ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 23:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 15 » Տարեվերջին 5,5 տոկոս գնաճն իրատեսական է
12:49
Տարեվերջին 5,5 տոկոս գնաճն իրատեսական է

20 մլն եվրո KfW—ից՝ գյուղացիական տնտեսություններին
«Ես հավատարիմ եմ մնում իմ հայտարարություններին. տարեվերջին կունենանք գնաճ՝ 5—6 տոկոսի շրջանակներում։ Ամեն ինչ կանենք, որպեսզի գնաճը պահենք 5,5 տոկոս թիրախային միջին մակարդակում։ Այն միջոցառումները, որոնք իրականացվել ու իրականացվում են, վկայում են այդ մասին»,–երեկ հայտարարեց կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ Դեռ տարեսկզբին ԿԲ—ն կանխատեսում էր բարձր գնաճ՝ առաջին կիսամյակի, եւ ցածր գնաճ՝ տարվա երկրորդ կիսամյակի համար։ 
«Իսկ տարվա կեսից գները հանրապետությունում կնվազեն»,–կանխատեսումները ԿԲ նախագահինն են, ով նաեւ չի բացառում, որ տարվա արդյունքներով գնաճն ավելի ցածր մակարդակում կլինի, քան նպատակայինն է։ 
Բացի գնաճի մասին արված հայտարարություններից, ինչպես նկատեց Ա. Ջավադյանը, ԿԲ—ն հավատարիմ է նաեւ իր որդեգրած քաղաքականությանը։ Հավատարիմ մնալով դրամի լողացող փոխարժեքի քաղաքականությանը՝ Հայաստանի գլխավոր դրամատունը ինտերվենցիաներ է անում փոխարժեքի շուկայում՝ միայն կտրուկ տատանումները կանխելու համար։ «Ավելի պահպանողական ենք, երբ դրամն արժեւորվում է, ինչն այնքան էլ լավ չէ ներկայիս վճարային հաշվեկշռի պայմաններում»,– ընդգծեց ԿԲ ղեկավարը։
Ըստ նրա, ԿԲ—ն փոխարժեքին որեւէ ուղղվածություն չի տալիս, եւ դրամի փոխարժեքն այն մակարդակում է, որտեղ եւ պետք է լիներ։ 10—15 օր է՝ զգացվում են ճնշումներ, եւ դրամն արժեւորվում է։ Սա բնորոշ է ամռան սեզոնին։ Դրամի հետագա ուժեղացման դեպքում, ինչպես նկատեց Ա. Ջավադյանը, կենտրոնական բանկը արտարժույթ կգնի շուկայից։ Նման միջոցառումները բնորոշ են ոչ միայն Հայաստանի կենտրոնական բանկին, այլեւ այն բոլոր կենտրոնական բանկերին, որոնք որդեգրել են փոխարժեքի ազատ լողացող քաղաքականություն։
Խոսելով բանկային ցուցանիշների մասին, ԿԲ նախագահը նշեց, որ բանկային համակարգի ֆինանսական միջնորդության ցուցանիշը Հայաստանում արդեն հասել է 50 տոկոսի (ակտիվներ/ՀՆԱ)։ Ընդամենը 3 տարի առաջ այս ցուցանիշը կազմում էր 28 տոկոս, իսկ 90—ականներին՝ 13—17 տոկոս։ Սա բավականին բարձր ցուցանիշ է Հայաստանի համար։ Ինչ վերաբերում է վարկեր/ՀՆԱ ցուցանիշին, ապա այն այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում կազմել է 30 տոկոս։ Համեմատության համար նշենք, որ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2008թ. կազմել է 16,7 տոկոս, իսկ 1990—ականներին՝ մոտ 10 տոկոս։
Չաշխատող վարկերի քանակն այս պահի դրությամբ կազմում է 3,4 տոկոս, կապիտալի համարժեքության ցուցանիշը 21 տոկոս է, ինչը բավականին բարձր ցուցանիշ է Եվրոպայի զարգացած երկրների ու զարգացող երկրների համեմատ, ինչպես նաեւ զգալիորեն գերազանցում է ԱՊՀ երկրների բանկային համակարգերի միջինացված ցուցանիշը։ Բացի այդ, հունվար—մայիս ամիսների ընթացքում 17 տոկոսով աճել են ռեզիդենտներին տրամադրված վարկերը։ ԱՊՀ երկրներում այդ ցուցանիշը հիմնականում տատանվում է 3—6 տոկոսի սահմաններում, կան երկրներ, որտեղ այն անկում է ապրել։
Անդրադառնալով կայունացման 500 մլն դոլար ռուսական վարկին, որի տեղաբաշխման շուրջ բազամաթիվ ասեկոսեներ են շրջանառվում, ԿԲ նախագահը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ այդ վարկից մինչ օրս 66 մլրդ դրամ է հատկացվել բանկային համակարգին, որն ուղղվել է փոքր եւ միջին բիզնեսի, հիփոթեքային, արտահանմանն ուղղված ձեռնարկությունների, մթերող եւ վերամշակող ընկերությունների, ինչպես նաեւ սպառողական նպատակներով վարկավորմանը։ Առեւտրային բանկերին ռուսական վարկային միջոցներ, ինչպես տեղեկացրեց Ա. Ջավադյանը, տրամադրվել է 8—9 տոկոսով։ 

Գյուղացիական արտոնյալ վարկերի տրամադրումը կշարունակվի

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում գտնվող գյուղատնտեսության հատվածին եւ այստեղ առեւտրային բանկերի կողմից տարվող վարկավորման գործընթացներին, հանրապետության թիվ մեկ բանկիրն ասաց, որ այս պահին արդեն ավարտվել է գյուղացիական տնտեսություններին արտոնյալ վարկեր տրամադրելու ծրագրի առաջին փուլը։ Ընդհանուր առմամբ, առեւտրային բանկերի կողմից 12 հազար գյուղացիական տնտեսություններ են վարկավորվել ծրագրի շրջանակներում՝ 7,5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով։ Վարկի միջին չափը կազմում է 625 հազար դրամ։
Ծրագիրն սկսվել է ապրիլի մեկից, եւ գյուղացիների շրջանում մինչ օրս էլ մեծ ակտիվություն է նկատվում։ Այս պահին բանկերում 100 մլն դրամի հայտեր են ներկայացված, որոնք ուսումնասիրվում են, եւ շուտով այդ միջոցներն էլ կհասնեն վարկառուներին։ Առեւտրային բանկերի ռիսկերը նվազեցնելու նպատակով ՀՀ կառավարությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները. նախկին 24 տոկոսի փոխարեն այսօր արդեն գյուղացիներին վարկերը տրամադրվում են 14 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որից 4 տոկոսը սուբսիդավորում է պետությունը։ Սահմանամերձ եւ բարձրլեռնային՝ առավել կարիքավոր շուրջ 225 համայնքներում սուբսիդավորումը կազմում է 6 տոկոս։ Գյուղացիական վարկերը տրամադրվում են «փափուկ» պայմաններով. վարկերի մարման արտոնյալ ժամկետ՝ 6 ամիս, որի ընթացքում չեն կատարի վճարումներ ոչ մայր գումարից եւ ոչ էլ տոկոսադրույքներից, հաջորդ 6 ամսվա ընթացքում կմարվեն միայն ամսական տոկոսադրույքները, իսկ 13—րդ ամսից սկսած՝ նոր մայր գումարը։
Ծրագիրը շարունակական է լինելու եւ առաջին փուլով, ըստ Ա. Ջավադյանի, այն չի ավարտվի։ Հաջորդ փուլը կսկսվի սեպտեմբերից։ Այս ուղղությամբ արդեն տարվում են բանակցություններ ԿԲ—ի եւ  կառավարության միջեւ։
Ինչ վերաբերում է կարկտահարությունից տուժած վարկառու գյուղացիական տնտեսությունների աջակցությանը, ապա հանրապետության գլխավոր դրամատանը հատուկ մեխանիզմ են մշակել, որպեսզի ոչ վարկառուի վարկային պատմությունը վատանա, ոչ էլ վարկառուն ֆինանսական կորուստներ ունենա։ Վարկառու գյուղացին վերադարձնում է վարկը, փոխարենը ստանում 1,5 անգամ ավելի վարկ՝ առավել մեղմ պայմաններով։
Ներկայումս ընդհանուր առմամբ հանրապետությունում հաշվվում է 90 հազար գյուղացիական տնտեսություն, որոնք 65 մլրդ դրամի վարկ են ստացել առեւտրային բանկերից։
Բացի այսօր առեւտրային բանկերի կողմից գյուղացիական տնտեսություններին առաջարկվող միջոցներից, մինչեւ տարեվերջ Հայաստան կհասնեն նաեւ գերմանական KfW բանկի շուրջ 20 մլն եվրո դրամական միջոցները, որոնց մի մասը՝ դրամաշնորհի տեսքով։
Բացի այդ, «Գերմանահայկական հիմնադրամին» KfW—ն առաջիկայում կտրամադրի եւս 20 մլն եվրո՝ «Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկա» եւ 18 մլն եվրո՝ «Վերականգնվող էներգիայի աջակցում» ծրագրերի շրջանակներում։
Վերջին ծրագրի երկրորդ փուլով հատկացված 18 մլն եվրո գումարը 3 անգամ գերազանցում է առաջին փուլի վարկը։ Ֆինանսական այս միջոցներին են սպասում 7 փոքր ՀԷԿ—երի կառուցման ու վերակառուցման նախագծեր։ Ըստ «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակի ղեկավար Գեւորգ Թումանյանի՝ ծրագրի առաջին փուլում վերաֆինանսավորվել են 14 փոքր ՀԷԿ—եր՝ 2,9 մլրդ դրամ ընդհանուր գումարով (6 մլն եվրո), այդ թվում 8—ը նոր ՀԷԿ—եր են, իսկ մյուս 6—ը՝ վերակառուցված։
Ծրագիրը հատուկ մոտեցում է նախատեսում՝ կայուն տոկոսադրույքներ։ Առեւտրային բանկերը պետք է վարկեր տրամադրեն ՀԷԿ—երի սեփականատերերին ոչ ավելի, քան տարեկան 10,5 տոկոս տոկոսադրույքով։ hhpress.am
Գայանե ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 611 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024