ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 19:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 18 » Տեսանելի արդյունքների ենք հասել /Երեւանում կայացավ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը/
10:30
Տեսանելի արդյունքների ենք հասել /Երեւանում կայացավ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը/

Երեկ Երեւանում կայացավ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան—Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Բացելով հանդիպումը՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Այսօր Հայաստանում մենք երկրորդ անգամ ենք հյուրընկալում այս ձեւաչափով հանդիպումը. նախորդը տեղի էր ունեցել 2013թ. սեպտեմբերին։ Հայաստանը կարեւորում է իր ներգրավվածությունն Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, եւ այսօրվա հանդիպման անցկացումը Երեւանում դրա հերթական վկայությունն է։
Մեր քննարկումներում հնարավորություն կունենանք հանգամանալից անդրադառնալ Ռիգայի գագաթնաժողովից հետո Արեւելյան գործընկերության շրջանակներում արձանագրված զարգացումներին եւ ձեռքբերումներին, կներկայացնենք մեր ակնկալիքները՝ 2017թ. կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ»։
Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում կարեւորեց նաեւ ոլորտային, մասնավորապես՝ հետազոտությունների եւ նորարարությունների ոլորտում երկխոսությունը։ Նշելով, որ դա գերակա ոլորտ է հանդիսանում, Հայաստանի արտգործնախարարը շեշտեց, որ ԱլԳ մասնակից պետությունների կայուն տնտեսական զարգացումը կախված է նաեւ հետազոտությունների եւ նորարարությունների ռազմավարությունների որակից եւ դրանց իրագործման արդյունավետությունից։
Խոսելով Հայաստան—Երոպական միություն հարաբերությունների մասին՝ արտգործնախարար Նալբանդյանը շեշտեց. «Վերջին երկու տարիներին Ռիգայի հռչակագրի դրույթների իրագործումը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում։ Հայաստանի պարագայում կարող եմ ասել, որ անցնող տարվա ընթացքում տեսանելի արդյունքների ենք հասել. կայացել է ՀՀ—ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների վեց փուլ, եւ կողմերին հաջողվել է գրանցել զգալի առաջընթաց։ Միացել ենք ԵՄ մի շարք ծրագրերի, ինչպիսիք են՝ փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման COSME ծրագիրը, հետազոտությունների ու նորարարության «Horizon 2020» ծրագիրը։ Մեկնարկ է տրվել «Ստեղծագործ Եվրոպա» նախաձեռնությանը միանալու գործընթացին, ինչը հնարավորություն է տալիս ընդլայնել մշակութային փոխանակումների շրջանակը։ Ակնկալում ենք նաեւ, որ առաջիկայում կսկսենք բանակցությունները։ Ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու ուղղությամբ, ինչպես նաեւ հուսով ենք շուտով մեկնարկել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը։
Կցանկանայի տեղեկացնել, որ սկսվել են Հայաստանի եւ Եվրոպական միութան միջեւ 2017—2020 թվականների համար գործընկերության առաջնայնությունների շուրջ մեր խորհրդակցությունները։ 
Օգտագործելով այս առիթը՝ ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը՝ տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցության համար, ինչը նշանակալի դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների իրականացման եւ ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում»։ 
Հանդիպմանը բացման եւ ամփոփիչ խոսքերով հանդես եկան Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան—Կրիստոֆ Բեյաղը, ովքեր կարեւորեցին նման ձեւաչափով պարբերական հանդիպումները՝ գործընկեր երկրների տեսակետներին եւ նրանց մտահոգող խնդիրներին ծանոթանալու եւ համատեղ լուծումներ գտնելու առումով։
Նախարարական հանդիպման մասնակիցներն արդյունավետ քննարկումներ ունեցան Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության համար կենսական բոլոր ուղղություններով, անդրադարձ կատարեցին Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներին։ Բանախոսները կարեւորեցին Ռիգայի հռչակագրում ամրագրված ԵՄ ու գործընկեր երկրների հարաբերությունների զարգացման հիմնական ուղենիշները։
Մասնակիցները համակարծիք էին, որ, 2017թ. կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ, Երեւանում թե արտաքին գործերի եւ թե գիտության ու նորարարությունների հարցերով նախարարական քննարկումներն իրենց դրական ներդրումը կունենան ԵՄ եւ գործընկեր երկրների միջեւ համագործակցության հետագա ամրապնդման գործում։
Հանդիպման արդյունքներով պատվիրակությունների ղեկավարները, ԵՄ հանձնակատար Հանը եւ ԵԱԳԾ գլխավոր քարտուղարի տեղակալ Բեյաղը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 321 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024