ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 10:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Տարածաշրջան
« 1 2 ... 5 6 7 8 »
Վերջին ամիսներին արեւմտյան լրատվամիջոցները պարբերաբար անդրադառնում են այս թեմային եւ քննարկում, թե որքանով է նպատակահարմար եվրոպական մրցույթի անցկացումը բռնապետական քաղաքականություն որդեգրած  երկրում։
«Նոր կասկածներ են ի հայտ գալիս մրցույթը հյուրընկալելու՝ Ադրբեջանի կարողության վերաբերյալ», - գրում է այսօր բրիտանական «Ինդեփենդենթը» եւ նշում, որ մրցույթից ընդամենը երկու ամիս առաջ իշխանությունները տեղի երաժիշտներին բռնության են ենթարկել ու ազատազրկել՝ նախագահ Ալիեւին քննադատելու համար։
Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը, Բաքվում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ երկու երիտասարդ ադրբեջանցի երաժիշտներ քննադատել են Ալիեւին ու նրա ընտանիքի անդամներին, ինչից հետո դատարանը նրանց տասնօրյա կալանքի է դատապարտել՝ խուլիգանություն կատարելու համար։ Ավելի ուշ երաժիշտները ասել են, որ ազատազրկումից բացի ոստիկանները նաեւ ծեծել են իրենց ու զրկել հարազատների ու փաստաբանների հետ տեսակցելու իրավունքից։
«Զավեշտալի է, որ «Եվրատեսիլ»-ը հյուրընկալելուց  ամիսներ առաջ Ադրբեջանի իշխանությունը ուժ է գործադրում՝ երաժիշտներին լռեցնելու ու ազատազրկելու համար», - այս առթիվ հայտարարել է միջազգային «Ամնեսթի» իրավապաշտպան կազմակերպությունը եւ կոչ արել անկախ հետաքննություն իրականացնել միջադեպի վերաբերյալ։
«Ադրբեջանն այս մրցույթը ընկալում է որպես իր տնտեսական աճն ի ցույց դնելու հնարավորություն եւ միլիոնններ է ներդնում, որպեսզի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 496 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Վալեքս» ընկերությունների խմբի անդամ «Բեյզ Մեթըլսը» շարունակում է հանրապետության ամենախոշոր հարկատուն մնալ եւ տնտեսության «հաշվեկշռում» յուրահատուկ դերակատարություն ունենալ։ Սակայն, ինչպես խոստովանում են մասնագետները, Դրմբոնի հանքավայրի պաշարներն անսպառ չեն։ Հետեւաբար չպետք է «հապաղել» այնքան, մինչեւ հանքաքարի արդյունահանման գործընթացը մի օր կանգ կառնի, ու երկրի ամենահսկա ձեռնարկությունը կկանգնի լուրջ խնդիրների առաջ։ Այս ճշմարտությունը քաջ գիտակցում են ինչպես ԼՂՀ իշխանությունները, այնպես էլ «Բեյզ Մեթըլս» ընկերության ղեկավարները։ Եվ պատահական չէ, որ բանակցությունների հիմքում վերջերս հիշյալ հիմնահարցը հաճախ է քննարկումների եւ մտահոգության առկա դարձել։
«Եվս մի քանի տարի Դրմբոնի հանքավայրը կծառայի իր նպատակին ու, բնականաբար, մեր առջեւ նոր խնդիրներ կծագեն,–ասում է «Վալեքս» ընկերությունների խմբի նախագահ Վալերի Մեջլումյանը։–Առաջիկայում պահանջվում է լիովին մշակել պոչամբարը։ Հանքաքարի վերամշակման համար կառուցվել է նոր ֆաբրիկա, ուր այսօր արդեն տրվել է աշխատանքի մեկնարկը, եւ ակնկալիքները հուսադրող են։ Արտադրության ծավալների նվազում թուլ չի տրվել։ Միեւնույն ժամանակ չպետք է ձեռքներս ծալած սպասենք, թե ե՞րբ կսպառվեն վերջին պաշարները։ Հենց խնդրահարույց այս հարցի լուծման պատասխանը գտնելու նպատակով էր, որ մի քանի տարի առաջ ներկայիս հանքավայրի հարեւանությամբ գտնվող Ծաղկաշենի տարածքում մեր մասնագետները ձեռնամուխ եղան նոր հանքավայրերի որոնողական—հետազոտական աշխատանքներին։ Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ ներկա արդյունքները գերազանցում են մեր սպասելիքները եւ պարզապես մնում է արագացնել պղնձի ու մոլիբդենի նոր հանքավայրերի շահագործման աշխատանքները»։
Ըստ ընկերության խմբի նախագահի, նախնական հաշվարկների համաձայն, Դրմբոնից ընդամենը 2 ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 586 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Սաակաշվիլին զինված խմբեր է ձևավորում». Ալասանիա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Արևմտյան Վրաստանի Սամեգրելո շրջանում ստեղծվում են զինված խմբեր՝ իշխանությունների քաղաքական հակառակորդներին ճնշելու համար:
Ալասանիան հավելել է, որ պատրաստ է տվյալ հարցով դիմել Ազգային անվտանգության խորհրդին (ԱԱԽ). «Միխեիլ Սաակաշվիլին ակտիվորեն զինված խմբեր է պատրաստում: Հիմքեր կան կարծելու, որ այդ խմբերը ստեղծվում են հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ այլակարծ քաղաքական գործիչներին, ընդդիմության համակիրներին ու ակտիվիստներին ահաբեկելու, հալածելու, իսկ մի շարք դեպքերում՝ նաև ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու համար:
Այդ զինված խմբերում ընդգրկվել է մոտ 500 մարդ, որոնք չեն հանդիսանում ռեզերվիստներ: Այդ խմբերի կազմավորմամբ զբաղվում է պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի հայրը: Մենք մանրամասնորեն տեղեկացված ենք այդ խմբավորումների կենտրոնացման վայրի, սպառազինության ու ֆինանսավորման մասին:
Սակայն ելնելով պետական շահերից և հաշվի առնելով այն, որ մենք գործնականում գտնվում ենք (Ռուսաստանի հետ) ռազմական դիմակայության մեջ՝ ես որոշեցի չհրապարակել այդ ողջ տեղեկատվությունը: Ես այսօր դա կուղարկեմ ԱԱԽ-ին՝ այդ ամենին անհապաղ արձագանքելու համար»:
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 478 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Եկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը». Գերմանիայի արտգործնախարար

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն, որն այսօր ժամանում է Ադրբեջան, անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն և Nabucco գազատարի նախագծի իրագործման խնդրին.
«ԵՄ-ի և Գերմանիայի համար ռազմավարական մեծ կարևորություն է ներկայացնում «Հարավային գազային միջանցքի» զարգացումը: Գերմանական ընկերությունները մասնակցում են Ադրբեջանից դեպի ԵՄ կառուցվելիք նախագծերին՝ լինի դա Nabucco-ն թե «Անդրադրիատիկ» գազատարը: Կարևոր է, որ Կասպյան տարածաշրջանի գազային մեծ պաշարները հնարավորություն ունենան փոխադրվելու Եվրոպա:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա նախորդ տարի Գերմանիան առաջատար դեր է խաղացել Բրյուսելում տեղի ունեցած քննարկումները նախաձեռնելու գործում, որոնք առնչվում էին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵՄ-ի ներգրավվածության ամրագրմանը:
Նախորդ ամիս ԵՄ-ի արտաքին հարցերով խորհրդի կայացրած եզրակացությունը և Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի մանդատը հանդիսանում են լավ բազա՝ նմանատիպ ուժեղացված մասնակցության համար:
Այդ մասնակցությունն ուղղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության աջակցելուն ու լրացնելուն, օրինակ՝ վստահության մթնոլորտ ձևավորելու հարցում: Եկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը»:
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 445 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանում ստեղծվելու է «ապագայի զինվոր» մարտական հավաքածու

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ստեղծվելու է «ապագայի զինվոր» (Future Soldier) մարտական հավաքածու: Ներկայումս Ադրբեջանի համապատասխան կառույցները տվյալ հարցում ուսումնասիրում են տարբեր երկրների փորձը:
Առաջին փուլում «Ապագայի զինվոր» մարտական հավաքածուով համալրվելու են պայմանագրային զինծառայողների ստորաբաժանումները: Միևնույն ժամանակ չի հաղորդվում, թե երբ է սկսվելու ու ավարտվելու այդ գործընթացը:
Հավաքածուում ներառվելու են կապի ամենաժամանակից միջոցները, օպտիկական սարքեր, ջերմային տեսասարքեր, ստանդարտ սպառազինություն, նանոտեխնոլոգիաների հիման վրա պատրաստված համազգեստ:
Ներկայիս դրությամբ «Ապագայի զինվոր»-ի ստեղծման վրա աշխատանքներ են տանում 20 երկրներ, որոնց թվում են Գեմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Նորվեգիան, Իսրայելը և այլն: Նշվում է, որ «Ապագայի զինվոր»-ի մարտական հագեցվածությունն արժենալու է 30,000-80,000 դոլար:
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 540 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մարտի 7—ին Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում տեղի է ունեցել Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Ալի Աքբար Սալեհիի, Ահմեդ Դավութօղլու եւ Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումը, որի օրակարգում զետեղված էին տարածաշրջանային խնդիրներ, Կովկասում տիրող իրավիճակը, զենքի ու թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի, տնտեսական համագործակցության ընդլայնման եւ այլ հարցեր։ Հանդիպման ավարտին հրապարակել են համատեղ հայտարարություն, որտեղ խիստ կարեւորվել է եռակողմ բանակցությունների շարունակականությունը տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ։ Հայտարարությունում նշված է, որ քննարկվել է նաեւ Բաքու—Թբիլիսի—Կարս երկաթուղին Նաիջեւան—Ջուղա—Թավրիզ երկրաթուղուն միացնելու հարցը։ Բացի այդ, որոշում է ընդունվել, որ հերթական հանդիպումը տեղի ունենա ընթացիկ տարվա սեպտեմբերին՝ Վանում, որը նույնպես խոստումնալից չի կարող լինել։ Մինչեւ եռակողմ հանդիպումը նախարաների միջեւ տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ, ընդ որում, Սալեհին եւ Դավութօղլուն քննարկել են 5+1—ի հետ Իրանի բանակցությունների հարցը՝ վերջինիս միջուկային ծրագրերի շուրջ։ Հարկ է նշել նաեւ, որ թե հայտարարության բովանդակությունը եւ թե դռնփակ անցկացված նիստի վերաբերյալ լրատվությունը վկայում են, որ նրանց առաջին համատեղ նիստի ոգեւորությունից շատ բան չի մնացել, չնայած հաճոյախոսությունների պակաս չի զգացվել։
Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2011թ. մարտի 17—ին, Իրանի Արեւմտյան Ադրբեջան նահանգի կենտրոն Ուրմիա քաղաքում, որտեղ կողմերի միջեւ 9 կետից կազմված համաձայնություն էր ձեռք բերվել, այդ թվում. ա) մասնակից երկրների տնտեսական զարգացմանը եւ բնակչության կենսամակարդակի բարցրացմանն ուղղված մշակել ու իրականացնել համատեղ նախագծեր առեւտրատնտեսական տարբեր՝ արդյունաբերության, ներդրումների, տրանսպորտի ու կապի, էներգետիկայի, գիտության եւ տեխնոլոգի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 548 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ռիզեում ցուցադրաբար «սպանել» են հայերին

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում տեղի է ունեցել հերթական հակահայկական ակցիան: Այս անգամ այն գրանցվել է Ռիզեում, ուր քաղաքը «հայկական օկուպացիայից ազատագրելու» 94-ամյակի կապակցությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:
Ռիզեի հրապարակներից մեկում տրվել է հատուկ ներկայացում, որի ժամանակ հայ զինվորներին մարմնավորող թուրք դերասանները ցուցադրել են, թե ինչպես են հայ զինվորները «բռնաբարում թուրք կանանց, կոտորում տարեցներին ու երեխաներին»: Ապա թուրք «հերոս երիտասարդները» սպանում են հայերին և Ռիզեն «փրկում» նրանցից:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին էլ խիստ հակահայկական ակցիա էր իրականացվել Ստամբուլում: 1in.am
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 469 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Փետրվարի 27—ին միջազգային ԶԼՄ—ները հայտնել են, որ Իսրայելի եւ Ադրբեջան միջեւ 1 միլիարդ 600 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքվել, որով Բաքուն Իսրայելից անօդաչու ինքնաթիռներ ու հակահրթիռային համակարգեր է գնելու։ Տեղեկությունը Թել Ավիվը հաստատել է։ Իսրայելի գաղտնի ծառայութունների (MOSSAD) նախկին ղեկավար Դենի Յաթումը անդրադառնալով այն հարցին, թե Իսրայելը օգտվելով Իրան—Ադրբեջան փոխհարաբերությունների լարվածությունից, ձգտում է էլ ավելի սերտացնել կապերն Ադրբեջանի հետ, եւ որ պայմանագիրը նաեւ նման նպատակ է հետապնդում, նշել է, թե դրա ստորագրման ժամանակը, հավանաբար, պատահականություն է, քանզի այն կարգավորելու, համաձայնեցնելու համար երկար ժամանակ է պահանջվում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ եթե դա համընկել է նպաստավոր պայմանների հետ, ապա կրկնակի շահավետ է Իսրայելի համար։
Սակայն Ադրբեջանը դեռեւս լռում է, ինչը, թերեւս, կարելի է պատճառաբանել նախ նրանով, որ պայմանագիրն ստորագրվել է Իրան—Ադրբեջան փոխհարաբերություններում առաջացած խիստ լարվածության պայմաններում, երբ Թեհրանը Բաքվին մեղադրում է Իրանի միջուկային ոլորտի գիտնականների ահաբեկման հարցում «Մոսադի» հետ համագործակցելու մեջ։ Հետեւաբար, կարող է արժանանալ Թեհրանի խիստ բացասական հակազդեցությանը, ինչը, ըստ ամենայնի, այնքան էլ ցանկալի չէ Բաքվին։ Բացի այդ, նման քայլով Բաքուն նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին եւ խախտում միջազգային համաձայնագրերը։
Մենք տարբեր առիթներով անդրադարձել ենք Իրան—Ադրբեջան փոխհարաբերություններում առկա լարվածությանը եւ դրա դրդապատճառներին, այժմ ցանկանում ենք ներկայացնել իրանցի վերլուծաբանի տեսակետները խնդրո առարկայի վերաբերյալ։ Իրանի Իրանական ու եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի վերլուծաբան Վալի Քուզեգար Քալեջին փետրվարի 25—ին, Իրան—Ադրբեջան փոխհարաբերությունների մասին կենտրոնի կայքում հրապարակել է «Լարվածության ուժգնա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 512 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ուխտագնացություն, որ ձգվելու է մինչեւ Գանձասար

Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի այցն Արցախ՝ հոբելյանական են համարում Ստեփանակերտում։
«Իմ լավագույն բարեկամ, ճանաչված գրող, հրապարակախոս նավագնաց, Արցախի հերոս Չորի Բալայանն էր գլխավոր «մեղավորը», որ ես սիրահարվեցի հայ ժողովրդին, արցախահայությանը եւ ուղիղ երկու տասնամյակ առաջ ոտք դրի այս հինավուրց հողի վրա։ Այն ժամանակ ծանր, մղձավանջային օրեր էր ապրում Արցախը, որին չորս կողմից շրջափակել էր Ադրբեջանը ու հազվագյուտ մարդկանց էր վիճակված ուղղաթիռով վայրէջք կատարել արցախյան որեւէ բնակավայրում։ 
Ամենուր վխտում էին ադրբեջանական օմոնականներն ու սաֆոնովյան պատժիչ ջոկատները, եւ հայերը դատապարտված էին հալածանքների ու բռնատեղահանման։ Ես զգացի, թե ինչպիսի հզոր կամք ունեն արցախցիները, եւ չէի կասկածում, որ անկախ ամենածանր փորձություններից, պայքարելու են մինչեւ վերջ։ 
Այսօր հպարտ եմ, որ իրենց արյամբ ազատագրված սեփական երկրի տերն են»,–ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանի հետ ունեցած հանդիպումից հետո ասել է Ք. Քոքսը։
Նրա հետ ժամանած 30–հոգանոց պատվիրակության անդամների կազմում, որ ներգրավված են քաղաքագետներ, արվեստագետներ, բժիշկներ, դասախոսներ եւ ուսուցիչներ, իրենց այցը համարում են ուխտագ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 574 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը դեմ է քվեարկել բանաձեւերին, որոնք «հստակեցնում են Աբխազիայից եւ Հյուսիսային Օսեթիայից Վրաստանի տարածք հարկադիր տեղահանվածների եւ փա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 515 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024