ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 15:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 17 » Տեխնիկական աջակցությունը կշարունակվի /Խոշորացված համայնքներում մեկնարկել են ավելի քան 2.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրերը/
09:25
Տեխնիկական աջակցությունը կշարունակվի /Խոշորացված համայնքներում մեկնարկել են ավելի քան 2.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրերը/

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) «Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում եւ ՀՀ—ում Շվեյցարական համագործակցության գրասենյակի աջակցությամբ մի շարք խոշորացված համայնքներում արդեն մեկնարկել է շուրջ 2 մլն 580 հազար ԱՄՆ դոլարի տեխնիկական միջոցների եւ սարքավորումների տրամադրման գործընթացը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից։
Մասնավորապես, Սյունիքի մարզի Տաթեւ, Տավուշի մարզի Դիլիջան եւ Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքներին տրամադրվել են կոմբայններ, ավտոգրեյդերներ, բազմաֆունկցիոնալ էքսկավատորներ, աղբատար մեքենաներ, ինքնաթափ բեռնատարներ եւ այլ տեխնիկական միջոցներ եւ սարքավորումներ։
Առաջիկայում համայնքները կստանան նաեւ այլ տեխնիկական միջոցներ, միկրոավտոբուսներ, բոլոր բնակավայրերում կկառուցվեն կանգառներ։ Նախատեսվում է համայնքներում կառուցել տեխնիկայի սպասարկման կայանատեղիներ։
Ընդհանուր առմամբ, տեղական ինքնակառավարման բարեփոխումների ծրագրի շրջանակներում 2018 թվականի ընթացքում 18 խոշորացված համայնքներ կստանան ավելի քան 11 մլն ԱՄՆ դոլար արժողության (ԱՄՆ—ՄԶԳ՝ 8 մլն 600 հազար դոլար եւ ՀՀ—ում Շվեյցարական համագործակցության գրասենյակ՝ 2 մլն 500 հազար ԱՄՆ դոլար) առաջին անհրաժեշտության մեքենաներ ու տեխնիկական միջոցներ։ 
Մնացած խոշորացված համայնքներում կազմակերպվել են մասնակցային հանդիպումներ եւ քննարկումներ, որոնց արդյունքում գույքագրվել են վերհանված կարիքներն ու խնդիրները։
ՏԿԶ նախարարությունում գործող փորձագիտական խմբի կողմից արդեն հաստատվել են Ուրցաձոր, Վայք, Զառիթափ, Գորհայք, Ջերմուկ, Մեղրի խոշորացված համայնքների՝ ընդհանուր առմամբ 2 մլն 670 հազար ԱՄՆ դոլարի ծրագրերը։ Գորիս, Տեղ, Նոյեմբերյան, Կողբ, Այրում, Ամասիա, Աշոցք, Սարապատ եւ Արփի միավորված համայնքների՝ 5 մլն 950 հազար ԱՄՆ դոլար արժողության ծրագրային առաջարկները գտնվում են նախնական գնահատման փուլում։ 
Ներդրումային ծրագրերն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից, իսկ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը համարվում է վերը նշված ծրագրերի իրականացման համակարգողը։

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 351 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024