրանը կարող են էներգետիկ ոլորտում սառեցված նախագծերը առաջ տանել, ակտիվացնել ավանդական ոլորտներում առեւտուրը. «Բացի այդ՝ այն 12 տարիների ընթացքում, որ Իրանը գտնվում էր պատժամիջոցների տակ, Հայաստանը մեծ առաջընթաց է արձանագրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, եւ սա իր հերթին կարող է շատ մեծ առավելություն լինել»։
Բացի այդ, Հայաստանը կարող է նաեւ միջնորդ դառնալ Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ. «Հայաստանը ԵԱՏՄ միակ անդամն է, որ ընդհանուր սահման ունի Իրանի 80 միլիոնանոց շուկայի հետ։ Գուցե Հայաստանը դարպաս լինի այլ երկրների համար, որոնք կցանկանան աշխատել Իրանի հետ եւ այդ նպատակով ներդրումներ կանեն այստեղ։ Միգուցե հակառակը՝ Իրանը ցանկանա առեւտուր անել Եվրասիական միության հետ, եւ Հայաստանը լինի այն դուռը, որ կբացի ճանապարհը Իրանի համար։ Այնպես որ պետք է սպասենք եւ տեսնենք, թե բոլոր այս հնարավորությունները ինչ զարգացում են ունենալու 2016—ին»։
«Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը կաշխուժացնի Ռուսաստանի ու Հայաստանի տնտեսությունները»,– նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 44 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.01.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվ ինչպես է Անկարան փորձում օգտագործել նրանց

Թուրքիա—Սիրիա փոխհարաբերությունները Բաշար Ասադի իշխանության գալուց ի վեր աստիճանաբար սերտանալով, 2010թ. արդեն սերտ բարեկամական, անգամ ռազմավարական էին գնահատվում։ Անկարան գովեստով էր խոսում նախագահ Ասադի բարեփոխումների մասին, հենց այս հանգամանքով էր պայմանավորված նաեւ այն, որ 2011թ. մարտին, երբ Սիրիա ներթափանցեց «Արաբական գարունը», այդ երկրի իշխանությունների համար անհավատալի էր, որ Անկարան կարող է կանգնել ապստամբների կողքին։ 
Մինչդեռ Թուրքիան «Հայացք դեպի արեւելք» քաղաքականության շրջանակներում, Միջին Արեւելքում աշխարհաքաղաքական նպատակների շրջանակում կարեւոր քայլ էր համարում Սիրիայում իշխանության բերել «չափավորական» «Մուսուլման եղբայրներին»։ Անկարան փաստորեն հանուն այդ նպատակի ջանք չխնայելով, կարելի է ասել, որդեգրեց «նպատակը արդարացնում է միջոցները» քաղաքականությունը։ Փաստորեն, Իրանի հետ բարեկամական փոխհարաբերությունները հարցականի տակ դնելով, ահաբեկչական խմբերի՝ դաիշականների ու «Ալ Քայիդայի» սիրիական մասնաճյող համարվող «Ալ Նոսրայի» հետ համագործակցեց, կրեց նաեւ տնտեսական վնասներ։ 2010թ. դրությամբ Սիրիայի հետ տնտեսական փոխհարաբերությունների ծավալը՝ տարեկան շուրջ 50—60 միլիարդ դոլար, հօդս ցնդեց։ Երկրի ներսում քրդական հարցը սրվեց, իսկ այժմ էլ Թուրքիան սրեց փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հույս ունենալով, որ Արեւմուտքի եւ ԱՄՆ—ի հովանավորությամբ, ի վերջո, կհասնի իր նպատակներից գոնե մեկին՝ Սիրիայում Թուրքիայի հարեւանությամբ տարածքներում անվտանգության, թռիչքազեր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 51 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրիայում ռուսական «Սու—24» ինքնաթիռի խոցվելուց հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ սրված հարաբերությունները մեղմանալու միտումներ չեն դրսեւորում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Թուրքիան գիտակցաբար փակուղի է տանում ՌԴ—ի հետ հարաբերությունները։ Նա մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի ղեկավարության հասցեին՝ ակնարկելով, որ Թուրքիան օգնում է ահաբեկիչներին եւ միլիոնավոր դոլարի գումարներ վաստակում։ Նախագահն ընդգծել է, որ «այն, ինչ երկու օր առաջ տեղի ունեցավ Սիրիայի երկնքում, հակասում է առողջ բանականությանը եւ միջազգային իրավունքին»։
«Մինչեւ այժմ ոչ ներողություն են խնդրել «Սու—24»—ի համար, ոչ առաջարկություններ են արել վնասը հատուցելու վերաբերյալ, ոչ էլ խոստումներ են տվել՝ պատժելու մեղավորներին»,–հայտարարել է նա։
Սակայն Անկարան չի պատրաստվում ներողություն խնդրել։ «Կարծում եմ, եթե կա մի կողմ, որը պետք է ներողություն խնդրի, դա մենք չենք։ Պետք է ներողություն խնդրեն նրանք, ովքեր խախտել են մեր օդային տարածքը»,–CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։
«Այս իրավիճակը ոչ թե ռուս—թուրքական, այլ ՆԱՏՕ–Արեւելք հակամարտություն է»,–լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ է հայտնել թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը. «Սրանում ներգրավված են ինչպես Ռուսաստանն ու Թուրքիան, այնպես էլ ՆԱՏՕ—ի անդամ երկրները, նրանց ընդդիմանում են Իրանը, Չին ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 113 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆրանսիայի իրավապահ մարմինների աշխատակիցները նոյեմբերի լույս 17—ի գիշերը առնվազն 128 խուզարկություն են կատարել անվտանգության ուժեղացման միջոցառումների շրջանակներում։ Այդ մասին երեկ հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը։
Նա նաեւ հայտնել է, որ ամբողջ երկրում անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններում ներգրավված են 115 հազար ոստիկաններ, ժանդարմներ ու զինվորականներ։
Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը լույս նոյեմբերի 17—ի գիշերը «Իսլամական պետության» զինյալների դիրքերին նոր հարված են հասցրել Սիրիայի հյուսիսի Ռաքա քաղաքում, որտեղ գործում են ահաբեկչական խմբավորման պարագլուխները։ 
Գործակալության տվյալներով՝ ոչնչացվել են իսլամիստների հրամանատարական կենտրոնը եւ վարժական ճամբարը։ «Ֆրանսիական բանակը 24 ժամվա ընթացքում երկրորդ անգամ ԻՊ—ի դեմ ավիագրոհ է ձեռնարկել սիրիական Ռաքայում»,–նշվում է գլխավոր շտաբի տեղեկատվության մեջ։
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ լե Դրիանը դիմել է ԵՄ—ի երկրներին՝ խնդրելով օգնել օտարերկրյա ռազմական գործողություններում։ Նա կոչ է արել «ընդլայնել ԵՄ—ի երկրների ռազմական մասնակցությունը» արտասահմանյան մի քանի ռազմական գործողությունների եւ խնդրել է «աջակցել» Ֆրանսիային Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ նրա պայքարում։
Ահաբեկչական գործողություններից հետո Ֆրանսիային Եվրամիության օգնությունը կցուցաբերվի երկկող ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 42 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրիայում ստեղծված ճգնաժամի առաջին իսկ օրերից Թուրքիան, պահանջելով այդ երկրում իշխող ալավիական նախագահ Բաշար Ասադի իշխանանկությունն ու վարչակարգի լիակատար փոփոխությունը, եւ թուրքամետ «Մուսուլման եղբայրներին» իբրեւ չափավորական իսլամական խմբավորում իշխանության բերելը, իրականում Ռուսաստանի հակառակ բեւեռում էր գտնվում։ Իսկ վերջինս, ինչպես եւ Իրանը, ելնելով իրենց ռազմաքաղաքական շահերից եւ Սիրիայի հետ ունեցած ռազմավարական փոխհարաբերություններից, ի սկզբանե դեմ են եղել ուժով իշխող վարչակարգին իշխանությունից հեռացնելուն։ 
Մոսկվան բազմիցս ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում Դամասկոսի դեմ Արեւմուտքի ներկայացրած բանաձեւերի քննարկման ժամանակ օգտվել է իր վետոյի իրավունքից։ Թուրքիայի՝ Սիրիայի հանդեպ որդեգրած քաղաքականությունը նպատակամղված էր միաժամանակ լուծելու իր անվտանգության տեսանկյունից խիստ կարեւոր քրդական հարցը։ Բացի այդ, թեեւ առաջնային բնույթ չէր կրում, սակայն Սիրիայում հայկական համայնքի լուծարման հարցը եւս Թուրքիայի օրակարգում էր։ Այդ են վկայում Թուրքիայի՝ արդեն ոչ ոքի համար կասկած չհարուցող դաիշականների հետ համագործակցությունը եւ վերջինիս գործողությունները հայաբնակ վայրերում։ Սիրիայում տիրող ավելի քան 4 տարի տեւող ներքին բախումների ընթացքում Անկարան իր նպատակներն իրականացնելու ուղղությամբ օգտագործել է ցանկացած պատեհ առիթ, լծակ ու հնարավորություն, սակայն գործնականում զարգացումները չընթացան այդ երկրի ցանկացած հունով։ Ավելին, զինելով, զինավարժեցնելով քրդերին, Արեւմուտքը նրանց դիրք ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 91 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Միջին Արեւելքը գտնվում է մեծ պայթյունի շեմին

Միջին Արեւելքում առաջացած ճգնաժամը, որը, կարելի է ասել, 2003թ. իրաքյան պատերազմի շարունակությունն է, խորացման միտում դրսեւորեց 2010թ. դեկտեմբերին Թունիսում սկսված «Արաբական գարուն» կոչվող շարժումներից, որոնք աստիճանբար ճարակեցին Հյուսիսային Աֆրիկայի եւ Միջին Արեւելքի երկրները, իսկ 2011թ. ներմուծվեցին նաեւ Սիրիա, որտեղ ներքին բախումները շարունակվում են առ այսօր։ 
Անվտանգության հարցերի փորձագետ, Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, անդրադառնալով դեպի Եվրոպա փախստականների հոսքին եւ, մասնավորապես, Սիրիայի ճգնաժամին, շեշտել է, որ Միջին Արեւելքը գտնվում է մեծ պայթյունի շեմին, որը 2—3 տասնամյակ տարածաշրջանը խիստ անկայունացնելու է։ Նա Եվրամիությունից պահանջել է որդեգրել առավել գործուն ռազմավարություն ու մասնակցություն Սիրիայի հարցի կարգավորմանը, որը պետք է ուղեկցվի ռազմական գործողություններով, քանզի Եվրոպայի առ այսօր անգործությունը դրամատիկ հետեւանքների է հանգեցրել, եւ այդ հակամարտությունն ահեղ դղրդյունով այժմ Եվրոպայի դուռն է բախում։ Նա ընդգծել է Սիրիայում թռիչքազերծ գոտի ստեղծելու անհրաժեշտությունը՝ միլիոնավոր փախստականների պաշտպանության համար եւ շեշտել, որ այլապես Եվրամիությունը պետք է պատրաստ լինի հյուրընկալել եւս 100 հազարավոր, անգամ միլիոնավոր փախստականների։
Իրաքի ու Սիրիայի, ինչպես նաեւ Եմենի մասնատման եւ Միջին Արեւելքի նոր քարտեզ գծելու հարցը վերջին տարինների քաղաքագիտական ու վեր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 131 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

2016թ. աշնանը Նյու Յորքում «Հայաստան. ներդրումային համաժողովը» կկայանա։ Մասշտաբային այս ծրագրից երեկ կառավարության մամուլի կենտրոնում խոսեցին ՀՀ էկոնոմիայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը, «Պրագմա» կորպորացիայի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Պոլ Դեվիսը։ Բանախոսների խոսքով, մեկ տարի անց կայանալիք միջոցառումը նպատակ ունի խթանելու դեպի Հայաստան օտարերկրյա ներդրումների հոսքը։ Այն ուղղված է լինելու Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի մասին իրազեկվածության բարձրացմանը, առկա ներդրումային հնարավորություններին ու առեւտրային ռեժիմներին ծանոթացնելուն։
Այս համաժողովի կազմակերպիչը Հայաստանի զարգացման հիմնադրամն է։ Արման Խաչատրյանը նկատեց, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության որդեգրած տնտեսության զարգացման քաղաքականության համապատկերում եւ ուղղված է մեր երկրի տարբեր ճյուղերում հենց ուղղակի օտարերկրյա ներդրումներ ներգրավելուն, նոր աշխատատեղեր ստեղծելուն եւ առեւտրային հնարավորությունները տարատեսակացնելուն. «Տնտեսավարողներին կոչ եմ անում համարձակ լինել նոր մտահղացումներ ներկայացնելու հարցում։ Մեր հիմնադրամն իր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 116 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը թեժ է։ Շարունակվում են քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» եւ քրդական բնակավայրերի վրա թուրքական հարձակումները։ Թուրքական «Nokta» ամսագիրը այս քաոսային իրավիճակի առիթով խիստ սկանդալային լուսանկար է հրապարակել։
Թուրքական հասարակությանը ցնցել է ֆոտոշոփով մշակված լուսանկարը, որտեղ քուրդ զինյալների կողմից սպանված թուրք զինվորի թաղման ժամանակ պատկերված է ժպտացող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ֆոտոշոփով պատրաստված լուսանկարով ամսագիրը փորձում է ցույց տալ Էրդողանի դերակատարությունը երկրում արյունահեղության մեջ։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիրը վերածել է պատերազմական գոտու, որպեսզի պահպանի իշխանությունն ու երկրում միահեծան նախագահական համակարգ ներդնի։ Այս տրամաբանությունից ելնելով երկրում բնակվող 20 միլիոն քրդերի դեմ պատերազմ է սկսվել, եւ քրդաբնակ խոշոր քաղաքներում արտակարգ իրավիճակ է տիրում»,–այս մասին «Թուրքիայում ծավալվող վերջին իրադարձությունները եւ դրանց ազդեցությունը հայ համայնքի վրա» թեմայով քննարկմանը տեսազանգի միջոցով տեղեկացրել է «Ակոս» շաբաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուքյանը՝ հավելելով, որ իշխանամետ լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածում, թե այս ամենի հետեւում հայերն են կանգնած, ոչ թե քրդերը, եւ սպանված քրդերին ներկայացնում որպես հայերի։
Նրա կանխատեսմամբ, իրավիճակը առաջիկայում առավել կսրվի, ինչը ձեռնտու է Էրդողանին՝ հաշվի առնելով, որ նոյեմբ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 106 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օրերս Եվրախորհրդարանը «անհանդուժող» գտնվեց Բաքվի նկատմամբ՝ ընդունելով չափազանց կոշտ բանաձեւ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին։ Առաջին անգամ դրանում բարձրացվել էր դատավորների ու քաղաքական գործիչների դեմ պատժամիջոցների կիրառման հարցը, որոնք քաղաքացիներին հետապնդում են քաղաքական դրդապատճառներով։
Եվրոպացիներին «տեղը դնելու» նպատակով Ադրբեջանի Միլի մեջլիսը երեկ արտահերթ նիստ է գումարել։
Նիստում ընդունվել է որոշում, ըստ որի Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը «խիստ վիրավորական» է բնութագրվել։ Որոշման մեջ նշվում է, որ Եվրախորհրդարանի բանաձեւը վկայում է, որ Արեւմուտքում Ադրբեջանին «վարկաբեկելու արշավ» է սկսվել։ Նշվում է նաեւ, որ այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանը անցյալ տարվա սեպտեմբերին սկսել է գործել նոր կազմով, նրա ղեկավարության պատճառով Ադրբեջանի հետ համագործակցությունը չի կայացել, քանի որ Եվրախորհրդարանի նախագահը «ոչ պաշտոնապես արգելք է դրել իր պատգամավորների այցերին Ադրբեջան»։
Նշվում է նաեւ, որ Ադրբեջանի դեմ բանաձեւում առաջ քաշված պահանջները «որեւէ իրավական հիմք չունեն»։
Ըստ «Թուրանի» ԵԽԽՎ—ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հանդես է եկել ԵԽԽՎ «Եվրանեսթում» ադրբեջանական պատվիրակության գործունեությունը «սառեցնելու» առաջարկությամբ։ Ադրբեջանի խորհրդարանը ԵԽԽՎ «Եվրանեսթում» իր մասնակցության դադարեցման գործառույթ սկսելու մասին որոշում է ընդո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 50 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայում ներքաղաքկան իրավիճակը մնում է լարված։ Բանակի, անվտանգության ուժերի, Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների միջեւ բախումները շարունակվում են։ Լարվածության մեծացման միտումը նկատելի է, ինչը պայմանավորված է նաեւ նոյեմբերի 1—ի ընտրություններով ու կուսակցությունների միջեւ դեռեւս ընտրարշավը չսկսված՝ մրցապայքարով։ 
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները 2013թ. այն ժամանակ վարչապետ Էրդողանի նախաձեռնությամբ Էմրլիի բանտում գտնվող PKK —ի առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեցին քրդական հարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Սակայն ընթացիկ տարվա հուլիսին նախագահ Էրդողանը չեղյալ հայտարարելով պայմանավորվածությունը՝ փաստորեն պատերազմ սկսեց քրդերի դեմ, ու բախումները վերսկսվեցին, որոնց ընթացքում տարբեր աղբյուրների հրապարակած տվյալների համաձայն, զոհվել են 70—80 զինվորական ու անվտանգության ծառայողներ։
Վերջին օրերին իրավիճակի թեժացումը հօգուտ այն տեսակետների է, որոնց համաձայն, իշխող կուսակցությունը դա օգտագործելու է ընտրությունները հետաձգելու համար, մանավանդ, որ ընդդիմադիր որոշ կուսակցությունները շեշտում են, որ նման պատերազմական, անվտանգության պայմանների բացակայությամբ ու սպառնալիքիների ներքո ընտրություններ անց կացնելը շատ դժվար է։ Մյուս կողմից, որոշ ԶԼՄ—ներ, այդ թվում՝ Լոնդոնում հրատարակվող արաբալեզու «Ալ Հայաթ» օրաթերթը, հենվելով Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրներ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 112 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Միայն անցյալ ամիս իր կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը կորցնելուց հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը գիտակցեց, որ հարեւան Սիրիայում վտանգավոր ահաբեկիչներ կան, որոնք սպառնում են Թուրքիայի անվտանգությանը։
Որպես առիթ օգտագործելով անցյալ շաբաթ մի թուրք զինվորի սպանվելու փաստը Սիրիայի կողմից արձակված կրակոցից՝ նա հրամայեց ցամաքային եւ օդային ռմբակոծություններ իրականացնել Հյուսիսային Սիրիայում եւ Իրաքում, ինչպես նաեւ ձերբակալել ավելի քան հազար մարդու Թուրքիայում, որոնք կասկածվում են քուրդ զինյալներ, ձախակողմյան գրոհայիններ եւ «Իսլամական պետության» կողմնակիցներ լինելու մեջ։
Մի քանի տարվա դժկամությունից հետո, Թուրքիայի կառավարությունը հուլիսի 24—ին վերջապես հայտարարեց, որ թույլ կտա Միացյալ Նահանգներին օգտագործել իր ռազմական օդանավակայանները Սիրիայում ջիհադական խմբավորումների վրա հարձակվելու համար։
«Զարմանալիորեն, սրանք այն նույն ահաբեկիչներն են, որոնց Անկարան վաղուց զինել եւ աջակցել է Սիրիա ներթափանցելու համար եւ բժշկական օգնություն ցուցաբերել թուրքական հիվանդանոցներում։ Ըստ գնահատականների՝ 25 հազար օտարերկրյա եւ հազար թուրք ջիհադիստներ են անցել Թուրքիայի սահմանը վերջին տարիներին՝ փորձելով տապալել Սիրիայի նախագահ Բաշար ալ—Ասադին»,–իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը։ 
Հոդվածագիրը ներկայացրել է այն շահադիտական նպատակները, որոնք ցանկանում է իրագործել. «ԻԼԻՊ—ի ահա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 78 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Օգոստոս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018