ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 16:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Տեսակետ
« 1 2 3 4 5 »

Համաձայնագիրը երկու կողմերի համար էլ կարող է օգտակար ու շահեկան լինել

Նոյեմբերի 24—ին ՀՀ—ն պատրաստվում է ստորագրել ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Թեեւ արդեն փաստաթուղթը բանակցված է եւ նախաստորագրված, սակայն դրա շուրջ քննարկումները չեն դադարում։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանի համոզմամբ՝ Հայաստան—Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը երկրին մեծ օգուտներ կբերի։ Ըստ նրա, Հայաստանի՝ ԵՄ—ի հետ առավել մերձենալու նպատակադրվածությունը բխում է ավելի ճկուն արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտությունից։ «Համաձայնագրի կնքվելու դեպքում Հայաստանը կդառնա յուրահատուկ կամուրջ ԵՄ—ի եւ ԵԱՏՄ—ի միջեւ։ Երկուսն էլ կարծես թե ուղիներ են փնտրում առաջ գնալու»,–նշել է տնտեսագետը եւ նկատել է, որ ԵԱՏՄ—ն տնտեսական նախագիծ է քաղաքական համատեքստով, իսկ ԵՄ—ն՝ երկարաժամկետ աշխարհաքաղաքական միություն։
Մարգարյանի կարծիքով՝ ՀՀ—ԵՄ համաձայնագիրը թույլ կտա Հայաստանի տեխնոլոգիական հատվածի համար ներդրումներ բերել, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաեւ էներգետիկայի։
«Իրականացման դեպքում կարող են մեծ օգուտներ լինել։ Թերեւս դա բխում է ավելի ճկուն արտաքին քաղաքականության հնարավորությունից, նաեւ մանեւրելու, բայց եթե համաձայնագիր կնքվեց, ՀՀ—ն յուրահատուկ կամուրջ կդառնա ԵՄ—ԵԱՏՄ—ի միջեւ, երկուսն էլ ուղիներ են փնտրում ընդառաջ գնալու»,–ասաց նա եւ նշեց, որ համաձայնագիրը համարում է զիջում, հետքայլ որդեգրած կոշտ դիրքից։
«Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի առեւտրատնտեսական հարաբերությունները գրեթե հավասար են», ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 322 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նախատեսվող համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում առկա է կետ նաեւ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շահագործման վերաբերյալ, որը վերջին շրջանում բազում շահարկումների առիթ էր դարձել՝ ընդհուպ ատոմակայանի փակման մասին խոսակցությունները։ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 15—րդ նիստի ընթացքում Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը երեկ լրագրողների հետ զրույցում պարզաբանում ներկայացրեց։ Նրա խոսքով՝ համաձայնագրով խոսվում է ոչ թե ՀԱԷԿ—ի փակման, այլ ատոմակայանի առաջին բլոկը շահագործումից դուրս բերելու մասին։ 
«Ատոմակայանի փակման ու նոր հզորությամբ փոխարինելու մասին ինֆորմացիան, որին տիրապետում եք, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Խոսքը ոչ թե ատոմակայանի փակման, այլ 1976թ. շահագործման հանձնված առաջին էներգաբլոկի շահագործումից դուրս բերելու մասին է, այսինքն՝ այն այլեւս չի շահագործվելու, չի վերակենդանացվելու։ Ընդհակառակը, աշխատանքներ են տարվում 1980թ. շահագործման հանձնված երկրորդ էներգաբլոկի կյանքի տեւողությունը երկարացնելու ուղղությամբ, որի նախագծային ժամկետը լրացել է։ Գոյություն ունի միջազգային փորձ, որի հիման վրա տարվում են աշխատանքներ երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարացման ուղղությամբ»,–ասաց Վ. Պետրոսյանը։
ԱԷԱԽ գործադիր քարտուղարը տեղեկացրեց, որ միջոցառումների արդյունքում նախատեսվում է երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնել առայժմ տասը տարով, մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ էներգաբլոկների երկարաձգման ժամկետը այլ երկրներում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Հունգարիայում, Ֆինլանդիայում, 30 տարի է. «Ինչ վերաբերում է արեւային եւ այլընտրանքային էներգետիկայի այլ աղբյուրն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 789 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրակրթության ոլորտի բարեփոխումների հիմնական խնդիրը կրթության որակն ապահովելն է։

Այս նպատակով վերջին տարիներին սկիզբ է դրվել բազմաթիվ նախաձեռնությունների, որոնք ներառում են կրթության որակը պայմանավորող գրեթե բոլոր գործոնները՝ մարդկային ռեսուրսները, ծրագրամեթոդական ապահովումը, նորմատիվ—իրավական դաշտը, ինստիտուցիոնալ համակարգը։ Բարեփոխումների առանցքային նախաձեռնություններից մեկն անցումն էր 12—ամյա հանրակրթական համակարգին, որի իրականացման շրջանակներում 2009—2010 ուսումնական տարվանից մեկնարկեց եռամյա ավագ դպրոցի ներդրումը։
Սույն ծրագիրն ուղղված էր հանրակրթության երրորդ աստիճանում՝ ավագ դպրոցում կրթության որակի եւ արդյունավետության բարձրացմանն ու արդիականացմանը։
Ավագ դպրոցների ստեղծման հիմնական նպատակն էր նաեւ ավագ դպրոցում սովորողների համար նախընտրելի հոսքային ուղղության, այդ թվում՝ նախնական մասնագիտական կրթության ընտրության հնարավորության ստեղծումը, ավագ դպրոցների ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործումը։
Ինչպիսի՞ն էր բարեփոխման ընթացքը, արդյո՞ք մեր կրթական համակարգին համահունչ էր ավագ դպրոցների կայացումը. կարծիքներն իրարամերժ են։ Կան հիմնախնդիրներ, որոնք այդուհանդերձ չեն նպաստում անհրաժեշտ գաղափարի ստեղծմանը։ Մասնավորապես, առանձին դպրոցների ավագ դասարաններում սովորողների փոքրաքանակ լինելու պատճառով չի ապահովվում կրթական ծրագրերի (հոսքերի) բազմազանություն, մինչդեռ՝ միջնակարգ դպրոցի շրջանավարտների զգալի մասը նախընտրում է շարունակել կրթությունը միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթության հաստատություններում, հետեւաբար դպրոցի ուսումնական պլանը պետք է հնարավորություն ընձեռի սովորողներին ստանալու մասնագիտական կրթությունը շարունակելու համար անհրաժեշտ գիտելիքներ՝ ըստ իրենց նախասիրությունների։ Այս խնդիրները մասնակիորեն փորձում են լուծել առանձին մասնագիտացված վարժարաններն ու կրթահամալիրներ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 450 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանը պարտավոր է փոխել տնտեսական մոդելը։ Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսգիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
«Անհրաժեշտ է շատ լուրջ ուշադրություն դարձնել ռազմարդյունաբերական համալիրին։ Եվ այն ոչ թե պետք է բեռ դառնա տնտեսության համար, այլ հակառակը՝ շոգեքարշի դեր կատարի։ Արդյունքում՝ կզարգանան գիտական ճյուղերը, էլեկտրոնիկայի ուղղությունը, դրանք էլ իրենց հերթին կհանգեցնեն տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը»,—ասաց Թաթուլ Մանասերյանը։
Նա նշեց, որ Հայաստանը տնտեսությունը զարգացնելու լավ հնարավորություններ ունի։ Խոսելով ԵԱՏՄ—ին Հայաստանի անդամակցության մասին՝ տնտեսագետն ընդգծեց, որ պետք է ոչ միայն ՌԴ—ի հետ մեծացնել առեւտրատնտեսական ծավալները, այլեւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների։
«Ցանկալի է, որ Հայաստանը մտածի իր ազգային մրցակցային առավելություններն իրացնելու մասին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղմթերքների, գիտական արտադրանքի իրացում եւ այլն։ Կարեւորն այդ համատեքստում ազգային օրակարգի ձեւավորումն է»,—ասաց նա։
Թաթուլ Մանասերյանը ոչ պակաս կարեւոր համարեց ԵՄ—ի հետ հարաբերությունների զարգացումը։ Նա նկատեց, որ այս տարի ակնկալվում է ԵՄ—ի հետ նոր փաստաթղթի ստորագրում, ինչը նշանակում է, որ Հայաստանին կընձեռվեն նոր հնարավորություններ, նոր պայմաններ։
Կառավարությունում օպտիմալացման գոր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 369 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.01.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանի համոզմամբ՝ ներդրումների ավելացման համար մեր երկիրն ունի գրավիչ գործիքներ։ Երեկ այս մասին կառավարության նիստից հետո լրագորղների հետ զրույցում ասաց փոխնախարարը՝ վստահեցնելով, որ ներդրումների ավելացման համար Հայաստանի ներդրումային դաշտի հիմնական խնդիրը եկամտահարկը չէ. «Մենք ունենք շատ ավելի գրավիչ գործիքներ, որով կարողանում ենք ներդրողներին գրավել մեր երկիր։ Դրանցից են՝ ազատ տնտեսական գոտիները, առեւտրային ռեժիմները, Հայաստանի՝ ԵԱՏՄ ու այլ երկրների համար կամուրջ լինելը եւ այլն»։
Բանն այն է, որ Հայաստանը, ընդգրկվելով ԵԱՏՄ կազմում, այնուամենայնիվ, շարունակում է պահպանել ԵՄ արտոնյալ առեւտրի GSP+ ռեժիմը։ Այսպիսով, ըստ նրա, ԵԱՏՄ գործընկերներին կարելի է առաջարկել ավելի հեշտությամբ ապրանքներ արտահանել ԵՄ՝ Հայաստանի տարածքով, իսկ Հայաստանը կարող է երրորդ երկրների համար բանալի դառնալ դեպի եվրասիական շուկա։
Համապատկերում լրագորղները դիտարկեցին, որ չնայած այս ամենին, ներդրումների ծավալը նվազել է։ «Դա պայմանավորված է քաղաքական իրավիճակով, ապրիլյան պատերազմով, Վերին Լարսի ճանապարհի փակմամբ եւ այլն։ Այդ ամենն ազդել է ներդրումների ներգրավման եւ առեւտրաշրջանառության նվազման վրա»,—հայտնեց Է. Տարասյանը։
Ի դեպ, նա հայտնեց, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպության տվյալներով, ողջ աշխարհում է տեղի ունեցել առեւտրաշրջանառության անկում. 
«Այսինքն՝ արտաքին գործոններով պայմանավորված, մենք չկարողացանք կիրառել ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 321 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին։
— Հայտարարել էիք, որ վարչապետի պաշտոնը չեք զբաղեցնի։ Ի՞նչը Ձեզ ստիպեց համաձայնել վարչապետ նշանակվել։
— Հայտարարել եմ 2013թ., հիմա որոշակի պայմաններ փոխվել են։
— Ի՞նչն է փոխվել։
— Ճիշտն ասած՝ ես շատ անհանգիստ եմ մեր տնտեսության համար։
— Եվ ինչպե՞ս եք վերականգնելու տնտեսությունը, ի՞նչ ծրագրերով, բացի երկու փուլից, որի մասին խոսել եք։
— Բոլոր ծրագրերն այդ երկու փուլի մեջ են լինելու։
— Իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ չեք ուզում աշխատել դաշնակցական նախարարների, մասնավորապես՝ Դավիթ Լոքյանի հետ։
— Ոչ, դա ճիշտ չէ, ինձ համար այս պահին ավելի կարեւոր է, թե անձն ինչ տեսլական ունի, քան թե որ կուսակցությանն է պատկանում։
— Կա՞ն արդեն ներկայիս կառավարությունից մարդիկ, ովքեր չեն աշխատի Ձեր թիմում։
— Կան։
— Կնշե՞ք նրանց անունները։
— Չեմ նշի։
— Ինչպե՞ս եք պայքարելու կոռուպցիայի դեմ։ Կլինե՞ն խաղի նոր կանոններ։
— Այո, կլինեն հավասար կանոններ։ Մենաշնորհներին պետք է վերաբերել հետեւյալ կերպ. երկրի փոքրությունը բերելու է նրան, որ որեւէ ոլորտում միշտ լինելու է խոշոր խաղացող, այլ խնդիր է՝ արդարացի՞ մրցունակ պայմաններում է առաջանում, թե՞ ադմինիստրատիվ կերպով։ Լինելու են հավասար պայմաններ։ Եթե մեկն ու մեկը ունենա հաջողակ բիզնես, մենք դա նրա ձեռքից չենք խլելու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 361 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ապրիլյան գործողությունները եւ դրա ժամանակ նոր զինատեսակի կիրառումը որոշակի ազդեցություն ունեցել են զինված ուժերի մարտավարական հնարավորությունների եւ հոգեբանության վրա։ Այդ մասին «Ռ—Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ հայտարարել է ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ—լեյտենանտ Լեւոն Մնացականյանը՝ պատասխանելով ապրիլյան պատերազմից հետո քաղած դասերի մասին հարցին։
«Վերլուծելով ապրիլյան գործողությունները՝ մենք ենթադրում ենք տեխնիկական միջոցներով ավելի հագեցված, հնարավորություններով ավելի բարձր զինվոր եւ ստորաբաժանում ունենալը, ինչպես նաեւ՝ համապատասխան ապահովման միջոցառումների իրականացում»,–հավելել է գեներալ—լեյտենանտը։
Անդրադառնալով պատերազմից հետո բանակում կատարված աշխատանքին, Մնացականյանը շեշտել է, որ ապրիլյան գործողություններից հետո «ահռելի աշխատանք» է իրականացվել։
«Հիմնական մեր ուղղվածությունը եղել է տեխնիկական հագեցվածությունը՝ ինչպես առաջնային գծի, հետախուզության, կապի միջոցների, այնպես էլ զորամասերի եւ ստորաբաժանումների ղեկավարման գործում։ Մենք որոշակի աշխատանքներ ենք իրականացրել նաեւ անձնակազմի կենցաղի բարելավման ուղղությամբ։ Մեր հիմնական շեշտը դրվել է տեխնիկական միջոցների հագեցվածությանը՝ բոլոր ուղղություններով»,–նշել է Մնացականյանը։
Նա շեշտել է, որ աշխատանքներն հիմնականում տարվում են, որ նվազեցվի մարդկային գործոնի ազդեցությունը եւ մեծ տեղ տրվի տեխնիկական կոմպոնենտին։
Ավելին, ըստ Մնացականյանի, ամեն ինչ անում են ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 370 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արաբագետ Արաքս Փաշայանը Իրան—Սաուդյան Արաբիա ճգնաժամն անվանելով 1979 թվականից սկիզբ առած լարվածության շղթայի մի մաս՝ ասել է, որ լարված հարաբերությունների պատճառները թե՛ ներքին են, թե՛ արտաքին. «Սաուդյան Արաբիայում իշխանության են եկել նոր ուժեր, այդ թվում՝ երիտասարդ, ովքեր ցանկանում են ավելի կոշտ արտաքին քաղաքականություն վարել՝ բարձրացնելու Սաուդյան Արաբիայի միջազգային կշիռը՝ ինչ—որ կերպ հաղթահարելով այն ձախողումները, որ Սաուդյան Արաբիան ունեցավ սուննիական տանդեմի դեմ պայքարում՝ սիրիական հարցում»։
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը նշել է, որ հակամարտության հիմքում չի տեսնում սունի—շիա խնդիրը։ Նրա կարծիքով այստեղ հարցն ավելի շատ աշխարհաքաղաքական է, քան կրոնական. «Նրանք փորձում են իրենց ազդեցության գոտիները հստակեցնել։ Դեռեւս 70—ականներից սկսած նրանք ունեցել են այդ խնդիրը եւ միշտ էլ պայքարել են։ Հետեւաբար, հակված եմ կարծելու, որ սա ազդեցության գոտիները բաժանելու խնդիր է, պարզապես այստեղ օգտագործվում է կրոնը քաղաքական իսլամի շրջանակներում, այսինքն՝ այս խնդիրը փորձում են համեմել կրոնական գործոնով, իրենց հետեւորդների բանակը մեծացնելով՝ սունիներն իրենց հերթին, շիաներն իրենց հերթին»։
Նա չի կարծում, որ լարվածությունը պատերազմի կհասնի. «Դժվար թե լինի Իրան—Սաուդյան Արաբիա առճակատում, բայց պատերազմական գործողություններ այլ երկրների հողում հնարավոր է»։
Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ է կարծում, որ երկու երկրներն ուղղակի պատերազմի չեն գնա, քանի ո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 469 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.01.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այդ նպատակով կգործածի ողջ գործիքակազմը

Ինչո՞ւ է ՀՀԿ—ն առանձին տանելու Սահմանադրության հանրաքվեի «այո»—ի քարոզարշավը, եւ ինչո՞վ է իրենց քարոզչությունը տարբերվում մասնավորապես ՀՅԴ—ի քարոզչությունից՝ «Tert.am»—ի հարցերին ի պատասխան Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «Ամեն կուսակցությունն իր ռազմավարությունն ունի՝ մեկը անհատական, մյուսը՝ խմբակային։ Նրանք անընդհատ պայքարել են խորհրդարանական կառավարման մոդելի համար, մինչդեռ, իրողությունն այն է, որ մենք այս պահին ենք ընդունել։ Առավել եւս, ասեմ, որ կիսանախագահական կառավարման մոդելի ժամանակ Դաշնակցությունը նորից պնդում էր խորհրդարանական կառավարման ձեւը։ Այսինքն՝ մեր քարոզչության հիմնական իմաստը այն է՝ ինչո՞ւ այսպես, հենց հիմա, սա կապված է քաղաքական զարգացումների հետ»։
ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Panorama.am»—ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ ՀՀԿ—ն Հայաստանի տարածքում շուրջ 150 շտաբ ունի։ «Հայաստանի տարածքով մեկ Հանրապետական կուսակցության շտաբներն արդեն բացվել են, սկսել են աշխատել»,–հավելել է Բաղդասարյանը։
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ կօգտագործի քարոզարշավի համար նախատեսված ողջ գործիքակազմը։ Քարոզարշավի ընթացքում կլինեն տարբեր ձեւաչափեր։ Կկայանան բանավեճեր, ասուլիսներ, հանրահավաքներ»,—լրագրողներին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը։
Նրա խոսքով, ընդդիմության կողմից բարձրաձայնված բազմաթիվ առաջարկություններ իրենց տեղն ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 487 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Արմենպրես». 
–Կասեք, խնդրեմ, որո՞նք են Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի միջեւ մերձեցման հիմքերը։ 
Էդվարդ Նալբանդյան. 
–Նախեւառաջ, առկա է ֆրանսիական մշակույթի եւ լեզվի հետ կապվածությունը, որն, անշուշտ, իր ազդեցությունն է ունեցել ֆրանկոֆոնիայի մեր ընկալման վրա։
Առկա է նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պատմականորեն միահյուսված ամուր կապ եւ խորը բարեկամության զգացում, որը մերձեցնում է երկու ժողովուրդներին։ Պատահական չէ, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները բնութագրվում են որպես առանձնաշնորհյալ։
Հայ հասարակության մեջ լայն տարածում ունեցող ֆրանկոֆիլիան ուղեկցվում է ֆրանսիական մշակույթի նկատմամբ հատուկ վերաբերմունքով, որն էլ Հայաստանում ֆրանկոֆոնիայի զարգացման հիմքն է։ Դրան հավասարապես նպաստում է նաեւ այն սերտ կապերի գոյությունը, որոնք առկա են Հայաստանի եւ այնպիսի երկրների միջեւ, ինչպիսիք են Կանադան, Բելգիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Եգիպտոսը եւ շատ այլ երկրներ։
Այդ բոլոր դրդապատճառները հիմք են հանդիսացել Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի մերձեցման համար։
Վերջին երկու տասնամյակների ընթացքում մենք ականատես եղանք Ֆրանկոֆոնիայում տեղի ունեցած վերափոխումներին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ստեղծմանը, 1998թ. Բուտրոս Ղալիի ընտրությանը՝ որպես կազմակերպության առաջին գլխավոր քարտուղար։ Այդ վերափոխումները խոսում էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ համաշխարհային բեմահարթակում ակտիվ դերակատար հանդես գալու պատրաստակամ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 465 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է, որ հայ—ադրբեջանական պետական սահմանի նախիջեւանյան ուղղությամբ լարվածության բացակայության պայմաններում հակառակորդի կողմից իրադրությունը սրելու փորձերը խստագույնս պատժվելու են։
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ նախօրեի ժամը 22։30—ի սահմաններում, հայ—ադրբեջանական պետական սահմանի հարավ—արեւմտյան հատվածում՝ Երասխի ուղղությամբ, հայկական կողմի համար անհայտ պատճառներով Նախիջեւանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի կողմից ձեռնարկվել է պետական սահմանի խախտման փորձ, որն արդեն իսկ նկատվել է միջդիրքային տարածությունում եւ կանխվել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից։ Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է նահանջել։
«Հայաստանը պատերազմելուց չի վախենում, բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար խաղաղ ճանապարհն է դիտարկում»,–«Tert.am»—ին ասել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։
Հայաստանն ինքը լայնածավալ ռազմական գործողությունների չի գնա. «Մենք պատերազմի չենք գնալու, մենք ընդամենն այսօր ոչ թե համաչափ մոտեցումներ ենք ցույց տալիս, այլ ավելի շատ պատժիչ միջոցներ ենք կիրառում։ Հայաստանը երբեք պատերազմի հրձիգ չի դառնա, ոչ թե նրա համար, որ վախենում է, այլ նրա համար, որ փորձում է հարցը դիվանագիտական ճանապարհով լուծել։ Բայց կռվից մենք երբեք չենք վախենում» ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 472 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գրոդնոյում սեպտեմբերի 8—ին ելույթ ունենալով եվրասիական միջխորհրդարանական խորհրդի նիստում՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր ԵԱՏՄ—ի երկրների միջեւ ռազմավարական ապրանքների փոխադարձ առեւտուրն իրականացնել ռուսական ռուբլու հիման վրա՝ առանց ԱՄՆ դոլարի հետ փոխկապակցման։ ՀՀ Ազգային ժողովում երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում գործադիրի ղեկավարը պարզաբանեց իր առաջարկը, որը, նրա խոսքով, վերաբերել է էներգակիրներին։
«Իմ առաջարկը, մասնավորապես, էներգակիրներին է վերաբերել, որպեսզի, օրինակ, մենք գազը գնենք ռուբլով։ Մենք արդեն պայմանավորվել ենք, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները կքննարկեն այդ հարցը։ Այն այդքան արագ լուծելի չէ, սակայն կարեւորն այն է, որ մենք արդեն այդ հարցն ընդգրկել ենք օրակարգում»,–ասաց Հ. Աբրահամյանը։
Գործադիրի ղեկավարը շեշտեց, որ փոխարժեքի տատանումները որոշակի խնդիրներ են առաջացնում, ուստի ճիշտ կլինի, որ Հայաստանը բնական գազի համար ՌԴ—ին ռուբլով վճարի։ Նա համոզմունք հայտնեց, որ դա դրական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության վրա։
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացված մասի սուբսիդավորմանը՝ վարչապետը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է բնակչության եւ ՓՄՁ—ների համար սուբսիդավորել էլեկտրաէներգիայի թանկացման բեռը։ Նրա խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում խոսակցություններն այն մասին, թե կառավարությունը գումար չունի սուբսիդավորելու համար. «Կառավարությունը գումար ունի եւ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 371 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024