ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 16:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 29 » Տնտեսական աճի կանխատեսումն անփոփոխ է /ՀԲ—ն 30 միլիոն դոլար վարկ է տրամադրում Հայաստանին/
09:23
Տնտեսական աճի կանխատեսումն անփոփոխ է /ՀԲ—ն 30 միլիոն դոլար վարկ է տրամադրում Հայաստանին/

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի կողմից հաստատվել է Հայաստանին 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ տրամադրելու ծրագիրը՝ «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական առողջացման արդյունքահենք ծրագրի» (ԱՀԾ) համար։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին։
Նա նշեց, որ հաստատված ծրագիրը նպատակ ունի օժանդակել կառավարության բավարար եւ հուսալի էլեկտրաէներգիայի մատակարարման ջանքերին՝ բարելավելով էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների ֆինանսական վիճակը եւ կառավարումը, էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը։
Ըստ նրա, ՀԲ—ն այս նոր ծրագրում օգտագործում է նոր գործիք՝ արդյունքահենք։ Ըստ Լ. Բեյլիի, այդ գործիքը օգտագործվում է այն դեպքում, երբ ՀԲ—ն փորձում է օժանդակել կառավարությանը համապարփակ աշխատանքներ իրականացնելու համար։
«Մենք խիստ կարեւորում ենք այս ոլորտին օժանդակությունը ոչ միայն այն պատճառով, որ կառավարությունն է դիմել, այլ մասնավորապես այն պատճառով, որ իրականացրել ենք երկու խոր վերլուծական աշխատանք»,–ասաց ՀԲ Երեւանի գրասենյակի ղեկավարը։
Լ. Բեյլին նշեց, որ վերջին հինգ տարիներին էներգիա արտադրող պետական ընկերություններն իրենց հիմնական ծախսերի ֆինանսավորման համար ունեցել են դրամական միջոցների պակաս, քանի որ իրականացրել են էլեկտրաէներգիա արտադրելու եւ մատակարարելու իրենց հիմնական գործունեությանը չառնչվող փոխառությունների տրամադրում եւ ծախսեր։ Ըստ նրա, Հայկական ատոմային էլեկտրակայանը եւ Երեւանի ջերմաէլեկտրակայանը կուտակել են 104 միլիոն դոլարի հասնող դրամական միջոցների խոշոր պակասուրդ, որը կազմում է նրանց 2015 թ. հաշվարկված ընդհանուր հասույթի 80 տոկոսը։
Նա ասաց, որ այս ընկերությունների ֆինանսական դժվարությունները չհաղթահարելու դեպքում էական ազդեցություն կունենա արտադրության ներկա մակարդակը պահպանելու նրանց ունակության վրա՝ դրանից բխող բացասական հետեւանքներով։
ՀԲ Երեւանի գրասենյակի գործառնական մասնագետ Արթուր Կոչնակյանը նշեց, որ վարկը հատկացվելու է կոնկրետ չափերի արդյունքների դիմաց, եւ այս վարկով օժանդակում են կառավարության արդեն իսկ գործող ծրագրին։
Նա նշեց, որ այս ծրագիրը կապահովի արդյունքային չորս ուղղություն՝ կդադարեցվի էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների դրամական միջոցների արտահոսքը հիմնական գործունեությանը չառնչվող ուղղություններով, կնվազեցվեն թանկ առեւտրային վարկերը եւ դեբիտորական պարտքերը, եւ կվճարվի բնական գազի դիմաց Երեւանի ՋԷԿ—ի կրեդիտորական պարտքը, կսահմանվեն էլեկտրաէներգիայի մատակարարման արժեքի փոփոխություններն արտացոլող սակագներ, եւ կպահպանվի Երեւանի ՋԷԿ—ի՝ համակցված շոգեգազային ցիկլով (ՀՇԳՑ) կայանի գազատուրբինի արտադրական հզորությունը։
Համաշխարհային բանկը համաձայն է Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականի հետ, որ Հայաստանը չի գտնվում պարտքի վտանգավորության շեմին, ասաց Լորա Բեյլին՝ պատասխանելով հարցին, թե հայաստանյան տնտեսագետներից շատերը ահազանգում են, որ արտաքին պարտքը հասել է ճգնաժամային չափերի, ձեր կարծիքով՝ արդյո՞ք Հայաստանը վտանգավոր գոտի է մտել, թե՞ վարկ վերցնելու տեղ կա։
Նա միաժամանակ նշեց, որ վտանգավոր, ճգնաժամային սահման բառերը պետք է զգուշավորությամբ օգտագործվեն, եւ իրենք բավականին լուրջ են մոտենում պարտքի կայունության, պարտքի բեռի հարցերին։
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը, պատասխանելով հարցին, թե արդյոք ՀԲ—ի կողմից կա՞ հաշվարկ, կանխատեսում, թե ԼՂՀ—ում իրավիճակի սրումն ինչպես կարող է անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա, քննարկո՞ւմ է ՀԲ—ն որոշ ծրագրերի դադարեցման կամ կասեցման հարց, ասաց. «Մենք չունենք որեւէ գնահատական կապված տնտեսական վիճակի վատթարացման հետ՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի իրավիճակի սրմամբ»։
Նա նշեց, որ այլ երկրներում իրենց փորձը ցույց է տվել, որ նմանատիպ իրավիճակների տեւականության դեպքում այն ազդեցություն է ունենում ընդհանուր վստահության վրա, որն էլ իր հերթին ազդում է օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա։ Ըստ, Լ. Բեյլիի, սա այն ուղղությունն է, որն իրենք մոնիթորինգի են ենթարկելու։
«Սակայն այդպիսի ազդեցություն մենք դեռեւս չենք նկատում»,—ընդգծեց նա։
ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարն ընդգծեց, որ ՀԲ—ն Հայաստանում ծրագրային որեւէ գործունեություն չի դադարեցնում։
«Ղարաբաղում չունենք որեւէ գործող ծրագիր, բայց մյուս կողմից ունենք մի շարք ծրագրեր, որոնք օժանդակում են ոռոգման, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտները, որոնք իրականացվում են նաեւ Տավուշում, Սյունիքում, այդ գործունեության տեսակներից որեւէ մեկը չի դադարեցվել»,–ասաց Լորա Բեյլին։
ՀԲ—ն այս պահի դրությամբ չի փոխել 2016 թ. Հայաստանի տնտեսական աճի իր կանխատեսումը։
«Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սովորաբար տարվա առաջին եռամսյակը բավականին լուրջ սեզոնայնության գործոնների ազդեցություն է կրում, դեռեւս չենք կարող կանխատեսումներ անել եւ ասել, թե տարվա մնացած ժամանակահատվածում եւս կարձանագրվի ավելի բարձր տնտեսական ակտիվություն»,–նշեց նա՝ հավելելով, որ այս պահի դրությամբ իրենց կանխատեսումը՝ ՀՀ—ի տնտեսության աճը 1,9 կամ 2 տոկոսի շուրջ, որեւէ փոփոխության չի ենթարկվել։
Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանում գազի սակագնի, դրա հետեւանքով նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր նվազումն արդյոք կարո՞ղ է ազդեցություն ունենալ տնտեսական աճի վրա, ՀԲ ներկայացուցիչն ասաց, որ, բնականաբար, ավելի ցածր գնով ներկրվող գազն իր ազդեցությունը կունենա սպառողների վրա, այն ծախսերի, որոնք կատարում են տնտեսավարողները։ Միաժամանակ հավելեց, որ, օրինակ, էլեկտրաէներգիայի գինը բավականին փոքր մաս է կազմում ընդհանուր այն ծախսերի մեջ, որոնք ընկերությունները կատարում են։
«Մենք ավելի մեծ ուշադրությամբ հետեւում ենք այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում այն շուկաներում, որոնցով որոշվում է Հայաստանից կատարվող արտահանումը։ Օրինակ, հնարավոր է առաջիկա 3—6 ամսում Եվրամիության եւ Ռուսաստանի հարաբերություններում որոշակի փոփոխություններ արձանագրվեն, որի արդյունքում վերացվեն պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ։ Սրա արդյունքում, իհարկե, կբարելավվի Ռուսաստանի տնտեսությունը, ինչն իր դրական ներգործությունը կունենա Հայաստանի տնտեսության վրա»,– ասաց Լորա Բեյլին։
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 398 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024