ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 20.09.2017, 22:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [437]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [631]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [129]
Քաղաքականություն [492]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 31 » Թուրքիայի անդամակցությունը ԵՄ—ին իրատեսական չէ / Քանի որ չի կատարել խոստացած պայմանները եւ շարունակում է երկդիմի քաղաքականություն վարել/
12:14
Թուրքիայի անդամակցությունը ԵՄ—ին իրատեսական չէ / Քանի որ չի կատարել խոստացած պայմանները եւ շարունակում է երկդիմի քաղաքականություն վարել/

Թուրքիան եւ ԵՄ—ն համաձայնագիր էին կնքել՝ կարգավորելու Էգեյան ծովով Թուրքիայից Հունաստան անցնող ներգաղթյալների ու փախստականների հարցը։ Նույն համաձայնագրով նախատեսվում էր Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկել մուտքի արտոնագրերը ԵՄ տարածք, ինչպես նաեւ լրացուցիչ 3 մլրդ եվրո հատկացնել։ Վիզային ռեժիմի չեղարկման համար Թուրքիան պետք է մի շարք պայմաններ կատարի, մասնավորապես՝ փոփոխություններ մտցնի ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքում։
Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը գրում է, թե տնտեսության եւ տեղեկատվական հանրության հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը հայտարարել է, որ Անկարան չի կատարել իր պայմանները Եվրամիության հետ վիզային ռեժիմի չեղարկման համար։ «Թուրքիան դեռ չի կատարել խոստացած պայմաններն այս հարցում։ Ահաբեկչության դեմ համատեղ պայքարից ելնելով՝ մեր կողմից որեւէ զիջում չի լինելու։ Մեզ համար կարեւոր են օրենքի պահպանումն ու անհրաժեշտ պայմանների իրագործումը»,–ասել է Էթինգերը։
Իսկ ինչ վերաբերում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, որի շուրջ 2005 թվականին սկսված բանակցությունները տարաձայնությունների պատճառով բազմիցս ընդհատվել են, ապա, Էթինգերի խոսքով, այդ մասին խոսել հնարավոր կլինի պաշտոնից Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռանալուց հետո։
«Ներկայիս հանգամանքներում ընդհուպ մինչեւ հաջորդ տասնամյակ ԵՄ—ին Թուրքիայի անդամակցությունն իրատեսական չէ»,–ասել է նա։
Արեւմուտքը Թուրքիային ուղղված քննադատություն է հնչեցրել նաեւ Սիրիայում կատարվող գործողությունների համար։
«Հյուսիսային Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները հակամարտության էսկալացիայի վտանգ են պարունակում»,–ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Նա նշել է, որ Թուրքիան քրդական ուժերի դեմ է գործում, որոնք պայքար են մղում ԻՊ—ի դեմ ու մտնում հակաասադյան կոալիցիայի կազմում, որի մի մասն էլ Ֆրանսիան է։
Ամերիկյան «The Wall Street Journal» թերթն անդրադարձ է կատարել Սիրիայի տարածքում Թուրքիայի սկսած գործողությունների արդյունքում ԱՄՆ—Թուրքիա հարաբերություններում առաջացած նոր լարվածությանը։
«Երբ անցյալ շաբաթ Թուրքիան Սիրիայի տարածքում սկսեց հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին, ԱՄՆ—ը բարձր գնահատեց Անկարայի այս քայլն ու այն անվանեց ԱՄՆ—ի եւ Թուրքիայի միջեւ սերտ համագործակցության եւս մի արդյունք։ Մինչդեռ պաշտոնական քաղաքականության հետնաբեմում ԱՄՆ—ի ու Թուրքիայի միջեւ ՆԱՏՕ—ի շրջանակներում բանակցությունները դադարեցվել են»,–գրում է թերթը։
Մինչ ԱՄՆ—ը գաղտնի պլան էր մշակում, թե ինչպես են իր հատուկ ուժերը միանալու Սիրիայում թուրքական ԶՈՒ—ին, Անկարան միակողմանիորեն «սեղմեց կոճակն» ու սկսեց ռազմական գործողությունները՝ առանց Վաշինգտոնին զգուշացնելու։
Ինչպես գրում է «The Wall Street Journal»—ը, երբ Սիրիայում բախումներ սկսվեցին թուրքերի եւ ԱՄՆ—ի աջակցությունը վայելող քրդական զինված խմբավորումների միջեւ, Պենտագոնը սկսեց կոչեր հնչեցնել այն մասին, որ երկու կողմերն էլ հետ քաշվեն. «Ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, որ Սիրիայում թուրքերի եւ քրդերի բախումը նոր մարտահրավեր է ԱՄՆ—ի համար, քանի որ այս դեպքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ դաշնակիցը պետք է դուրս գա դաշնակցի դեմ, այլ ոչ թե միասին պայքարեն ԻՊ—ի դեմ։
Համակարգվածության այս խախտումն ավելացնում է լարվածությունն ԱՄՆ—ի եւ Թուրքիայի միջեւ, որոնց հարաբերություններն առանց այդ էլ լավ վիճակում չեն գտնվում Թուրքիայում հեղաշրջման տապալված փորձից հետո։
Ամերիկացի պաշտոնատար դեմքերը զգուշացրել են թուրք զինվորականներին, որ չեն աջակցելու թուրքերին դեպի Սիրիայի հարավ առաջ գնալուն ուղղված գործողություններում։ Միեւնույն ժամանակ, հայտարարել են, որ աջակցում են դեպի արեւմուտք շարժվող թուրք զինվորականներին»։
Թուրքիայի ներսում եւս հանգիստ չէ։ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնադրած շարժման հետեւորդներին Թուրքիայում ահաբեկիչներ են հայտարարել։ Իշխանությունները հուլիսի 15—ի հեղաշրջման փորձի հետեւում տեսնում են գյուլենականներին, եւ ներկայումս Թուրքիայի ամբողջ տարածքում գյուլենական պաշտոնյաների ու գործարարների որս է սկսվել։ Ստամբուլի դատախազության կողմից իրականացվող գյուլենականների դեմ հետաքննության շրջանակներում ձերբակալվել է Ստամբուլի նախկին ոստիկանապետ Հուսեյն Չափքընը։ Ավելի վաղ ձերբակալվել էր նաեւ Ստամբուլի նախկին նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն։
Թուրքիայի Մանիսայի նահանգի դատախազ Աքիֆ Ջելալեթինը հայտնել է, որ Թուրքիայի տարածքում գյուլենականները չեն կարողացել հաստատվել միայն Թունջելի (Դերսիմ) նահանգում։
Փակվելու մասին հայտարարություն է արել Գյուլենի շարժմանը մերձավոր պարբերական համարվող թուրքական հեղինակավոր եւ ազդեցիկ «Zaman» պարբերականի ֆրանսիական խմբագրությունը։ Հուլիսի վերջին իշխանությունները երկրում ռազմական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում «Zaman»—ի թուրքական խմբագրության 47 աշխատակցի ձերբակալություն էր արտոնել։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 20 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Օգոստոս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017