ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.09.2017, 02:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [439]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [632]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [130]
Քաղաքականություն [493]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 30 » Թուրքիան անապահով երկրների շարքում է
15:05
Թուրքիան անապահով երկրների շարքում է

Վաղն ԱՄՆ—ում աշխատանքներն է սկսելու միջուկային անվտանգության միջազգային համաժողովը, որին մասնակցելու են 51 երկրի նախագահներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Այդ նպատակով ԱՄՆ է ժամանել նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Նա միաժամանակ մասնակցելու է նաեւ Մերիլանդ նահանգում Թուրքիայի ֆինանսավորմամբ կառուցված մզկիթի բացման արարողությանը։ 
Նախօրեին պարզ դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժել է նշյալ միջոցառմանը մասնակցելու հրավերը։ Մերժվել է նաեւ Անկարայի Օբամա—Էրդողան համդիպման խնդրանքը, թեեւ ԱՄՆ պաշտոնյաները շեշտում են, որ դա չպետք է դիտարկվի իբրեւ Թուրքիայի նախագահի ստորացում, քանի որ համաժողովի ընթացքում երկկողմ հանդիպումներ չեն նախատեսվում, թեեւ ըստ միջազգային ԶԼՄ–ների նախատեսված է Չինաստանի նախագահի հետ հանդիպում։ 
Ամերիկյան «Ուոլ սթրիթ ջորնալ» օրաթերթը գրում է, որ Անկարան ամիսներ շարունակ ջանքեր է գործադրում Օբամա—Էրդողան հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Այլ կերպ ասած՝ այդ ջանքերը անցել են ապարդյուն եւ քաղաքավարի մերժում ստացել։ Ըստ նույն աղբյուրի՝ Վաշինգտոնը խիստ դժգոհ է քրդերի հանդեպ Անկարայի որդեգրած քաղաքականությունից թե՛ Թուրքիայում եւ թե՛ Սիրիայում, ինչի առնչությամբ մասնավոր հանդիպումներում նախազգուշացրել են Անկարային։ Իսկ ամերիկյան «The Center for American Progress» կենտրոնի ազգային անվտանգության եւ միջազգային քաղաքականության բաժնի ղեկավար Մաքս Հոֆմանի կարծիքով, Միացյալ Նահանգները չի ցանկանում այնպիսի տպավորություն ստեղծել, թե իբր ողջունում է Էրդողանի այցը, ով հանուն անձնական նպատակների ճնշում է խոսքի ազատությունը, հարձակվում մամուլի միջոցների ու հեռուստատեսությունների վրա, ոչնչացնելով ժողովրդավարությունը այդ երկրում։ Մինչդեռ 2013թ. վաշինգտոնյան այցի ընթացքում Օբաման Էրդողանին դրվատանքի էր արժանացրել քրդերի հետ խաղաղության գործընթացի եւ երկրի տնտեսական առաջընթացի առնչությամբ։ Դաշնակցի նման վերաբերմունքն ինքնին Թուրքիայի արտաքին քաղաքականության ձախողման խոսուն փաստ է։
Թեեւ ԱՄՆ—ն PKK—ին ահաբեկչական կազմակերպություն է համարում, սակայն  դեմ է քրդերի դեմ տանկ ու ծանր այլ զինատեսակների կիրառմանը։ Այսուհանդերձ Էրդողանը ԱՄՆ մեկնելուց առաջ գոհունակությամբ հայտարարել է, թե վերջին 8 ամիսների ընթացքում ոչնչացրել է ավելի քան 5 հազար PKK—ականների։ Այլ կերպ ասած՝ Անկարան Սիրիայում քրդական հարցը յուրովի լուծելու եւ ընդհանրապես այդ երկրում իր առջեւ դրած նպատակներին չհասնելուց հետո, ջանքեր է գործադրում քրդերի հարցը լուծել երկրի ներսում, ձգտելով քրդաբնակ քաղաքներում նրանց թիվը կրճատել՝ հարկադրելով տեղափոխվել այլ քաղաքներ, ինչի հաջողությունը կասկածելի է։
Էրդողանն ու իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը արտաքին քաղաքականության ոլորտում, կարելի է ասել, ձախողվելուն զուգահեռ ջանք չեն խնայում կյանքի կոչել ներքին քաղաքականության ոլորտում մտադրությունները, որտեղ, ըստ երեւույթին, գերական Սահմանդրության փոփոխությունն է՝ երկրում կառավարման նախագահական համակարգ հաստատելու նպատակով։ Թուրքական մամուլը լայնորեն անդրադարձել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի տեսակետներին այդ հարցի շուրջ։ Նա նոր սահմանադրության մշակումը անհրաժեշտություն համարելով, շեշտել է, թե այն Թուրքիայի համար հեղափոխական նշանակություն է ունենալու։ Սակայն խորհրդարանում ներկա կուսակցությունները խիստ դեմ են նոր սահմանադրության՝ իշխանությունների առաջարկած տարբերակին, իսկ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը սահմանադրության հարցում հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է 330 ձայն, մինչդեռ կուսակցությունը 315 անդամ ունի խորհրդարանում։
Թուրքիան թեեւ շարունակում է պնդել, թե Սիրիայի հյուսիսն իր անվտանգության գոտին է, սակայն ոչ մեկն այլեւս դրան ուշադրություն չի դարձնում։ Մյուս կողմից, ինչպես «ՀՀ»—ն բազմիցս նշել է, թուրքերի՝ դաիշականներին հովանավորելը Սիրիայում ու Իրաքում վերածվելու է բումերանգի այն պահից, երբ Անկարան դադարեցնի աջակցությունը, ինչն արդեն տեղի է ունենում արտաքին ճնշումների հետեւանքով։ Նշենք, որ Թուրքիան մինչեւ 2014թ. վերջերը դաիշականներին նույնիսկ ահաբեկչական կազմակերպություն չէր համարում, այսուհանդերձ անգամ թուրք քաղաքական գործիչներ էին նախազգուշացումներ հնչեցնում, իհարկե այլ համատեքստում։
Ընդդիմությունը շարունակ իշխանություններին մեղադրում էր դաիշականների եւ ալկաիդական «Ալ Նոսրայի» հետ համագործակցելու համար։ Իսկ իշխանությունները հերքում էին նման համագործակցությունը։ Թուրքիայի շիաների առաջնորդ Սալահըդդին Ուզգունդուզը «Յուրթ» օրաթերթին տված հարցազրույցում, շեշտելով, որ ինքն իշխող կուսակցության ընդդիմությունն ու թշնամին չէ, ընդգծել է, որ անցյալում համագործակցել է այդ կուսակցության հետ, բայց եւ այնպես ի պատասխան հարցի, թե իշխանություններն ինչպես են աջակցել դաիշականներին, ասել էր, թե Սիրիայում եւ Իրաքում ահաբեկչական այդ կազմակերպության աջակցությունը հնարավոր չէ թաքցնել։ Ահաբեկիչները առանց արգելքի զենք են տեղափոխում Սիրիա։ Չես կարող թաքցնել նաեւ Իրաքում ահաբեկչական խմբերի ղեկավար, այդ երկրի նախկին փոխնախագահ Թարեք ալ Հաշեմիին նախագահի մակարդակով ցուցաբերված ընդունելությունն ու նրան հովանավորելը։ Ի դեպ, Թուրքիայի շիաների առաջնորդի ուշացած քննադատությունը թերեւս պայմանավորված էր նրանով, որ դաիշականների հարձակումների գլխավոր թիրախներից են շիաները, իսկ Թուրքիայում՝ նաեւ ալեվիները։ Մինչդեռ Թուրքիան ոչ միայն մտադրություն չուներ հրաժարվել ջիհադական ահաբեկիչներին աջակցելուց, այլեւ լիբանանյան մամուլի տվյալներով Անկարան քայլ էր կատարում նաեւ դաիշական ուժերը Լիբանան տեղափոխելու ուղղությամբ։
Իսկ այսօր, երբ արդեն իշխանությունները փոքրիշատե հակադաիշական քայլեր են կատարում, Թուրքիան եւս դասվել է անվտանգության առումով ոչ ապահով երկրների թվին։ Իսրայելը իր քաղաքացիներին հորդորել է շուտափույթ կերպով հեռանալ Թուրքիայից, Իրանի իշխանություններն էլ իրանցիներին խորհուրդ են տվել հեռու մնալ մարդաշատ վայրերից։ hhpress.am

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 39 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017