ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 21:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 12 » Տնտեսության «կանաչացման» նոր լուծումներ / Աշխատաժողով ԵՄ «EaP GREEN» ծրագրի շրջանակներում/
15:46
Տնտեսության «կանաչացման» նոր լուծումներ / Աշխատաժողով ԵՄ «EaP GREEN» ծրագրի շրջանակներում/

Հայաստանը դեռ կախվածություն ունի բնական ռեսուրսներից, եւ երկրին բնորոշ կանաչ աճի ցուցանիշների հատկորոշման մեթոդաբանության մշակումը նշանակալի ներդրում կլինի տնտեսական աճի քաղաքականությունների մշակման եւ դրանց ներդրման արդյունքների գնահատման համար։ Երեկ Երեւանում կայացած աշխատաժողովի ժամանակ նման կարծիք հայտնեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը՝ միաժամանակ ընդգծելով, որ կանաչ աճի ցուցանիշները աստիճանաբար դառնում են երկրի տնտեսական իրավիճակի կայունության գնահատման կարեւոր գործիք։
Աշխատաժողովը կազմակերպվել էր ԵԱՀԿ «Աջակցություն հյուրընկալող երկրին՝ կայուն շուկայական տնտեսության անցմանը եւ տնտեսական կայունության ապահովմանը» ծրագրի ու տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) նախաձեռնությամբ՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «EaP GREEN» ծրագրի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՏՀԶԿ կողմից մշակված ազգային տնտեսության «կանաչացման» արդյունավետ մեթոդոլոգիաներն ու լուծումները։ Քննարկվեցին հարցեր, թե ինչպես կարելի է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը շրջակա միջավայրի պահպանության եւ տնտեսության փոխհարաբերություններում։ Խոսեցին այն մասին, թե ինչպիսի չափումներով կարելի է հանրությանը տեղեկատվություն տալ ոլորտների գործունեության ցուցանիշների մասին եւ թե ինչպես կարող են պետական քաղաքականության մշակած ծրագրերը հաղթահարել կոնկրետ այդ ոլորոտում առկա որոշ մարտահրավերները։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի դիտարկմամբ, տնտեսության, այսպես ասած, կանաչացման գաղափարը տարբեր ձեւաչափերում եւ հարթակներում քննարկվող ամենակարեւոր թեմաներից մեկն է։ Կայուն զարգացման գլոբալ գործընթացի ներքո՝ բնապահպանության խնդիրները եւ կանաչ զարգացումը տնտեսական քաղաքականության վարման մասով, աշխարհի զարգացած երկրներում քննարկվող արդիական հարցերից են։ Նրա խոսքերով, հարկավոր է միջազգային փորձի հիման վրա գտնել այնպիսի մոդել, որում սոցիալական, բնապահպանական եւ տնտեսական զարգացման գործընթացները կլինեն միմյանց աջակցող եւ համահունչ. «Մենք պետք է ընտրենք զարգացման աճի ապահովման այն մեթոդը, որը երկրի տնտեսության աճի բանալին կհանդիսանա՝ միաժամանակ դառնալով օժանդակող ուղղություն սոցիալական եւ բնապահպանական հարցերի լուծմանն ու դրանց զարգացմանը։ Միջազգային փորձագետների հետ քննարկումը եւ միջազգային փորձերի օրինակը հնարավորութուն կտան հասկանալու, թե ինչպիսի քաղաքականություն կարող ենք այս մասով մշակել եւ ինչ աշխատանքներ կարող ենք իրականացնել»։
ՏՀԶԿ ծրագրի ավագ ղեկավար Կրիշտոֆ Միխալակը այս համատեքստում կարեւոր է համարում, որ Հայաստանը նույնպես միանա քսանից ավելի այն երկրներին, որոնք արդեն կիրառել են ՏՀԶԿ կանաչ աճի գնահատման մեթոդաբանությունը։
«Մենք վաղուց ենք համագործակցում Հայաստանի հետ։ Սովորաբար դիտարկում ենք, թե ինչպես կարելի է կիրառել իրավակարգավորիչ դաշտի բարեփոխումները եւ առաջարկում ենք այնպիսի գործիքներ, որոնք կօգնեն կառավարությանը կայացրած որոշումներն ավելի արդյունավետ դարձնելու գործում։ Կքննարկենք համագործակցության խողովակները՝ էկոնոմիկայի եւ բնապահպանության նախարարություների միջեւ»,–ասաց Կ. Միխալակը եւ ընդգծեց, որ ծրագիրը նաեւ կբարձրացնի բնակչության շրջանում բնական ռեսուրսների եւ շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկվածությունը։
Աշխատաժողովում Ուկրաինայի եւ Սլովակիայի փորձագետները ներկայացրեցին կանաչ աճի ցուցանիշների կիրառման եւ վերահսկման իրենց փորձը, իսկ հայ մասնագետները՝ ԵԱՀԿ կողմից իրականացվող Հայաստանի համար կանաչ աճի ցուցանիշների հավաքագրման եւ երկրի տնտեսական իրավիճակի գնահատման իրենց ծրագիրը, որին հաջորդեցին Հայաստանում կանաչ աճի ցուցանիշների զարգացման աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ քննարկումները։ hhpress.am
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 360 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024