ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 12:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 27 » Թուրքիա—ԻՊ դիմակայությունը խորանում է
13:39
Թուրքիա—ԻՊ դիմակայությունը խորանում է

Թուրքիայի ոստիկանությունը 5 հազարանոց իրավապահ ու անվտանգության ուժերով, ուղղաթիռների աջակցությամբ Ստամբուլում հակահաբեկչական լայնածավալ գործողություններ է սկսել PKK—ի, դաիշականների ու ձախակողմյան «Հեղափոխության ճակատ հանուն ազգի ազատագրման» կազմակերպության դեմ։ Գործողությունների ընթացքում, վերջին լուրերի համաձայն, մեկ մարդ սպանվել է, ավելի քան 100—ը՝ ձերբակալվել, հիմնականում դաիշականների, ինչպես նաեւ հիշյալ կազմակերպությունների հետ համագործակցելու մեղադրանքով։ 
Դաիշականները գործնականում պատերազմ են հայտարարել նաեւ Թուրքիային, ինչը վաղ թե ուշ տեղի էր ունենալու։ Սիրիայի սահմանամերձ տարածքներից նրանք թիրախ են դարձրել թուրք սահմանապահներին, ինչի ընթացքում զոհվել է մեկ զինվոր։ Քայլ, որին ի պատասխան Թուրքիան Դիարբեքիրից F—16 ռազմական օդանավերով ռմբակոծել է Սիրիայի սահմանամերձ շրջանում դաիշականների դիրքերը, ինչի հետեւանքով, միջազգային ԶԼՄ—ների հաղորդագրությունների համաձայն, զոհվել են տասնյակ դաիշականներ։ Այս առնչությամբ Թուրքիայի վարչապետի տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ հարձակումները իրականացվել են Թուքիայի սահմանը չհատելով, ընդգծելով, որ Թուրքիան իր ազգային անվտանգությունն ապահովելու նպատակով լուրջ միջոցառումներ է իրականացնելու։ 
Հաշվի առնելով, որ Թուրքիան ուղղակի թե անուղղակի համագործակցել է դաիշականների հետ, լավատեղյակ է նրանց դիրքերի թույլ եւ ուժեղ կողմերին եւ ավելի արդյունավետ կարող է պայքարել, կնպաստի նաեւ հակադաիշական գործողությունների արդյունավետությանը։ Սակայն դա մետաղադրամի մի կողմն է, մյուս կողմը՝ դաիշականների լուրջ պայքարն է լինելու Թուրքիայի դեմ։ Թեեւ Թուրքիան արնաքամ եղած Սիրիա եւ Իրաք չէ, որպեսզի այդօրինակ գործողություններ կարողանա ծավալել այդ երկրում, սակայն, անշուշտ, դաիշականների գործողությունները թուրքերի համար լուրջ գլխացավանք են դառնալու։ Դաիշականները հազիվ թե ներեն Անկարայի դիրքորոշման այդօրինակ կտրուկ փոփոխությունը։ hhpress.am

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 495 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024