ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 16:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Տեսակետ
« 1 2 3 4 5 »

Ձախողված ներքին եւ արտաքին քաղաքականություն

Վերջին շրջանում Ադրբեջանի վարքն ակտիվ քննադատության է արժանանում։ Բաքվին ուղղված հերթական քննադատությունը հնչեցրել է Ավստրալիայի խորհրդարանի անդամ Ջոն Ալեքսանդրը։ 
Խորհրդարանում ելույթի ժամանակ նա նշել է, որ Ավստրալիայում գտնվող ադրբեջանական խորհրդարանական պատվիրակության անդամ Խանլար Ֆաթիեւի հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտությունում ադրբեջանական կողմի ագրեսիվ դիրքորոշման առնչությամբ։
Նա խոսել է նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների վատ վիճակի մասին՝ նշելով, որ հատկապես Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին կարեւոր է ահազանգել մարդու իրավունքների ոտնահարումների եւ հետապնդումների մասին, ինչպես նաեւ հորդորել է Ադրբեջանին հարգել մարդու իրավունքները եւ քաղաքական ազատությունը։
Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլըն նկատել է, որ Բաքվի քաղաքականությունը երկիրը տանում է միջազգային մեկուսացման։
«Ձախողվել է Ադրբեջանի ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին քաղաքականությունը։ Ճիշտ եզրակացություններ անելու եւ իրավիճակը շտկելու փոխարեն իշխանություններն Արեւմուտքի հետ դիմակայության ուղղություն են վերցրել»,–ասել է նա՝ հավելելով, որ եթե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարող է ազատ արձակելով 6 քաղբանտարկյալների միանգամից փակել քաղբանտարկյալների թեման իր երկրում, ապա Ադրբեջանն իր 100 քաղբանտարկյալներով չի կարող լավ հարաբերություններ ունենալ համաշխարհային ժողովրդավարական հանրակցության հետ։
«Նման իրավ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 428 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Համաշխարհային տնտեսությունում կատարվող հոռետեսական գործընթացներից Հայաստանը կարող է օգուտներ քաղել՝ մի քանի միջոցառումներ իրականացնելով։ Այս մասին հայտնեց տնտեսագետ Թութուլ Մանասերյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ռազմավարական դաշնակից երկրից՝ Ռուսաստանից, էներգակիրներ գնենք հենց ռուբլով։ Ես կհորդորեի, որ կառավարման համապատասխան օղակները փորձեն դիվանագիտության համապատասխան գործիքներով հասնել նրան, որ դաշնակից երկրից մենք կարողանանք ռուբլով ներկրում իրականացնել, որը ձեռնտու կլինի»,–«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ասաց Թաթուլ Մանասերյանը։
Նա հավելեց, որ ռազմավարության տեսանկյունից նպատակահարմար է ընտրել տնտեսական ուղղության հետեւյալ սխեման. «Ռուբլու գոտուց՝ Ռուսաստանից ու հետխորհրդային այլ երկրներից, որտեղ արժույթներն անկում են ապրում, գնել հումք եւ դրանք օգտագործելով ու վերամշակելով՝ ստանալ պատրաստի արտադրանք, որը կարելի է ուղղել, արտահանել դոլարային գոտի, որն ավելի շահավետ կլինի մեզ համար»։
Բացի այդ, նա առաջարկեց խրախուսել հայ գործարարներին, որ նրանք արեւմտյան բազմաթիվ ընկերություններից, որոնք սնանկանում են, գնել սարքավորումներ ու զարգացնել վերամշակման ճյուղը՝ բարձրացնելով մրցունակությունը։
Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ արտաքին ազդեցությունները նկատելի են Հայաստանի տնտեսության վրա, քանի որ Հայաստանն ավելի շատ ներմուծող երկիր է, քան արտահանող։ «Մենք, բնականաբար, ներմուծում ենք ոչ միայն ապրանքներ, այլ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 344 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարման խորհրդարանական մոդելը զերծ է կիսանախագահականի վտանգներից

Սահմանադրության քննարկման դրված նախագծի նախնական տարբերակը ենթադրում է անցում կիսանախագահական կառավարման համակարգից կառավարման խորհրդարանական համակարգի։ Ըստ էության, Հայաստանի երրորդ Հանրապետության գոյության ընթացքում սա կառավարման համակարգի ամենաարմատական փոփոխությունն է, ինչը, բնականաբար, տարբեր քննարկումների ու շահարկումների առիթ է տվել։
Կառավարման համակարգի փոփոխության խնդիրների ու նպատակների մասին «ՀՀ»—ն զրուցեց ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանի հետ։ Մասնագետը հիշեցրեց, որ բազմիցս խոսվել է այն մասին, որ կառավարման կիսանախագահական համակարգը չի կարող լուծել մի շարք կարեւորագույն խնդիրներ, որոնք հնարավոր են այն դեպքերում, երբ կան արդեն իսկ ձեւավորված սահմանադրական ավանդույթներ ու մշակույթ, որոնք հանգեցրել են այդ մոդելի ստեղծմանը։
«Կիսանախագահական համակարգն ինքնին ենթադրում է որոշակի անկայունություն մի շարք դեպքերում։ Օրինակ, հետխորհրդային այն երկրներում, որտեղ չկան կայուն ձեւավորված սահմանադրական ավանդույթներ։ Կամ՝ երբ հանրապետության նախագահը կամ այն ուժը, որի ներկայացուցիչն է նա, չունի մեծամասնություն խորհրդարանում։ Այս դեպքում կիսանախագահական համակարգն առաջացնում է ուղիղ առճակատման հնարավորություն, ինչը  տեսնում ենք բազմաթիվ այլ, այդ թվում՝ հարեւան երկրներում, ինչը տեսել ենք Ռուսաստանի օրինակով»,–ասաց Գ. Մուրադյանը։
Նա հիշեցրեց 1993 թվականին ՌԴ նախագահ Բորիս Ելցինի եւ այն ժամանակվա Գերագու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 412 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գործադիրը երեկվա նիստում հաստատեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության կողմից անմիջապես արտադրողներից կամ նրանց միակ ներկայացուցիչ համարվող անձանցից գնման ենթակա սարքերի, սարքավորումների, նրանց պահեստամասերի եւ նյութերի ցանկը։ Կառավարությունը սահմանեց նաեւ, որ ՀԱԷԿ—ի կողմից սարքավորումների ձեռքբերումը իրականացվելու է բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու։
Որպեսզի պարզ դառնա, թե ինչու է այսպես արվում, նախ ասենք, թե ինչ կարգի սարքավորումների մասին է խոսքը։ Դրանցից են, օրինակ, ռեակտոր ՋՋԷՌ—440–ին սպասարկող սարքավորումները, այդ թվում՝ գլխավոր շրջանառու պոմպային ագրեգատը, գլխավոր կոնտուրի փակիչ սողնակը, ճնշման կոմպենսատորը, ռեակտորի նեյտրոնային հոսքի հսկման համակարգը, ռեակտորի վթարային կանգնեցման ընթացքի ղեկավարման վահանակը, հիդրավլիկ մեղմացուցիչները, շոգեգեներատորի, գլխավոր շրջանառու պոմպի եւ գլխավոր կոնտուրի փակիչ սողնակի գլխավոր անջատատեղի հիդրավլիկ պտուտակահանները։ Եվ, ընդհանրապես, բարձր, միջին, ցածր եւ շատ ցածր ռադիոակտիվության թափոնների սարքերն ու սարքավորումները։
Ինչպես պարզաբանում է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, «ՀԱԷԿ»—ի շահագործման համար անհրաժեշտ որոշակի սարքավորումներն իրենց բնույթով եզակի են, մշակված են միայն ՀԱԷԿ—ի եւ այն բնակլիմայական պայմանների համար, որտեղ այդ սարքավորումները շահագործվում են։ Սարքավորումների գծագրերն ու նախագծերը պատկանում են կոնկր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 457 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեր տարածաշրջանում տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ, որոնք թեեւ իրենց հետ բերում են մեծ խնդիրներ, սակայն հնարավորություններն էլ են շատանում։ Հայաստանը պետք է կարողանա օգուտներ քաղել այդ փոփոխություններից՝ շատ ակտիվ եւ ինքնուրույն խաղալու միջոցով։ 
«ԼՂ հակամարտություն. ապասառեցո՞ւմ, թե՞ բանակցությունների վերսկսում» սեմինարի մասնակիցների կարծիքով, այս ուղղությամբ որոշակի քայլեր կատարվում են, սակայն ներուժը շատ ավելի մեծ է։
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի դիտարկմամբ՝ մենք այժմ առավելություն ունենք Ադրբեջանի նկատմամբ. «Կարծում եմ, որ բանակցային գործընթացի նոր փուլ է սկսվելու, եւ կշեռքի նժարը հիմա մեր կողմն է, քանի որ Ադրբեջանը լուրջ հակասությունների մեջ է Արեւմուտքի մի շարք երկրների հետ»։ Այդ հակասությունների արտահայտման օրինակ էր վերջերս ԵԽԽՎ—ում ադրբեջանամետ զեկույցում հօգուտ մեզ կատարված փոփոխությունները։ Շահնազարյանը համոզված է, որ այժմ հնարավոր է կանխել սահմանային նոր էսկալացիաները. «Ես վստահ եմ, որ Ալիեւը երբեք քաղաքական կամք չի ունեցել եւ չի էլ ունենա, որ կա՛մ սկսի պատերազմ, կա՛մ գնա լուրջ բանակցությունների, բայց նրան զսպելու որոշակի հույսեր կան»։ Դ. Շահնազարյանը գոհունակությամբ նշել է, որ Ալիեւը միջազգային հանրությանն ապացուցել է, թե ԼՂ—ն որեւէ կերպ Ադրբեջանի կազմում չի կարող լինել. «Դա չի քննարկվում։ Քաղաքական մեծ ճնշո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 368 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արտահերթ ընտրություններն ու իշխանափոխությունը պատվերով համերգ չեն, որ ով երբ ցանկանա՝ իրականացնի։ 
Դրա իրականացման համար պետք են մեխանիզմներ, որոնք եռյակի ու նրա ղեկավարների առաջարկած տեսլականում չեն երեւում։ Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում տեսակետ հայտնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Իշխանափոխությունը մեր երկրում եւ ցանկացած երկրում կարող է լինել միայն ժողովրդի կամքով համապետական ընտրությունների միջոցով, մեր դեպքում՝ 2.5 տարի հետո՝ 2017—ին պառլամենտական ընտրությունների ժամանակ»,–ասաց նա։
Շարմազանովի խոսքով՝ իշխանական մեծամասնությունն իր դիրքորոշումն ու ծրագրերը չի փոխել եռյակի՝ հոկտեմբերի 24—ի հանրահավաքից եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո։ «Միշտ էլ նույն կարծիքն է եղել իշխանությունների մոտ։ Ցանկացած օրինական միջոցառում դրական ենք գնահատում, ցանկացած անօրինական երեւույթ՝ լինի ընդդիմության, իշխանության, թե այլընտրանքի կողմից, ընդունելի չէ։ Իշխանությունը ինչպես մինչ հոկտեմբերի 24—ն ունեցել է իր օրակարգը, այդպես էլ դրանից հետո գնում է իր օրակարգով, որում ներառված են լայն բարեփոխումներ, որի արդյունքում ցանկանում ենք հասնել մեր հասարակության առջեւ ծառացած խնդիրների օր առաջ լուծմանը, թե որքան հնարավոր կլինի, ցույց կտա ժամանակը։ Ի տարբերություն ընդդիմության՝ իշխանությունը չունի գործիք, որի անունն է պոպուլիզմ ու դեմագոգիա։ Իշխանությունները պետք է ավելի կոնկրետ ու փաստաթղթային գործեն։ Այդպես էլ արվել է՝ 2015 թվականի բյուջեի ն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 365 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հարաբերությունների կարգավորման առումով  ակնկալիքների բեռը Թուրքիայի ուսերին է
Քաղաքական վերլուծաբան, «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը Հայաստան—Թուրքիա հարաբերությունների կարգավորման նոր փուլ է ակնկալում 2015 թվականի ապրիլի 25—ից։ Այս մասին նա հայտնեց  երեկ կայացած քննարկման ժամանակ, որի նպատակը Թուրքիայի նոր կառավարության քաղաքականության վերլուծության ներկայացումն էր Հայաստանի եւ Հարավային Կովկասի վրա դրա ազդեցության շեշտադրմամբ։
Քաղաքական վերլուծաբանի դիտարկմամբ՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մի քանի մոտիվացիա ունի, որոնցից կարեւորը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի թուլացումն է։
«Ակնհայտ է, որ հայ—թուրքական հարաբերությունների պաշտոնական դիվանագիտական կարգավորումը դեռեւս շատ հեռու է։ Թուրքիան նոր օրացույց ունի, որը կսկսվի 2015 թվականի ապրիլի 25—ից՝ սահմանափակելով Ադրբեջանի ներգրավվածությունը։ Հարաբերությունների կարգավորման Թուրքիայի մոտիվացիան Եղեռնի ճանաչման թուլացումն է, եւ, որ ամենակարեւորն է՝ սահմանափակել Ադրբեջանի՝ Թուրքիայի վրա ավելի ու ավելի աճող ազդեցությունը։
Թուրքիան դեռեւս բավականին բարկացած է, որ իր քաղաքականության հնարավորությունները տարածաշրջանում ենթակա են Ադրբեջանի ներգրավվածությանն ու ազդեցությանը»,–հայտնեց Ռիչարդ Գիրագոսյան ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 453 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետի հրաժարականն անսպասելի էր շատերի համար։ Ուստի պատճառների վերաբերյալ տեսակետները տարբեր են։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել է, որ հրաժարականը բարեկիրթ քաղաքական ձեւ է, քանի որ Տիգրան Սարգսյանն արդեն վեց տարի աշխատել էր։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը կրկնել է, որ վարչապետի որոշումը անձնական է եղել, որը հարգվել է իրենց կողմից. «Միշտ պետք է մտածենք, որ ցանկացած պետության մեջ ամենախոցելի պաշտոնը վարչապետի պաշտոնն է, եւ կարծում եմ՝ այս վեց տարիների ընթացքում աշխատանքի տեսանկյունից ծանրաբեռնվածությունը շատ մեծ էր, եւ բավականին խնդիրներ հաղթահարվել են, իսկ մնացածն իր որոշման հետեւանքն է»։
Գալուստ Սահակյանի խոսքով, հնարավոր է, որ վարչապետը ՀՀԿ—ից չլինի. «Իհարկե կարծում եմ, որ ավելի տրամաբանական կլինի, որ նոր վարչապետը մեր կոալիցիայից լինի, բայց ըստ մեր մշտական գործելակերպի՝ մտածել ենք, որ ոչ թե պարտադիր ՀՀԿ—ական լինի, այլ էն խնդիրը, որը հետագայում պիտի իրականացվի, ավելի շատ խնդրի ռազմավարությունն իրականացնողի խնդիր ենք լուծում, այսինքն՝ ինքնանպատակ չենք առաջնորդվել»։
Ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների, մասնավորապես ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կարծիքով՝ ապրիլի 28–ի հանրահավաքի վախն է ստիպել արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին հրաժարական տալ։
Ըստ ԲՀԿ—ական պատգամավոր Ստեփան Մարգարյանի էլ վարչապետի հրաժարականը խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների գործունեության շնորհ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 413 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության նպատակով ձեռնարկվող քայլերին երեկ կառավարությունում հրավիրված մամլո ասուլիսում անդրադարձան էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Գարեգին Մելքոնյանը եւ Տիգրան Հարությունյանը։ Գ. Մելքոնյանը «Սակագնային կանոնակարգման» եւ «Առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ երրորդ երկրների միջեւ առեւտրային քաղաքականության հարցերով» աշխատանքային խմբերի ղեկավարն է, իսկ Տ. Հարությունյանը՝ «Արդյունաբերական հարցերով» եւ «Ոչ սակագնային հարցերի կարգավորման» աշխատանքային խմբերի ղեկավարը։

ՀՀ—ի ՄՄ մտնելու  քայլերը՝ ցայսօր

Գ. Մելքոնյանը խոսելով ՄՄ—ին ՀՀ—ի անդամակցության շրջանակում մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխությունից՝ ասաց, թե այդ անդամակցությունը, ի թիվս մի շարք այլ փոփոխությունների, ենթադրում է նաեւ, որ երրորդ երկրներից կատարվող ներմուծումների ժամանակ Հայաստանը պետք է կիրառի մաքսային միությունում երրորդ երկրների նկատմամբ գործող մաքսատուրքերի միասնական դրույքաչափերը։ Միասնական մաքսային տարածք երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 501 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի երեկվա նիստում, որը վարել է Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր։ Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ 
ՀՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է մաքսային միությանն անդամակցելու հետ կապված հարցերին։ Նա ասել է, որ առաջիկա ամիսներին այդ կառույցին անդամակցելու շուրջ ակտիվ քննարկումներ կծավալվեն Հայաստանում։ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության գործընկերների հետ շարունակել երկխոսությունը՝ բարեփոխումները շարունակելու համար։ «Եվս մեկ անգամ պետք է նշեմ, որ ես դեմ եմ վերջակետերով խոսելուն, ես դեմ եմ այս հարցում վերջակետ դնելուն, որովհետեւ մենք ապրում ենք գլոբալացված աշխարհում, եւ ես լավատես եմ ու կարծում եմ, որ թե Եվրամիության, թե Հայաստանի շահերից է բխում քաղաքական երկխոսության շարունակումը»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասել է ՀՀԿ մամուլի խոսնակը։
Նրա բնորոշմամբ՝ մաքսային միությանը Հայաստանի անդամակցելը բացառապես բխում է երկրի պետական շահերից։ Շարմազանովն անհիմն է որակել խոսակցություններն այն մասին, թե իբր, Հայաստանը ճնշումների ազդեցության տակ է մաքսային միությանն անդամակցելու որոշում ընդունել։ ՀՀԿ մամուլի խոսնակը տնտեսապես շահավետ է համարում անդամակցությունը ՄՄ—ին։ Նա ասել է, որ ՀՀԿ գործադիր մարմնի ողջ կազմը կողմ է եղել մաքսային միությանը մեր երկրի անդամակցությանը։ Իսկ Հայաստանի անդ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 432 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.09.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ամառվա սկիզբը հարուստ էր ներքաղաքական իրադարձություններով։ Այդ իրադարձություններից հատկապես ուշագրավ էր Վերահսկիչ պալատի հաշվետվությունը։ Հաշվետվության հետեւանքներին եւ դրանցից բխող գործողություններին անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ 
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա շեշտեց, որ հաշվետվության մեջ ռիսկային շատ գոտիներ են նշվում, եւ քննարկումն անպայման կունենա լուրջ հետեւանքներ։ Իսկ լուրջ հետեւանք ասելով՝ Սահակյանը նկատի չունի այն, որ մեկին պետք է սպանեն կամ գործից հանեն ու գլխատեն։ Նրա խոսքով, դա ենթադրում է իրավական պատասխանատվություն, չարաշահումները պետք է իրավական դաշտի քննարկման առարկա դառնան։
«Մենք ինքներս, նախքան քննարկումները, ծանոթացել ենք Վերահսկիչ պալատի ամբողջ հաշվետվության հետ։ Այստեղ, իհարկե, ռիսկային շատ մոտիվներ են մատնանշվում, կառավարությունն էլ, բնականաբար, պիտի իր տեսակետը ներկայացնի։ Բայց այս պահին ես դա ամբողջական չեմ համարում, որովհետեւ քննարկումները դեռեւս շարունակվում են, կա նաեւ վարչապետի հանձնարարականը, որ այն գործերի վերաբերյալ, որոնք իրոք կապված են հափշտակությունների հետ, մեկ անգամ եւս նախարարները իրենց դիտարկումները ներկայացնեն, եւ այն գործերը, որոնք իրավական դաշտում քննության արժանի կլինեն, ներկայացվեն դատախազություն»,– հայտարարեց Գ. Սահակյանը, ում համար ԱԺ վերջին քննարկումները բավականին արդյունավետ էին, որովհետեւ այդքան էլ շատ դեպքեր չեն լինում, երբ խորհրդարանում բոլորն իրենց կարծիքները հայտնում են՝ երբեմն անկեղծ, երբեմն ոչ այնք ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 494 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի ներքաղաքական զարգացումները եւ տնտեսական իրողությունները ներկայումս սերտորեն շաղկապված են։ Իսկ այն մասին, թե ինչպիսի ազդեցություն ունեն դրանք հանրային կյանքում, երեկ ասուլիսի ժամանակ ներկայացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՔԴԿ նախագահ Խոսրով Հարությունյանը, ով ներքաղաքական վերջին զարգացումների մեջ հուսադրող երեւույթ է նկատել։ 
«Այն, որ քաղաքական իշխանությունը ձեռնամուխ է եղել իր իսկ կառավարության գործունեության մեջ տեղ գտած արատների դեմ պայքարելու խնդրին, եւ այս նպատակով օգտագործվում է սահմանադրական այնպիսի ինստիտուտ, ինչպիսին Վերահսկիչ պալատն է, սա միայն ողջունելի է»,—ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ Վերահսկիչ պալատի վերջին քննարկումները մեր Ազգային ժողովի պատմության մեջ ամենահաջողված քննարկումներն էին, իսկ դրանց համար շատ կարեւոր ազդակ էին դեռեւս սեպտեմբերին կառավարության նիստում հանրապետության նախագահի կողմից հնչեցված գնահատականները։ 
Այս քննարկումները նաեւ հանրության շրջանում սպասելիքներ ձեւավորեցին՝ թե ինչ կլինի հետագայում։ Իսկ տրված քաղաքական գնահատականների մասին ասաց, որ տարօրինակ ոչինչ չի տեսնում այդտեղ, քանի որ քննարկվող խնդիրը լուրջ է։ Իսկ քննարկումների արդյունքում հաջողվեց երկու կարեւոր թեզ զարգացնել. առաջինը, որ պետական միջոցների արդյունավետ կառավարում իրականացնելու համար անհրաժեշտ է ներդնել պատժի անխուսափելիության ինստիտուտ, եւ երկրորդ՝ այնպիսի օրենսդրական լուծումներ, որպեսզի տարբեր մակարդակներում գտնվող պետական պաշտոնյաներից ցանկացածի մոտ խախտում կատարելու գայթակղու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 467 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024