ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 23:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 20 » «Թեւակոխում ենք առավել ինտենսիվ եւ ընդարձակ ծրագրերի կազմման ու իմպլեմենտացման փուլ»
10:16
«Թեւակոխում ենք առավել ինտենսիվ եւ ընդարձակ ծրագրերի կազմման ու իմպլեմենտացման փուլ»

ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի կիրարկումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Հանձնաժողովի հարգելի անդամներ,
Եվրոպական միության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարեւոր քայլ էր ՀՀ—ԵՄ հարաբերություններն առավել խորացնելու եւ Հայաստանում բարեփոխումների շարունակականությանն աջակցելու հարցում։ Համաձայնագրի կիրարկումն ինքնին բարեփոխումների իրականացման հարթակ է, որը համահունչ է կառավարության ծրագրին եւ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին։
Ես տեղյակ եմ, որ ներկայումս հանձնաժողովի հիմնական խնդիրը ճանապարհային քարտեզի մշակման գործընթացի համակարգումն է, եւ այդ նպատակով վերջին ամիսներին հանձնաժողովի կողմից քննարկվել են տարբեր ոլորտների միջոցառումներ, այդ թվում՝ առեւտրի, տրանսպորտի, էներգետիկայի, բնապահպանության ոլորտների։ Գիտեմ, որ եվրոպական կողմին է տրամադրվել համաձայնագրի՝ ժամանակավորապես ուժի մեջ մտած դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզը։ Խնդրում եմ շարունակել աշխատանքները եվրոպական կողմի հետ այդ քարտեզում ներառված միջոցառումները համաձայնեցնելու ուղղությամբ։
Հանձնաժողովի աշխատանքների եւ դրանց արդյունքների վերաբերյալ ինձ պարբերաբար զեկուցում է հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։
Կոչ եմ անում առավել ակտիվ աշխատել համաձայնագրի կիրարկման գործընթացների ուղղությամբ, քանի որ թեւակոխում ենք առավել ինտենսիվ եւ ընդարձակ ծրագրերի կազմման ու իմպլեմենտացման փուլ։
Այժմ ես ցանկանում եմ ձեզ հաջողություն մաղթել այսօրվա օրակարգային հարցերի քննարկման գործում, իսկ ես, կարեւորելով ԵՄ—ի հետ տարվող աշխատանքները, պարբերաբար մասնակից կլինեմ հանձնաժողովի աշխատանքներին եւ կհետեւեմ գործընթացներին»։
Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, վստահեցնում եմ, որ ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի օրակարգը ՀՀ վարչապետի պաշտոնակատարի օրակարգն է, եւ անկախ նրանից, թե մենք ինչ կազմով եւ ինչ ինտենսիվությամբ ենք աշխատում այս ուղղությամբ, խնդրում եմ ի գիտություն ընդունել եւ հաշվի առնել, որ մենք պարբերաբար նրան զեկուցում ենք ընթացքի մասին, եւ, ըստ էության, պարոն Փաշինյանի ընկալումն այն է, որ սա նախ եւ առաջ մեր բարեփոխումների օրակարգն է»։
Նիստում քննարկվել են տեղեկատվական հասարակության ոլորտում համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել էլեկտրոնային հաղորդակցության եւ նույնականացման ուղղություններով կատարվող աշխատանքներին։

***
2017թ. նոյեմբերի 24—ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ), որը 2018թ. հունիսի 1—ից մասնակի ուժի մեջ է մտել, եւ այս պահին գործում է համաձայնագրի դրույթների շուրջ 80 տոկոսը։
Մնացած դրույթներն ուժի մեջ կմտնեն Եվրոպական միության երկրների խորհրդարանների կողմից համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտելուց հետո։ Այս պահին ԵՄ 28 երկրներից համաձայնագիրն արդեն վավերացրել է 8 երկիր՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Լյուքսեմբուրգը եւ Դանիան։
ՀԸԳՀ—ն համապարփակ եւ հավակնոտ երկկողմ համաձայնագիր է, որը ներառում է քաղաքական, տնտեսական եւ ոլորտային համագործակցություն։ Համաձայնագրի նպատակներից են՝ ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների վերաբերյալ երկխոսության շրջանակները՝ խթանելով կողմերի միջեւ սերտ հարաբերությունների զարգացումը, աջակցել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության եւ քաղաքական, տնտեսական ու ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը, հաստատել առեւտրի ոլորտում ընդլայնված համագործակցություն։
Համաձայնագիրը ներառում է հետեւյալ հիմնական ոլորտները՝
– Արդարադատություն
– Անվտանգություն
– Տնտեսություն, գյուղատնտեսություն եւ ենթակառուցվածքներ
– Շրջակա միջավայր եւ կլիմա
– Սպառողների շահերի պաշտպանություն
– Միգրացիայի հարցեր
– Տեղեկատվական հասարակություն
– Սոցիալական քաղաքականություն
– Կրթություն եւ գիտություն
– Մշակույթ
– Առողջապահություն
– Տարածքային զարգացում
– Վիճակագրություն։
2018թ. հուլիսի 2—ի ՀՀ վարչապետի թիվ 906—Ն որոշմամբ ստեղծվել է համաձայնագրի եւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով։ ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ—ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից վերջին ամիսներին քննարկվել են տարբեր ոլորտների միջոցառումներ, այդ թվում՝ առեւտրի, տրանսպորտի, էներգետիկայի, բնապահպանության եւ այլ ոլորտների վերաբերյալ։
Հայկական կողմի մշակած ՀՀ—ԵՄ ՀԳԸՀ ճանապարհային քարտեզը, որն արդեն իսկ տրամադրվել է եվրոպական կողմին համաձայնեցման, բաղկացած է երկու մասից. առաջին՝ առեւտուր եւ առեւտրին առնչվող հարցեր, իսկ երկրորդ՝ ոլորտային համագործակցություն, որը ներառում է մի շարք ոլորտներ, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, հարկման, արդարադատության, միգրացիայի, գյուղատնտեսության, սպառողների պաշտպանության ոլորտներ։ ՀՀ—ԵՄ ՀԳԸՀ ճանապարհային քարտեզն այս պահին ներառում է միայն այն դրույթների կիրարկմանն ուղղված միջոցառումները, որոնք ժամանակավորապես ուժի մեջ են մտել։
2018թ. նոյեմբերի 27—ին տեղի է ունեցել ՀԸԳՀ—ով նախատեսված Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության Գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստը։ Գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից կազմված ճանապարհային քարտեզի նախագիծը։ Եվրոպական կողմը գոհունակություն է հայտնել ճանապարհային քարտեզի նախագծի վերաբերյալ՝ որպես ՀԸԳՀ իրականացման համար լավ մեկնակետ։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 310 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024