ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.09.2017, 16:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [437]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [631]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [129]
Քաղաքականություն [492]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 26 » ՏԻՄ ընտրություններն արդար են անցել /Հակառակը պնդելու համար Տիգրան Մուկուչյանը փաստական հիմքեր չի տեսնում/
11:43
ՏԻՄ ընտրություններն արդար են անցել /Հակառակը պնդելու համար Տիգրան Մուկուչյանը փաստական հիմքեր չի տեսնում/

«Սեպտեմբերի 18—ին Հայաստանի հինգ մարզերում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցել են ազատ եւ արդար»,–այդ մասին երեկ հայտարարեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Հիմք ունենալով բոլոր փաստական տվյալները, կարող եմ ասել, որ ընտրությունները անցել են ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան»,—հավելեց նա։ Նրա խոսքով, ընտրությունների ժամանակ եղել են համայնքներ, որտեղ ընտրական գործընթացին հետեւել են 4 տասնյակից ավելի դիտորդներ, վստահված անձինք, լրատվամիջոցներ։ «Լիարժեք ապահովվել է հրապարակայնության գործոնը»,—նկատեց Տիգրան Մուկուչյանը։
ԿԸՀ նախագահը մանրամասն ամփոփեց 2016 թվականի սեպտեմբերի 18—ին ՀՀ մի շարք համայնքներում, մասնավորապես՝ հինգ մարզերի 317 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները՝ ներկայացնելով վերջնական արդյունքները։
Նա նշեց, որ 317—ից միայն 2 համայնքում, որտեղ նախատեսված էին եւ համայնքի ղեկավարի, եւ ավագանու անդամի ընտրություններ, ավագանու անդամի ընտրությունները ճանաչվեցին չկայացած՝ բավարար քանակով թեկնածուներ չառաջադրվելու պատճառով։ Եվ այդ համայնքներում ավագանու անդամի ընտրություններ տեղի կունենան հոկտեմբերի 2—ին։
Բանախոսն ասաց, որ 237 համայնքում ընտրում էին համայնքի ղեկավարներ, 295—ում՝ ավագանու անդամներ։ Այսինքն, համայնքների հիմնական մասում տեղի էին ունենում եւ համայնքի ղեկավարի, եւ համայնքի ավագանու ընտրություններ։ Մուկուչյանը ներկայացրեց, որ առաջադրվել է համայնքի ղեկավարի 571 թեկնածու, 19—ը հետ է վերցրել փաստաթղթերը, 4—ի դիմումը մերժվել է՝ գրավը չվճարելու հիմքով, ինքնաբացարկ է հայտնել 140 թեկնածու։ Այդպիսով, ընդհանուր առմամբ համայնքի ղեկավարի պաշտոնների համար առաջադրվել է 408 թեկնածու՝ անկուսակցական էր 144 թեկնածու։ Ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունից՝ 1, «Ալյանս» ցենտրիստական կուսակցությունից՝ 1, «Բարգավաճ Հայաստանից»՝ 6 թեկնածու, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից՝ 2 թեկնածու, ՀՅԴ—ից 15 թեկնածու, ՀՀԿ—ից՝ 230, «Հայկական վերածնունդ»—ից՝ 6 թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ 3 թեկնածու։
Ինչ վերաբերում է առաջադրումներին, ապա, ըստ ներկայացված տվյալների, ինքնաառաջադրման կարգով առաջադրվել է համայնքի ղեկավարի 218 թեկնածու. «Բարգավաճ Հայաստանից»՝ 1, ՀՅԴ—ից՝ 1, ՀՀԿ—ից՝ 180, «Հայկական վերածնունդ» կուսակցությունից՝ 5 թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ 3 թեկնածու։
Այսպիսով, ընտրությունների արդյունքում 58 համայնքում ընտրվել են նոր ղեկավարներ, որոնցից 8—ը խոշորացված համայնքներ են եղել՝ Արարատի մարզի Ուրցաձոր, Սյունիքի մարզի Գորայք, Գորիս, Մեղրի, Տեղ համայքները եւ Տավուշի մարզի Այրում, Կողբ, Նոյեմբերյան համայնքները։
20 համայնքներում չեն առաջադրվել գործող համայնքների ղեկավարներ, իսկ 30 համայնքում գործող ղեկավարը չի ընտրվել։
Ավագանու անդամի համար առաջադրվել է 2841 թեկնածու, որից 17—ը հետագայում հետ է վերցրել փաստաթղթերը, ինքնաբացարկ է ներկայացրել 132 անձ։
Այսպիսով, տեղական ինքնակառավարման մարմինների ավարտված ընտրություններին «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունից մասնակցել է երկու անձ՝ «Ազգային» միաբանություն» կուսակցությունից ՏԻՄ ընտրություններին մասնակցել է մեկ թեկնածու, «Ալյանս» կուսակցությունից եւս մեկ թեկնածու։ ԲՀԿ—ն, բացի համայնքի ղեկավարի համար ունեցած 6 թեկնածուից, եւս 57 թեկնածու է առաջադրել ավագանու անդամի համար։ «Ժառանգություն» կուսակցությունից ավագանու անդամի ընտրություններին մասնակցել է 2 թեկնածու։ ՀԱԿ—ից երկու անձ մասնակցել են ավագանու անդամի ընտրություններին։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ընդհանուր առմամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 6 անձ, ՀՅԴ—ից՝ 70 թեկնածու։ ՀՀԿ—ից ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է 746 թեկնածու։ «Հայկական վերածնունդ» կուսակցության 25 անդամներ մասնակցել են ՏԻՄ ընտրություններին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցել է 4 թեկնածուով։ 
Ընտրության արդյունքներից հետո ստացվել է 8 դիմում 11 տեղամասերում. 5—ը Մեծամորի ընտրատեղամասերի, իսկ մնացածը՝ Ազատամուտ եւ Այրում համայնքների վերաբերյալ վերահաշվարկ կատարելու մասին։ Մուկուչյանը հայտնեց, որ բոլոր տեղամասերում վերահաշվարկն իրականացվել է, եւ դրա արդյունքում չնչին փոփոխություններ են արձանագրվել, որոնք արդյունքի վրա չեն կարող ազդել։ 13 տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններում գրառումներ են կատարվել քվեարկության օրը նկատված խախտումների մասին՝ ընդհանուր թվով 43 գրառում։ «Չի եղել այնպիսի գրառում, որը մենք փորձած չլինենք ճշտել կամ դրա կապակցությամբ ստանալ լիարժեք տեղեկատվություն եւ ձեռնարկած չլինենք համապատասխան միջոցառումներ»։
ԿԸՀ նախագահի խոսքով, քվեարկության ամբողջ օրը ԿԸՀ—ն եւ ԸԸՀ—ներն աշխատել են լիարժեք ռեժիմով, հետեւել բոլոր խախտումների դեպքերի, փաստերի վերաբերյալ հրապարակումներին՝ ԶԼՄ—ներում, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների կայքերում։
Տիգրան Մուկուչյանը, անդրադառնալով ընտրատեղամասից դուրս տեղի ունեցած քվեարկությունների դեպքերին, ասաց. «Եղել է երկու դեպք, երբ քաղաքացիները ընտրատեղամասից դուրս են քվեարկել։ Դա նորություն չէ, նորություն է դրա վերաբերյալ հայտնված զարմանքը։ Կա կարգ, որը ընդունվել է 2011թ., որի համաձայն՝ քաղաքացին, որը որեւէ կերպ չի կարող մտնել տեղամասային կենտրոն, վստահված անձանց ուղեկցությամբ դուրս է բերվում նրա համար քվեաթերթիկ, որ նա կատարի քվեարկություն։ Գուցե այդ կարգը կատարյալ չէ, բայց այն, որ նման իրավադրույթներ սահմանված են, դա փաստ է, ուստի անհասկանալի են հնչող դատողությունները»։
Խոսելով այլ անձանց փոխարեն քվեարկելու խնդրի մասին՝ Տիգրան Մուկուչյանը նշեց. «Այլ անձանց փոխարեն քվեարկելու խնդիր՝ գրառումները, որոնք կատարվել են, մենք փորձել ենք օպերատիվ պարզել՝ ինչի մասին է հարցը։ Եզակի դեպքեր են եղել 22 քաղաքացու հետ կապված, որոնք հիմնականում վերաբերում են հայր եւ որդու կամ պապ ու թոռի ստորագրություններին, որ եկել են, ու մեկը մյուսի անվան դիմաց է ստորագրել, բայց խոսել այլ անձի փոխարեն քվեարկելու զանգվածային դեպքերի մասին, ծայրահեղություն է»։ 
Լրագրողները հետաքրքրվեցին Էջմիածնի դեպքերից՝ այն պարագայում, երբ թեկնածուներից մեկը հիվանդանոցում է, ինչո՞ւ չդադարեցվեցին ընտրությունները։ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Ընտրական հանձնաժողովները, թե ԿԸՀ—ն կարող են իրականացնել բացառապես այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են ԸՕ—ով։ Առկա չէ որեւէ իրավադրույթ, որը հնարավորություն կտար այս կամ այն հիմքով կասեցնելու ընտրությունների ընթացքը, տեղափոխելու եւ այլն։ Իրավական հիմք՝ չեղարկելու ընտրությունները, գոյություն չուներ»։ Նա ասաց, որ դեպքի հետ կապված ինքը դատապարտում է ցանկացած բռնություն՝ անկախ նրանից, թե ով է դա իրականացնում եւ ինչ պատճառներով. «Իրավապահ մարմիններն աշխատում են, կտրվի քրեաիրավական գնահատական»։ ԿԸՀ նախագահը նաեւ նշեց, որ քվեարկության օրը տեղամասային հանձնաժողովներ, որտեղ ներկայացել են երկու թեկնածուների վստահված անձինք, վերջիններիս կողմից որեւէ դիմում, որեւէ բողոք չի ներկայացվել. «Որեւէ մեկը չի դժգոհել, որ ինչ—ինչ հանգամանքներով պայմանավորված՝ խախտվել է, խոչընդոտվել է նրանց իրավունքը, որը հնարավոր կլիներ ընտրության արդյունքները ամփոփելու փուլում դարձնել քննության առարկա»։ Դիտարկմանը, թե թեկնածուի հիվանդանոցում լինելը արդեն հիմք չէ՞, որ նա ի վիճակի էլ չի դիմում գրել, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ ի վիճակի չլինելը հիմք չէ. «Ընտրության արդյունքի գնահատման հետ կապված, անձը գտնվում է հիվանդանոցում, տրվել են տարբեր գնահատականներ։ Սկզբում հնչեց, որ չեն մասնակցելու քվեարկությանը, հետո հնչեց, որ մասնակցելու են։ Քվեարկությունը տեղի է ունեցել, վստահված անձինք մի շարք տեղամասերում ներկա են եղել։ Դիմում—բողոքների բացակայությունը ցույց է տալիս, որ որեւէ նկատառում նրանց կողմից չի եղել։ Հանձնաժողովի որոշում կայացնելու համար սա է իրավական հիմքը»։
Լցոնումների եւ այլ դեպքերի հետ կապված եւս նշեց, որ անհրաժեշտ է հստակ ժամկետներում ստեղծել փաստական հիմքեր, ինչը չի կատարվել։ «Մնացածը միայն դատողություններ են, որոնց նպատակն ինձ համար անհասկանալի է»,—նշեց նա։
ԿԸՀ նախագահը խոսեց նաեւ հոկտեմբերի 2—ին սպասվող ՏԻմ ընտրությունների մասին։ «Հայաստանի վեց մարզերում եւ Արմավիրի մարզի երկու համայնքներում, որտեղ չէին կայացել ավագանու անդամի ընտրությունները, կկայանան ընտրություններ։ Համայնքների թիվը 373 է, եւ նշված երկու համայնքների հետ միասին կդառնա 375։ Համայնքի ղեկավար կընտրվեն 292 համայնքներում եւ ավագանու անդամ՝ 339—ում։ Քվեարկությանն առանց Գյումրի եւ Վանաձոր համայնքների կմասնակցի 523 համայնքի ղեկավարի եւ 3012 ավագանու անդամի թեկնածու։ Դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմել են տեղական 21 ՀԿ—ներ։ 20—ն արդեն հավատարմագրվել են, եւ նրանց կողմից ներկայացված դիտորդների քանակը 1588 է»,—հայտնեց Մուկուչյանը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 18 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017