ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 15.12.2017, 21:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [455]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [369]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [522]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 20 » Տնտեսությունը կաշխուժանա
14:49
Տնտեսությունը կաշխուժանա

Համագործակցության նոր հնարավորություններ կստեղծվեն

Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելուց հետո տարբեր շրջանակներում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հետ համագործակցության հարցը։ Տարբեր ոլորտներում նշմարվում են համագործակցության եզրեր։
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին կարծում է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող է բավական հետաքրքիր հնարավորություններ բացել Հայաստանի համար։
Ըստ Բեյլիի՝ Հայաստանն ու Իրանը կարող են էներգետիկ ոլորտում սառեցված նախագծերը առաջ տանել, ակտիվացնել ավանդական ոլորտներում առեւտուրը. «Բացի այդ՝ այն 12 տարիների ընթացքում, որ Իրանը գտնվում էր պատժամիջոցների տակ, Հայաստանը մեծ առաջընթաց է արձանագրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, եւ սա իր հերթին կարող է շատ մեծ առավելություն լինել»։
Բացի այդ, Հայաստանը կարող է նաեւ միջնորդ դառնալ Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ. «Հայաստանը ԵԱՏՄ միակ անդամն է, որ ընդհանուր սահման ունի Իրանի 80 միլիոնանոց շուկայի հետ։ Գուցե Հայաստանը դարպաս լինի այլ երկրների համար, որոնք կցանկանան աշխատել Իրանի հետ եւ այդ նպատակով ներդրումներ կանեն այստեղ։ Միգուցե հակառակը՝ Իրանը ցանկանա առեւտուր անել Եվրասիական միության հետ, եւ Հայաստանը լինի այն դուռը, որ կբացի ճանապարհը Իրանի համար։ Այնպես որ պետք է սպասենք եւ տեսնենք, թե բոլոր այս հնարավորությունները ինչ զարգացում են ունենալու 2016—ին»։
«Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը կաշխուժացնի Ռուսաստանի ու Հայաստանի տնտեսությունները»,– նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը։ Նրա խոսքով, պատժամիջոցների վերացումը որոշակիորեն կաշխուժացնի Ռուսաստանի տնտեսությունը Հայաստանի համար դրա բոլոր դրական հետեւանքներով՝ Ռուսաստանի գնողունակության աճով, տրանսֆերտների հոսքով։ Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Իրանի երկկողմ կապերին, այստեղ արդեն հայտարարվել է Երեւանում նոր ՋԷԿ—ի կառուցման պլանների մասին գործող ԵրՋԷԿ—ին զուգահեռ։ Իսկ Հայաստանի եւ Իրանի միջեւ 400 կիլովատանոց ԷՀԳ—ն կառուցվում է 2015—ի օգոստոսից։
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ Գոհար Իսկանդարյանն ասել է, որ Իրանը Հայաստանի դժվար օրերի բարեկամն է, միշտ աջակցել է Հայաստանին դժվար օրերին եւ Իրանը չի մոռանում, որ երբ ինքն էր մեկուսացված, ՀՀ—ն իր դեմ դուրս չի եկել եւ հնարավորությունների շրջանակում միշտ աջակցել է. «Սա լավ գիտակցում եւ հիշում են Իրանում։ Իրանն այս պահին ունի հավելյալ գումարներ եւ կարող է իրագործել այն բոլոր ծրագրերը, որոնք մինչ այս նախատեսված էր, սակայն ֆինանսներ չլինելու պատճառով չէր իրականացվում, եւ արդյունքում կկառուցվի վերջնականապես Մեղրու ՀէԿ—ը»։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը եւս համոզված է, որ պատժամիջոցների չեղարկումը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։ Նրա խոսքով, պատժամիջոցների չեղարկմամբ Մերձավոր Արեւելքում իրանական ազդեցությունը մեծանալու է, իսկ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանին անմիջականորեն հարում է Հարավային Կովկասը։ Այն Իրանի տարածաշրջանային քաղաքականության մեջ ունի երկրորդ նշանակությունը. «Հարավային Կովկասում էլ գտնվում ենք մենք՝ Հայաստանը։ Մեր երկիրը Իրանի հետ պահպանել է բարեկամական հարաբերություններ։ Հայաստանն, այս պատժամիջոցների առկայության ընթացքում, չի մասնակցել որեւէ հակաիրանական գործողության, որեւէ միջազգային ատյանում Իրանի դեմ ներկայացված օրինագծին կողմ չի քվեարկել։ Մենք եղել ենք Իրանի վստահելի ու կանխատեսելի գործընկերը»։
Նա հիշեցրել է՝ իրանցիները, Վիեննայում կայացած համաձայնությունից հետո, առաջինը սկսեցին աշխատել Հայաստանի ուղղությամբ։ Եղան երկու երկրների պատվիրակությունների այցեր, Իրանի փոխնախագահն այցելեց Հայաստան. «Երբեք պետք չէ սպասել հրաշքի, արդյունքի համար երկարատեւ աշխատանք է պահանջվում, այդ թվում՝ Իրանի հետ հարաբերություններում։ Իրանի հետ համագործակցության դաշտը պետք է բաժանել մի քանի ոլորտների։ Դա նախ եւ առաջ էներգետիկ համագործակցությունն է՝ երկու բաղադրիչներով։ Մասնավորապես, էլեկտրաէներգիայի, գազի ոլորտները, որոնք ներառում են ՀԷԿ—ի կառուցման, Վրաստանին գազով մատակարարելու, բարձրավոլտ էլեկտրացանցի նախագծերը եւ այլն»։
Հաջորդը՝ ճանապարհային հաղորդակցության ոլորտն է։ Իրանագետի խոսքով, մենք ունենք Իրանը Սեւ ծովին կապելու լավագույն հնարավորությունը. «Դա նախ եւ առաջ «Հյուսիս—հարավ» նախագծի միջոցով, որի աշխատանքները պետք է հնարավորինս արագացնել։ Դրա յուրաքանչյուր օրվա ձգձգում վնասում է Հայաստանին նոր զարգացումների համատեքստում»։
Իրանագետի համար ոչ պակաս կարեւոր է ներդրումների ոլորտը։ Մասնավորապես, հնարավորություններ կան իրանական ապրանքը «Ստեղծված է Հայաստանում» կամ «Մակնշված է Հայաստանում» պիտակով արտահանելու ԵԱՏՄ, եվրոպական երկրներ։ Երկու ուղղություններով էլ Հայաստանն ունի արտոնյալ ռեժիմներ։ Վարդան Ոսկանյանի կարծիքով, անհրաժեշտ է նաեւ զարգացնել զբոսաշրջությունը իրանական ուղղությամբ։ Բազմաթիվ իրանցիներ հետաքրքրված են Հայաստանով։ 
«Իրանի վրայից պատժամիջոցները հանելը, նաեւ Իրան—Սաուդյան Արաբիա լարված հարաբերություններն իրենց ազդեցությունն են ունենում տարածաշրջանում։ Բացի այդ, Իրանից Վրաստան գազամուղի անցկացման հեռանկարն էլ ավելի է զայրացրել Ադրբեջանին, որը զարգացումների նման ընթացք չէր կանխատեսում»,–ասել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս տարածաշրջանում ստեղծված իրավիճակը կանդրադառնա Հայաստանի վրա, պատմաբանը նշել է, որ Իրանում քաղաքական կայունությունը Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունի. «Այդ կայունությունից մենք պետք է ճիշտ օգտվենք, մեր հարաբերություններն էլ ամրապնդենք Վրաստանի հետ, քանի որ գազամուղի անցկացումից կօգտվի նաեւ Հայաստանը, կտուժի Ադրբեջանը»։
Քաղաքագետ Հրանտ Մելիք—Շահնազարյանն էլ «Panorama.am»—ին ասել է. «Միանշանակ պարզ է, որ Իրանի դերը տարածաշրջանում բավական արագ մեծանում է, ինչը խոսում է այն մասին, որ Իրանն ավելի մեծ պահանջատիրություն կունենա իր հարակից բոլոր տարածաշրջանների նկատմամբ։ Սրանով է պայմանավորված, որ Իրանի տրադիցիոն մրցակիցները Մերձավոր Արեւելքում, խոսքն առաջին հերթին Սաուդյան Արաբիայի մասին է, Իսրայելի ու Թուրքիայի, փորձելու են հակազդեցության ինչ—որ քայլեր անել՝ զսպելու Իրանի ազդեցության հնարավոր մեծացումը։ Սա մրցակցություն է, որը, իմ կարծիքով, աշխարհքաղաքական բնույթ ունի։ Այդ մրցակցության մեջ կողմերը փորձում են իրենց համար դաշնակիցներ ընտրել։
Օրինակ, հիմա Սաուդյան Արաբիան հայացքն ուղղել է Ադրբեջանին, փորձում է ամեն ինչ անել հակաիրանական դաշինք ձեւավորելու համար։ Վստահ չեմ, որ սա լուրջ հակամարտության կվերածվի, բայց բոլոր դեպքերում սա նույնպես փորձառություն է, որը ազդեցության ոլորտների վերաբաշխման հնարավորություն է բերում։ Սա եւս հետաքրքիր գործընթաց է՝ թուրքական գործոնի թուլացման տեսանկյունից»։
Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 32 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017