ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 13:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 18 » Տարաձայնություններ կան միայն ՀՅԴ—ի հետ /Արարատ Միրզոյանն ամփոփեց ԱԺ խմբակցությունների հետ քննարկումները/
10:22
Տարաձայնություններ կան միայն ՀՅԴ—ի հետ /Արարատ Միրզոյանն ամփոփեց ԱԺ խմբակցությունների հետ քննարկումները/

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ կառավարությունը «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների հետ հայեցակարգային տարաձայնություններ չունի, սակայն ՀՅԴ—ի հետ փոխզիջումային տարբերակ չի գտել։ Երեկ «Ելք» խմբակցության պատգամավորների հետ ԱԺ—ում հանդիպումից հետո առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ամփոփեց խորհրդարանական խմբակցությունների հետ քննարկումների արդյունքները եւ պատասխանեց լրագրողների հարցերին։
«Ելքի» հետ մեր քննարկումն անցավ հիանալի մթնոլորտում՝ ինչպես եւ ենթադրվում էր։ Որեւէ լուրջ տարաձայնություն չկա եւ չէր էլ կարող լինել։ Կային մի քանի տեխնիկական առաջարկներ, որոնք կլուծենք։ Յուրաքանչուր խմբակցության հետ եղել է յուրովի քննարկում։ «Ծառուկյան» խմբակցության հետ եղել է մեկ անհամաձայնություն, որի շուրջ փոխզիջումային լուծում ենք գտել։ ՀՅԴ—ի հետ քննարկման արդյունքում ի հայտ են եկել որոշակի կոնցեպտուալ տարաձայնություններ։ Մեկ—երկու հարցում ՀՅԴ խմբակցության պատգամավորները համաձայն չեն մեզ հետ, ինչպես երեւում է, փոխզիջումային տարբերակ էլ չկա»,–ասաց Արարատ Միրզոյանը։
Նա նշեց՝ «Ելքի» հետ եւս քննարկել են «Ծառուկյան» խմբակցության հետ համաձայնեցված այն հարցը, որի համաձայն՝ չորրորդ ուժը խորհրդարան կանցնի 2 տոկոս ձայն հավաքելու դեպքում։ «Ելքի» պատգամավորները որեւէ խնդիր չեն տեսել դրանում։
Միրզոյանը նկատեց՝ խորհրդարանական ընտրություններն անպայման լինելու են, բայց թե ինչպիսի Ընտրական օրենսգրքով, պիտի որոշեն խորհրդարանական ուժերը։ Սակայն նա հույս հայտնեց, որ ընտրությունները կանցկացվեն նոր Ընտրական օրենսգրքով, քանի որ առաջարկվող փոփոխությունները միանշանակ ավելի առաջադեմ եւ ժողովրդավար պայմաններ են ստեղծում ընտրությունների համար։ Նշեց՝ դրանք ժողովրդավար պայմաններ են ստեղծում նաեւ քիչ ռեսուրս ունեցող խմբակցությունների համար։
Արարատ Միրզոյանը, խոսելով սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին, ասաց՝ ՔՊ նախընտրական ցուցակը լինելու է շատ ներառական։ Նրա կարծիքով. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում պետք է լինի հեղափոխության քաղաքական թիմը։ «Ցուցակում պետք է լինի ՔՊ կուսակցության կորիզը։ Առաջնային շարքերը կզբաղեցնեն նաեւ գործադիրում ընդգրկված անձինք։ Կլինեն մարդիկ, ովքեր ՔՊ անդամ չեն լինի, ցուցակը կլինի շատ ներառական, կընդգրկի զանազան ոլորտների գործիչների, մասնագետների»,—ասաց Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ Հայաստանում պետք է երկրորդ հնարավորություն ունենան բոլորը, այդ թվում՝ գործիչները, ովքեր մաս են կազմել հին իշխանության։
«Մենք չենք վերացնում իրենց Հայաստանը եւ ստեղծում մերը, մենք ստեղծում ենք բոլորի Հայաստանը։ Պետք չէ սա ընկալել որպես ճամբարափոխություն, կան մարդիկ ովքեր ուզում են մասնակցել պետականաշինությանը»,—ասաց Արարատ Միրզոյանը։
Պաշտոնյան հույս հայտնեց նաեւ, որ բոլոր ուժերը կդրսեւորեն անհրաժեշտ խոհեմություն եւ իմաստնություն, կներդնեն ջանքերը, որպեսզի վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթներն առավելագույնս անցնցում անցնեն։ «Սակայն ցանկացած պարագայում գործադիրը պատրաստ է տարբեր զարգացումների։ Եվ դատելով ընդհանուր հանրային տրամադրություններից, կարծես թե ժողովուրդն էլ է պատրաստ տարբեր զարգացումների»,–ասաց Միրզոյանը։
Նա մեկնաբանեց նաեւ այն դիտարկումները, ըստ որոնց, Ազգային ժողովում վարչապետի ընտրության առնվազն առաջին փուլում կառաջադրվի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ չընտրվելու տարբերակով։
«Այդ հարցերի հետ կապված երկու մեկնաբանություն կա։ Եթե քվեարկության արդյունքում չի ընտրվում վարչապետ, ապա քվեարկությունից յոթ օր հետո երկրորդ շրջափուլն է սկսվում։ Իրավաբանների մի մասը պնդում է, որ պետք է առաջնորդվել ՀՀ Սահմանադրության տրամաբանությամբ, իսկ այստեղ տրամաբանությունը հուշում է, որ որեւէ ձեւով ընտրություն չի լինում։ Իրավաբանների մյուս խումբը պնդում է, որ, այնուամենայնիվ, պետք է տառացի մեկնաբանությամբ առաջնորդվել, որը նշանակում է, որ պետք է լինի վարչապետի թեկնածու, որը չի ընտրվի։ Եթե սա է ճիշտ տարբերակը, կարծում եմ՝ կլինի Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածու, որին դեմ կքվեարկեն»,–հավելեց Արարատ Միրզոյանը։
Խոսելով նախկին պաշտոնյաներին նոր պաշտոններում նշանակելուց՝ Միրզոյանը հավաստիացրեց՝ դա ամենեւին էլ պայմանավորված չէ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կադրային պակասով։ «Մեր թիմում նախկին պաշտոնյաների ընդգրկելը պայմանավորված չէ կադրային քաղցով։ Շատերի համար փորձառուն միշտ նույնացվում է լավ մասնագետի հետ, իսկ փորձ չունեցողը՝ վատի։ Ես այդպիսի որակում չէի անի։ Մենք ունենք շատ փորձառու սրիկաներ, ովքեր գիտեն համակարգի ամեն դետալը եւ, օգտվելով այդ փորձից, թալանել են ողջ համակարգը։ Կան անփորձ երիտասարդներ, ովքեր, իրենց արժեքներից ելնելով, կայացնում են քաղաքական ճիշտ որոշումներ»,–ասաց Արարատ Միրզոյանն ու հավելեց՝ փորձը կարճ ժամանակում կարելի է ձեռք բերել։ hhpress.am

Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 317 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024