ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 18:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 13 » Թռիչքների աճն առաջիկայում տեսանելի կլինի /Հայաստանն այս տարի կնախագահի «Eurocontrol»—ի մշտական հանձնաժողովում/
09:40
Թռիչքների աճն առաջիկայում տեսանելի կլինի /Հայաստանն այս տարի կնախագահի «Eurocontrol»—ի մշտական հանձնաժողովում/

Հայաստանը 2016թ. նախագահելու է Եվրոպական աերոնավիգացիայի անվտանգության գործակալության (Eurocontrol) կազմակերպության մշտական հանձնաժողովում։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է «Eurocontrol»—ի գլխավոր տնօրեն Ֆրանկ Բրենները։ «Մշտական հանձնաժողովի նախագահությունը վարելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը»,–նշել է Բրենները։
Նա կարծիք է հայտնել, որ այդ ընթացքում հնարավոր կլինի կազմակերպել սերտ համագործակցություն՝ ընդհանուր խնդիրներին լուծում գտնելու հարցում։
Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը համաեվրոպական կառույց է, որի գործունեության նպատակը օդային երթեւեկության սպասարկման միասնական եվրոպական համակարգն է։ Կազմակերպությունն իրականացնում է աերոնավիգացիայի բնագավառի տեխնիկական զարգացման, օդային երթեւեկության կառավարման գործընթացների եւ թռիչքների անվտանգության հարցերին առնչվող միջոցառումների համալիր եվրոպական ծրագրի մշակումը եւ անդամ երկրներում դրա ներդրման աշխատանքների համակարգումը։
«Ես արդեն երրորդ անգամ եմ այցելում Հայաստան, եւ, օգտվելով առիթից, ցանկանում եմ ընդգծել, որ հիանում եմ այս երկրի գեղեցկությամբ։ Ես կարծում եմ, որ Հայաստանում շատ տեսարժան վայրեր կան, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը, եւ Հայաստանը կկարողանա ավելի շատ զբոսաշրջային այցելություններ ունենալ, եթե ներդրվի «բաց երկնքի» քաղաքականությունը»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ընդգծել է Բրենները։
Միեւնույն ժամանակ, նա հավելել է, որ զբոսաշրջիկներին ներգրավելու համար կարեւոր է ոչ միայն օրենսդրական դաշտի բարելավումը, այլ նաեւ երկրի ենթակառուցվածքների բարձր մակարդակը. «Ես ցանկանում եմ նաեւ հավելել, որ «Զվարթնոց» օդանավակայանը իր տեխնիկական հագեցվածությամբ, չափանիշներով, մարդկային ռեսուրսներով ի զորու է սպասարկել շատ ուղեւորների»։
Ֆրանկ Բրենները նշել է, որ Հայաստանը Եվրոպական աերոնավիգացիայի անվտանգության գործակալությանն անդամակցում է 2006 թվականից եւ 10 տարիների ընթացքում զգալի առաջընթաց է գրանցել, որի արդյունքում բարելավվել են օդային երթեւեկության անվտանգության ցուցանիշները։ Նա հավելել է, որ «Eurocontrol»—ը իր 41 անդամ պետությունների օդային տարածքներով իրականացնում է օրական 31 հազար չվերթ, ինչը գնալով աճելու է։ «Աճի տենդենցի հետ մեկտեղ օդային տարածքը շարունակում է մնալ նույնը։ Եվ որպեսզի մենք կարողանանք ավելի շատ չվերթներ իրականացնել հաստատուն օդային տարածքի շրջանակներում, պետք է առավել արդյունավետ կազմակերպենք մեր աշխատանքները։ Եվ այս առումով Հայաստանը մեզ համար շատ կարեւոր նշանակություն ունի, քանի որ, հաշվի առնելով օդային փոխադրումների հնարավոր աճի միտումները, որը հիմնականում նպատակաուղղված է լինելու ասիական ուղղությամբ, Հայաստանի օդային տարածքով թռիչքներն անպայման աճելու են»,— նշել է Ֆրանկ Բրենները։
Արտյոմ Մովսեսյանը տեղեկացրել է, որ Ֆրանկ Բրենների հետ իրենք շրջայց են կատարել «Հայաերոնավիգացիա» ընկերությունում եւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ «Մենք պարոն Բրեններին ծանոթացրել ենք բոլոր ընթացակարգերին, որ մեր ուղեւորներն անցնում են։ Ստորագրել ենք համագործակցության համաձայնագիր, որի համաձայն՝ մենք 50 օր «Eurocontrol»—ի կողմից անվճար օգնություն ենք ստանալու։ Ցանկացած խնդիր, որ Հայաստանի քաղավիացիան կունենա թռիչքային անվտանգության ոլորտում, «Eurocontrol»—ը պատրաստակամ է աջակցելու»,–ընդգծել է Մովսեսյանը։
Նա հստակեցրել է, որ «Eurocontrol»—ի հետ համագործակցությունը հիմնականում վերաբերում է օդային անվտանգության մակարդակի բարձրացմանը օդային տարածքների օգտագործման առումով։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 385 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024