ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 04:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 13 » Տուգանքների համաներում կլինի /Խորհրդարանն ավարտել է ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը/
12:10
Տուգանքների համաներում կլինի /Խորհրդարանն ավարտել է ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը/

ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկել եւ ընդունել է նախորդ օրն առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծերը։
ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31—ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտականությունից։
Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է կատարված փոփոխությունները, որոնցից մեկն առնչվել է վարչական համաներման համար հստակ իրավական հիմքեր ստեղծելուն եւ «ամնիստիա» բառը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելուն։ Հարցին անդրադարձել էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որն ընդունվել է։ Առաջարկվել է նախագիծը լրացնել նոր՝ «Համաներումը» հոդվածով, ըստ որի՝ վարչական իրավախախտում կատարած անձը «Համաներման մասին» օրենքով կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել վարչական պատասխանատվությունից, իսկ վարչական տույժի ենթարկված անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ վարչական տույժից։
Նախագծում ամրագրվել է, որ իրավավախախտում կատարած անձինք համաներման ակտն ուժի մեջ մտնելուց հետո կհամարվեն տույժի չենթարկված՝ անկախ նրանից՝ վճարում կատարե՞լ են, թե՞ ոչ։
Չեն ընդունվել պատգամավորների ներկայացրած մի շարք առաջարկներ, որոնք վերաբերել են բարեխիղճ վարորդների վճարած գումարները վերադարձնելուն, համաներումը մինչեւ 2018թ. հուլիսի 1—ն ընկած ժամանակահատվածի համար նախատեսելուն, համաներման կիրառման շրջանակը որոշ խախտումների դեպքում ընդլայնելուն, վաուչերային կանխավճարման համակարգի ներդրմանը եւ այլն։
Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է բարեխիղճ վճարող եւ չվճարող քաղաքացիների իրավահավասարության խնդրին։ Ըստ ԱԺ փոխնախագահի՝ վիճակագրության եւ չափորոշիչների հստակեցման կարիք կա։
Իրենց տեսակետներն են հայտնել նաեւ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Միհրան Պողոսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Խոսրով Հարությունյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Վահե Էնֆիաջյանը։ Նրանք անդրադարձել են արված առաջարկներին, կարեւորել բարեխիղճ քաղաքացիների նկատմամբ արդարացի մոտեցումը՝ նշելով հետագայում որոշ առաջարկներ վերանայելու անհրաժեշտությունը։ Նաիրա Զոհրաբյանը եւ Վահե Էնֆիաջյանը մասնավորապես անդրադարձել են հիվանդ դատապարտյալներին համաներում շնորհելու եւ բանկային ոլորտում համաներում անցկացնելու անհրաժեշտությանը։
Անփոփոխ տարբերակով քննարկվել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոխել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման ժամկետը եւ այն 2018 թվականի հուլիսի 1—ի փոխարեն սահմանել 2019 թվականի հունվարի 1—ը։
Պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել նաեւ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է կրկնապատկել դատապարտյալների համար սահմանված կարճատեւ եւ երկարատեւ տեսակցությունների ժամանակը։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ 2018 թվականի հունվարի 31—ին ուժի մեջ է մտել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, ուստի լրացումներով համապատասխանեցվում են վերոնշյալ իրավական ակտերի դրույթները։
Արթուր Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ հստակեցվել են որոշ եզրույթներ, ավելացվել է դրույթ, համաձայն որի դատարան կարող է դիմել ոչ միայն բռնության ենթարկված անձը, այլ նաեւ աջակցության կենտրոնը՝ անձի համաձայնությամբ։ Այս դեպքում հայցադիմումին պետք է կցվի նաեւ անձի գրավոր համաձայնությունը։
Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկման է ներկայացվել նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը տեղեկացրել է, որ առաջարկներ չեն ստացվել։
Քննարկված նախագծերին ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովները տվել էին դրական եզրակացություններ։
Սպառելով օրակարգը՝ ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանն ավարտել է աշխատանքը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 393 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024