ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 16:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 16 » Թուրքիայի ձախողված քաղաքականությունը Սիրիայում
09:29
Թուրքիայի ձախողված քաղաքականությունը Սիրիայում

Սիրիայում արդեն 6—րդ տարին է ինչ ներքին բախումները շարունակվում են, որոնց ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, զոհվել է 300—500 հազար մարդ եւ ավելի քան 10 միլիոնը հեռացել է իր մշտական բնակավայրից, դարձել փախստական։ Երկիրը փաստացի հայտնվել է կործանման եզրին։ 
Սիրիայի հիմնահարցին նվիրված միջազգային, տարածաշրջանային մակարդակով բազում համաժողովներն ու հավաքները որեւէ շոշափելի արդյունք չեն արձանագրել, ինչը պայմանավորված է ոչ միայն երկրում իշխող վարչակարգի եւ ընդդիմության միջեւ լուրջ տարաձայնություններով, այլեւ այստեղ տարածաշրջանային եւ դրանից դուրս գտնվող գերտերությունների շահերի բախումներով։
Ընդդիմադիր ուժերը, որոնք կազմված են, թերեւս, ավելի քան մեկ տասնյակ տարբեր խմբերից, ի սկզբանե աջակցություն են ստացել արաբական որոշ, հիմնականում Պարսից ծոցի երկրներից, ինչպես նաեւ Թուրքիայից։ Վերջիններիս նպատակը ցանկացած գնով, այդ թվում՝ ռազմական գործողություններով, Սիրիայում իշխող ալեվիական փոքրամասնությանն իշխանությունից հեռացնելն է։ Անկարան ձգտում էր այդ երկրում իշխանության բերել սուննի «չափավորական» թուրքամետ ուժերին, այն է՝ «Մուսուլման եղբայրներին», որոնց առ այսօր Թուրքիան հովանավորում է։ Անկարան այդ առնչությամբ լուրջ հույսեր էր կապում Արեւմուտքի հետ, սակայն վերջինս թեեւ չէր հրաժարվում աջակցել ընդդիմությանը, բայցեւ չէր ցանկանում ներքաշվել ռազմական բախումների մեջ, ուստի Թուրքիայի հորդորներն ու անգամ սպառնալիքները ցանկալի արդյունք չտվեցին։ Ավելին, Թուրքիայի դիրքերը Սիրիայում էլ ավելի թուլացան, երբ Եգիպտոսում 2013թ. հուլիսին տապալվեց «Մուսուլման եղբայրների» իշխանությունը, որոնք Սիրիայի հարցում լիովին կիսում էին թուրքերի տեսակետները, եւ իշխանության եկավ աշխարհիկ վարչակարգ՝ Սիսիի գլխավորությամբ, ինչի հետեւանքով Եգիպտոս—Թուրքիա փոխհարաբերություններում խիստ լարվածություն առաջացավ, ինչն առ այսօր շարունակվում է։ Մյուս կողմից Կահիրեի քաղաքականությունը Սիրիայի հարցում եւս լուրջ փոփոխության ենթարկվեց։ Նույնիսկ եղան խոսակցություններ երկու երկրների փոխհարաբերությունների վերականգման մասին։ Հանգամանք, ինչը, թերեւս, նպաստեց Սիրիայում իշխանական ուժերի դիրքերի ամրապնդմանը, որը երկար չտեւեց, քանի որ Սիրիայում եւ Իրաքում ռազմաքաղաքական թատերաբեմ իջավ «Ալ Կաիդայից» ավելի ծայրահեղական ու դաժան ԴԱԻՇ (ISIS) խմբավորումը։
Չնայած Թուրքիան հայտարարեց, թե անդամակցում է ԱՄՆ—ի գլխավորությամբ ձեւավորված միջազգային հակադաիշական կոալիցիային, բայց իրականում ոչ միայն չէր մասնակցում հակադաիշական գործողություններին, այլեւ Թուրքիա—Սիրիա սահմանի ողջ երկայնքով դաիշականները մարդուժի եւ զենքի համալրում էին ստանում։ Անկարայի գլխավոր նպատակը դարձել էր քրդերի առաջխաղացումը դեպի իր սահմաններ արգելակելը։ Ուստի Անկարան Սիրիայում տեւական ներքին բախումների ընթացքում իր նպատակներն իրականացնելու ուղղությամբ օգտագործում էր ցանկացած պատեհ առիթ, լծակ ու հնարավորություն, սակայն գործնականում զարգացումները չընթացան այդ երկրի ցանկացած հունով։  
Թուրքիան իր գործելակերպով լարվածության հասցրեց հարաբերությունները Իրանի եւ Ռուսաստանի հետ։ Հայտնվելով անելանելի իրավիճակում, Անկարան ստիպված էր ներողություն հայցել Ռուսաստանից եւ ջանքեր գործադրել փոխհարաբերությունները բնականոնացնելու ուղղությամբ, որոնք հաջողությամբ պսակվեցին։ Արդյունքում Թուրքիան հնարավորություն ստացավ կրկին գործոն դառնալ սիրիական ճգնաժամի համատեքստում՝ ներխուժելով Սիրիայի հյուսիս։
Թուրքիան Սիրիայում դիրքերն աննախադեպ ուժեղացրեց, դարձավ կարեւոր դերակատար, ընդհուպ միջնորդական առաքելություն ստաձնեց։ Դեկտեմբերի 13—ին, երբ Հալեպի արեւելյան հատվածը լիովին ազատագրվեց, Ռուսաստան—Թուրքիա բանակցությունների արդյունքում հրադադար հայտարարվեց եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց այստեղ մնացած ընդդիմադիր ուժերի՝ անվտանգ հեռանալու, Էդլիբում ու Հալեպի հյուսիսում հաստատվելու մասին։ 
Այդուհանդերձ, հաշվի առնելով իրավիճակի անկանխատեսելիությունը, դեռ պարզ չէ, թե Թուրքիայի ակնկալիքներն ու ծրագրերը Սիրիայի հարցում ինչ վախճան կունենան։ hhpress.am

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 352 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024