ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 04:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 1 » Տեխնիկական խնդիրներն են ի մի բերվում
10:15
Տեխնիկական խնդիրներն են ի մի բերվում

Հայաստան—ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը կստորագրվի աշնանը

Հայաստանն անդամակցում է Եվրասիական միությանը, միաժամանակ չհրաժարվելով եվրոպական արժեքներից։ ԵՄ—ն էլ իր հերթին շարունակում է փոխգործակցությունը արեւելյան գործընկերոջ՝ Հայաստանի հետ։ 
Երեւանում տեղի ունեցավ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի կողմից Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված «Հայաստան—ԵՄ հարաբերությունները եւ դրանց հեռանկարները» խորհրդաժողովը, որի նիստերում քննարկվեցին «Արեւելյան գործընկերության» ծրագիրը՝ որպես ԵՄ արտաքին քաղաքականության մաս, Հայաստանի հետ հարաբերությունների առկա մակարդակը, Հայաստան—ԵՄ համապարփակ համաձայնագիրը եւ այլ hարցեր։ 
«Հայաստան—ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը կստորագրվի մինչեւ նոյեմբեր»,—հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության դեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Նրա խոսքով, դեռ տեխնիկական խնդիրներն են ի մի բերվում։ «Հայաստանն Արեւելյան գործընկերության երկրներից առաջինն է, որ կառուցողական առաջարկով սկսեց համագործակցել Եվրամիության հետ»,–ասաց դեսպանը՝ հավելելով, որ իրենք «տրանսֆորմացիայի գործակալներ» են եւ որեւէ շահ չունեն այս ամենից։ Միայն ցանկանում են շրջապատված լինել վերափոխված եւ առավել ժողովրդավար երկրներով։ Այժմ սպասում են նոր կազմավորվող կառավարության ռազմավարության հստակեցումներին։ Իրենց մոտեցումները հստակ են՝ դատական իշխանությունների անկախացում, կոռուպցիայի դեմ պայքար, խտրականության մերժում, ժողովրդավարական հաստատությունների զարգացում։ «Եթե Հայաստանում կոռուպցիան չստանա արժանի պատասխան, ապա դժվար թե Եվրամիությունից հնարավոր լինի սպասել էական ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Անցյալ տարի ԵՄ—ն Հայաստանի կառավարությունից ստացել է երաշխիքներ այլ ոլորտներում եւս երկկողմ համագործակցության խորացման պատրաստակամության մասին»,–հայտարարեց դեսպանը՝ հավելելով, որ հարաբերությունների ապագան կախված է Հայաստանից։
Մեր բոլորի ցանկությունն է, որ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ նոր շրջանակային համաձայնագիրը ստորագրվի, ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը։
«Ես համոզված եմ, որ կողմերը ջանք չեն խնայում այս գործընթացը ապահովելու համար»,–ասաց նա։
Նա նշեց, որ համաձայնագիրը նախաստորագրվել է, եւ հիմա էլ ստորագրման համար աշխատանքը ծավալուն եւ համատեղ ջանքեր է պահանջում։ «Համաձայնագիրը, չլինելով առեւտրային ռեժիմի տեսանկյունից արտոնյալ, այնուամենայնիվ ունի բավական լայն ծածկույթ»,–ասաց Մելքոնյանը՝ նշելով, որ իրավական փաստաթուղթը հիմք կդառնա ԵՄ—Հայաստան հարաբերությունների կողմերի միջեւ երկխոսության եւ Հայաստանում ժողովրդավարական գործընթացներ զարգացնելու համար։
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն անդրադառնալով ԵՄ—ի եւ Հայաստանի միջեւ նախաստորագրված եւ նոյեմբերին ստորագրվելիք շրջանակային համաձայնագրին՝ նշեց, որ այն շատ կարեւոր է մեզ համար. քանի որ  թարմացված իրավական հենք է մեր հարաբերությունները զարգացնելու համար։ «Հիմա նոր փաստաթուղթ է պատրաստվել, եւ բանակցությունների մեջ ենք, եւ մեծ հույս ունեմ, որ կկարողանանք վավերացնել այդ փաստաթուղթը»։
Համաձայնագրի ստորագրումը, ըստ Էդմոն Մարուքյանի, կարեւոր է Հայաստանում լայն հնարավորությունների դուռը բացելու եւ Հայաստանի՝ եվրոպական տեսլականը տեսնելու առումով. «Ես կարծում եմ, որ Հայաստանի եվրոպական տեսլականն այլընտրանք չունի։ Ես այլ այլընտրանք չեմ տեսնում»։
Նրա խոսքով՝ պետք է միանշանակ հասկանալ, որ Հայաստանի անվտանգությունը Հայաստանն է ապահովում։ «Այդ անվտանգությունը կարող ենք ունենալ, եթե ունենանք հզոր տնտեսություն, իսկ մենք կունենանք հզոր տնտեսություն, եթե Հայաստանը լինի եվրոպական մոդելի,–ասաց նա՝ հավելելով,–Հայաստանի՝ եվրոպական մոդելի երկիր դառնալն անկասելի է»։
ԱԺ պատգամավորը վերջում նշեց, որ ինքը կարեւորում է նաեւ Հայաստանի եւ Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացը, քանի որ սահմանային անցակետերում բավականին շատ բարեփոխումներ իրականացվել են։
«Հիմա ծավալվում են գործընթացներ ԵՄ—Հայաստան հարաբերություններում, եւ մենք պետք է իմանանք այդտեղ եղած խնդիրները»,–լրագրողների հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ նշելով, որ հասարակությունը պետք է տեղյակ լինի Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ նոյեմբերին ստորագրվելիք շրջանակային իրավական համաձայնագրի մանրամասներին։
«Կարծես թե այն նոյեմբերին ստորագրվելու է, եւ այս միջոցառումը հենց դրան է նվիրված, որպեսզի ճշտենք, թե որքանով ենք համարձակ գնում դեպի նոյեմբեր, դեպի համաձայնագրի ստորագրում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում։ Եվ, իրոք, մեզ հետաքրքրում է Եվրամիության հետ մեր համագործակցությունը»,–ասաց նա։
Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Եվրամիությունն է, որ ֆինանսավորում եւ աջակցում է Հայաստանին, Հայաստանի կառավարությանը եւ հասարակությանը. «Այդ բոլոր գործընթացները մեզ հետաքրքրում են։ Մենք դրա մասը պետք է կազմենք, եւ, որպես հասարակություն, կօգնենք կառավարությանը մեր վերլուծություններով»։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանին ձեռնտու է, որ այս տարածաշրջանում խաղացողները շատ լինեն. այստեղ լինեն ե՛ւ Եվրամիությունը, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ ԱՄՆ—ն։ «Եվրոպայի հետ համագործակցությունը բազմակողմանի է, ե՛ւ տնտեսական ոլորտ, ե՛ւ գիտության ոլորտ եւ այլն։ Մենք տեսնում ենք, որ Եվրոպայի լուման այդ ծրագրերի իրականացման համար շատ մեծ է, բայց ուզում ենք, որ այդ ծրագրերն ավելի շատ լինեն, ավելի ընդլայնված լինեն, եւ իրավական բազան ընդլայնենք, որի արդյունքում ե՛ւ ֆինանսական ռեսուրսները կավելանան, ե՛ւ կապը զարգացած աշխարհի հետ կուժեղանա։ Եվ դա չպետք է հակադրենք մեր համագործակցությանը Ռուսաստանի կամ ասենք՝ Իրանի հետ։ Դրանք փոխլրացնող պետք է լինեն, իրար հակասող չպետք է լինեն»,–ասաց նա։ hhpress.am

Ա. ԽՈՍՐՈՎՅԱՆ

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 308 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024