ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 17:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 22 » Տասը ՀԿ՝ դիտորդական առաքելությամբ /ԿԸՀ—ն մերժեց որոշների հավատարմագրումը/
16:03
Տասը ՀԿ՝ դիտորդական առաքելությամբ /ԿԸՀ—ն մերժեց որոշների հավատարմագրումը/

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում տեղի ունեցավ «Բայրամյան» սոցիալական բարեգործական եւ «Թոփ Մենեջմենթ» կրթախորհրդատվական հասարակական կազմակերպությունների դիմումների քննարկումը։ Հանձնաժողովի անդամների կողմից միաձայն մերժվեցին նշված ՀԿ—ների՝ դիտորդների հավատարմագրման մասին դիմումները։ Նիստում միաձայն որոշում կայացվեց՝ 2012 թ. մարտի 22—ին Չափնի համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջեւ սահմանելու մասին։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի խոսքով՝ նույն տեղամասում ե՛ւ քարտուղարի, ե՛ւ նախագահի պաշտոնը չի կարող բաշխվել կոալիցիա ձեւավորած կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ։
Հանձնաժողովը հերթական նիստում միաձայն մերժեց քաղաքացի Խաչատուր Սուքիասյանի դիմումով վարչական վարույթի հարուցումը։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ Սուքիասյանի դիմումին, համաձայն կարգի, ծանոթացել են հանձնաժողովի բոլոր անդամները, ԿԸՀ համացանցային էջում տեղադրված է եղել պատշաճ ծանուցում։
«Ներկայացված դիմումը չի կարող հանդիսանալ ԿԸՀ խնդրո առարկա, քանի որ նշված իրավասությունը պատկանում է համապատասխան ԸԸՀ—ին, ուստի հասցեատերը պիտի լիներ հենց ԸԸՀ—ն»,–նշեց Մուկուչյանը։ Օրենքի համաձայն՝ ոչ հասցեական դիմումը եռօրյա ժամկետում վերահասցեագրվում է համապատասխան մարմնին՝ այդ մասին ծանուցելով դիմողին։
Քաղաքացի Խաչատուր Սուքիասյանի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին մարտի 17—ին դիմում է ներկայացվել՝ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության մարտի 15—ի թիվ 25/01—15311 գրությունը հաշվի չառնելու եւ Խաչատուր Սուքիասյանին սահմանված կարգով որպես պատգամավորի թեկնածու գրանցելու։
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տվյալներով՝ վերջին հինգ տարիների ընթացքում Խաչատուր Սուքիասյանը Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել 10 ամիս 20 օր։
Հայտնի են մայիսի 6—ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների անունները։ Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, մարտի 21—ի դրությամբ դիտորդական առաքելություն կիրականացնեն տասը հասարակական կազմակերպություններ՝ «Գերագույն խորհուրդ—պատգամավորական ակումբ»՝ 5 դիտորդ, «Ընտրությունը քոնն է»՝ 3 հազար 334 դիտորդ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»՝ 27 դիտորդ,. «Բռունցք»՝ 798 դիտորդ, «Համահայկական երիտասարդական ասոցիացիա»՝ 902 դիտորդ, «Համաչափ զարգացում համայնքային զարգացման»՝ 1028 դիտորդ, «Երիտասարդ դիվանագետների ակումբ»՝ 819 դիտորդ, «Իրավակիրթ հասարակություն»՝ 585 դիտորդ, «Հիմնաքար»՝ 390 դիտորդ, «Հաղթանակի զավակներ»՝ 913 դիտորդ։


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 531 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024