ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 16:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Մարտ » 1 » «Թեհրանում ես ինձ բարեկամ երկրում զգացի» /Ինչ են գրել իրանական օրաթերթերը վարչապետ Փաշինյանի այցի մասին/
16:03
«Թեհրանում ես ինձ բարեկամ երկրում զգացի» /Ինչ են գրել իրանական օրաթերթերը վարչապետ Փաշինյանի այցի մասին/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը լայն արձագանք է գտել իրանական ԶԼՄ—ներում։ Այցի առաջին օրը երկրի գլխավոր, մասնավորապես պաշտոնական «Irna», ինչպես նաեւ «Isna», «farsnews», «mehr» եւ «tasnim» գործակալությունները դրական լույսի ներքո հանգամանորեն լուսաբանել են այցը։ Հիշյալ գործակալություններից յուրաքանչյուրը 3—4 թղթակցություն է հրապարակել Փաշինյանի եւ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների, ձեռք բերված պայմանավորվածությունների եւ վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ռոհանիի համատեղ մամուլի ասուլիսի վերաբերյալ։ Սակայն արեւմտյան պարսկալեզու կայքերն ու ԶԼՄ—ները, կարելի է ասել, թե անտեսել են այն, շատ քչերն են անդրադարձել։ Իսկ իրանական լրատվական կայքերի անդրադարձը եւս ակնառու է։
Ինչ վերաբերում է փետրվարի 28—ին լույս տեսած օրաթերթերի անդրադարձներին, ապա կարելի է նշել, որ դրանք գլխավորապես կարեւորել են վարչապետ Փաշինյանի հանդիպումը Իրանի ռազմաքաղաքական եւ կրոնական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հետ։ Հանգամանք, ինչը խոսում է դրա կարեւորության մասին, քանի որ առաջնորդը ոչ բոլոր երկրների առաջնորդներին է ընդունում։ Ստորեւ ամփոփ կներկայացնենք համաիրանյան նշանակության, տարբեր ուղղություններին հարող օրաթերթերի հրապարակումներից։
Հիմնականում ԱԳ նախարարության տեսակետներ արտացոլող «Իրան» օրաթերթը բավական հանգամանորեն է անդրադարձել այցին, «Ռոհանի. Իրանը պատրաստ է ավելի շատ գազ արտահանել Հայաստան» եւ «Փաշինյան. շնորհակալ եմ Իրանի ժողովրդի եւ պետության՝ հայ համայնքի հանդեպ բարեկամական վերաբերմունքից» վերնագրերով թղթակցություններում գրել է, որ Հարավային Կովկասը դեռ անցյալում Իրանի ազդեցության կարեւոր տարածաշրջաններից եւ Իրանի ուշադրության շրջանակներում է եղել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան պատվիրակության այցն Իրան տեղի է ունենում երկու երկրների փոխհարաբերություններն էլ ավելի ընդլայնելու հետեւյալ երկու կարեւոր հանգամանքների՝ հայ եւ իրանական ժողովուրդների պատմականորեն ձեւավորված վաղեմի կապերի եւ հարեւաններ լինելու առավելության իրավիճակում, ինչը փոխադարձաբար օգտակար լինելու նպաստավոր պայման է։ «Իրանը» շեշտում է, որ մի կողմից Հայաստանի լայն հնարավորություններն ու պահանջարկները՝ էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, հանքարդյունաբերության ու տեխնոլոգիայի ոլորտներում եւ աշխարհագրական դիրքը, մյուս կողմից՝ Իրանի առանձնահատուկ տեղը հանքարդյունաբերության ոլորտում, տարբեր ապրանքներ արտադրելու տեխնոլոգիաների տնօրինումը, էներգակիրներով հարուստ լինելը եւ կոմունիկացիաները լուրջ, հուսալի ու լավ հնարավորություններ են երկկողմ փոխհարաբերությունների եւ տնտեսական համագործակցության համար։ Ապա թերթը հավելում է, որ Փաշինյանը տարբեր՝ քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում համագործակցության ու փոխհարաբերությունների ընդլայնման համար առկա նպաստավոր պայմանները օգտագոծելու, փոխադարձ կապերը ամրապնդելու նպատակով է այցելել Իրան։
«Փոխհարաբերությունների ընդլայնում բոլոր ոլորտներում» ենթավերնագրով թղթակցությունում «Իրանը» անդրադարձել է Ռոհանի—Փաշինյան բանակցություններին եւ ստորագրված երկու փաստաթղթերին։ «Իրանի» հրապարակումներից մեկն էլ վերաբերում է Ռոհանիի հետ հանդիպմանը Փաշինյանի ելույթին՝ «Ես բարեկամ երկրում եմ» վերնագրի ներքո։ Այնուհետեւ հեղափոխության առաջնորդի հետ Փաշինյանի հանդիպմանը վերաբերող նյութն է, որը թերեւս նույնությամբ տպագրվել է բազմաթիվ օրաթերթերում։
Չափավորական կողմնորոշմամբ «Արման» օրաթերթը անդրադարձել է հեղափոխության առաջնորդի եւ Փաշինյանի հանդիպմանը։ Թերթը գրել է, որ առաջնորդը Իրանին ու Հայաստանին գնահատել է որպես լավ հարեւաններ, որոնք պատմական կապեր ունեն, եւ շեշտել, թե պետք է մեծացնել տնտեսական փոխառնչությունների ծավալը, ապա հավելել, որ պետք է երկու երկրների փոխհարաբերությունները լինեն շարունակական ու սերտ բարկամական։ Այաթոլա Խամենեին, անդրադառնալով իրանցիների ու իրանահայերի բարեկամական հարաբերություններին եւ իրան—իրաքյան պատերազմում հայերի անձնազոհություններին, հավելել է, որ ինչպես մահմեդականները, պարտադրված պատերազմում զոհված հայերը եւս իրենց պարծանքն են։ Նա ընդգծել է նաեւ, որ ինքը ացելել է զոհված հայերի ընտանիքներին եւ հավելել է, որ երկու երկրների բարեկամությունն ու համագործակցությունը համընթաց է նրանց շահերին։ Առաջնորդը, ակնարկելով երկու երկրների բարեկամական կապերը պատմության ընթացքում, նշել է, որ Հայաստանի ու Իրանի միջեւ երբեք լուրջ խնդիրներ չեն եղել։ Իրան—Հայաստան տնտեսական կապերի ծավալը նա գնահատել է առկա հնարավորությունների համեմատությամբ չնչին, ընդգծել, որ տնտեսական ոլորտում այցի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները պետք է հետեւողականորեն կյանքի կոչել։ Այաթոլա Խամենեին Արցախի հիմնահարցի կարգավորման առնչությամբ նշել է, թե երկու երկրների պաշտոնյաները պետք է հաճախ բանակցեն, հավելելով, որ Իրանը պատրաստ է աջակցելու այդ հարցում։
Թերթը գրել է, թե Փաշինյանը, ի պատասխան, շեշտել է, որ Թեհրանում ձեռք բերված համաձայնությունները կառուցողական են եւ հույս է հայտնել, որ դրանք կյանքի կոչելու հարցում լուրջ ջանքեր կգործադրվեն։ Փաշինյանը նշել է նաեւ, որ երկու երկրների բարեկամական փոխհարաբերությունները պարարտ հող են ստեղծում փոխառնչությունների ընդլայնման համար։ Ապա հավելել է, որ Հայաստանը երբեւէ հակաիրանական քայլերին մասնակցություն չի ունեցել եւ չի ունենալու։ Թերթը շեշտում է նաեւ, որ Փաշինյանը, դիմելով առաջնորդին, շեշտել է, թե համոզված է, որ նրա հսկայական փորձառությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետության կարեւոր դերը տարածաշրջանում կնպաստեն երկու երկրների փոխհարաբերությունների օր օրի զարգացմանը։ 
Նշենք, որ մի շարք օրաթերթեր, ինչպես օրինակ՝ «Էբթեքարը», «Էթթելաթը», «Շարղը» եւ այլն, այցի առնչությամբ սահմանափակվել են միայն Այաթոլա Խամենեի—Փաշինյան հանդիպման մասին նույն բովանդակությամբ ու գրեթե նույն վերնագրով նյութի հրապարակումով։
«Արման» օրաթերթը հանգամանորեն գրել է նաեւ բանակցությունների եւ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ «Շնորհակալություն Հայաստանին՝ անարդարացի սահմանափակումների հանդեպ ունեցած դիրքորոշման համար» վերնագրով թղթակցությունում, որտեղ նշվել է, որ Ռոհանին հայաստանյան զարգացումները գնահատել է որպես խաղաղ ու ժողովրդավարական։ 
Պահպանողական «Քեյհան» օրաթերթը նախ հրապարակել է հեղափոխության առաջնորդի հետ Փաշինյանի հանդիպումը՝ նույն վերանգրով ու նույն բովանդակությամբ, ապա անդրադարձել է ստորագրված փաստաթղթերին ու Ռոհանի—Փաշինյան համատեղ մամուլի ասուլիսին։
Բարենորոգչական կողմնորոշմամբ «Աֆթաբ—ե Յազդ» օրաթերթը «Թեհրանում ես ինձ բարեկամ երկրում զգացի» վերնագրով հոդվածում գլխավորապես անդրադարձել է Փաշինյանի ու իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների բանակցություններին, ձեռք բերված պայմանավորվածությունների եւ փոխհարաբերությունները զարգացնելու համար առկա հնարավորություններին, ինչպես նաեւ եռակողմ ու քառակողմ համագործակցություններին։

Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 345 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024