ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 03:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 27 » Տրտնջալու փոխարեն պետք է աշխատել / Հարգանքի տուրք պետական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին/
16:01
Տրտնջալու փոխարեն պետք է աշխատել / Հարգանքի տուրք պետական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին/

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ նրա հիշատակի հարգանքի արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու ծիսակատար քահանա Շահեն Հայրապետյանի գլխավորությամբ կայացած օրհնության կարգից հետո ՀՀ բարձրագույն ղեկավարությունը եւ ներկաները ծաղիկներ են դրել երջանկահիշատակ վարչապետի շիրիմին։
Լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը նշեց, որ հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում ունեցել է մեծանուն զորավարներ, քաղաքական գործիչներ, սակայն պետական գործիչների առումով այնքան էլ հարուստ չէ։ «Շատ հաճախ մեր պետական գործիչները եղել են այլ պետությունների համար ծառայող մարդիկ։ Ես կարծում եմ, որ երրորդ հանրապետության ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այն պետական գործիչն էր, ով առանց որեւէ վերապահության մեծ ժողովրդականություն եւ սեր էր վայելում։ Եվ դա մի բան է նշանակում՝ ըստ էության, մենք ունենք մի արժեք, մի չափանիշ, եւ մեզանից յուրաքանչյուրի պարտքն է ձգտել նրան, որ այն սերը, որը տածում էր մեր ժողովուրդը վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ, տածի նաեւ մյուս իշխանավորների նկատմամբ։ Իսկ դրա ճանապարհն ակնհայտ է՝ աշխատանք, աշխատանք ու էլի աշխատանք։ Սա, կարծում եմ, այսօրվա խորհուրդն է, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է ստանա՝ այցելելով պարոն Մարգարյանի շիրիմին»,–«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ընդգծել է Մինասյանը։
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ կան երկու տիպի գործիչներ. մեկ տիպի գործիչներն ասում են, թե ամեն օր ինչ է պետք անել, իսկ երկրորդ տիպի գործիչները, ովքեր ավելի բարձր արժեք ունեցող մարդիկ են, չեն ասում՝ ինչ պետք է անես, պարզապես նրանց հետ շփվելով, նրանց կողքին աշխատելով՝ սովորում ես։ «Անդրանիկ Մարգարյանն այդ մարդկանցից մեկն է։ Ես 2005—ից մինչեւ իր մահը ամենօրյա ռեժիմով իր կողքին եմ եղել եւ շատ բան եմ սովորել, ոչ միայն ես, այլ նաեւ իմ սերնդակիցները։ Շատ մարդիկ, ովքեր այսօր քաղաքական դաշտում են, իրենց քաղաքական կյանքը սկսել են Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ։ Անդրանիկ Մարգարյանը, իմ խորին համոզմամբ, նվիրյալ էր, գաղափարի հերոս էր։ Ամենակարեւոր դասը, որ հասկացել եմ, դա այն է, որ որեւէ մեկը մեր փոխարեն չի շենացնելու մեր երկիրը, որեւէ մեկը մեր փոխարեն չի հզորացնի եւ չի կառուցի մեր երկիրը։ Մենք պետք է քարը քարի վրա դնելով հզորացնենք մեր երկիրը, եւ մենք մեր երկրում հակառակորդներ չունենք»,–նշել է Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Անդրանիկ Մարգարյանը չէր սիրում տրտնջալ եւ չէր սիրում տրտնջացողներին։ «Նա ասում էր, որ տղամարդը, քաղաքական գործիչը չպետք է տրտնջա եւ դժվարություններից չպետք է վախենա։ Նրա սկզբունքն էր՝ պետք է ոչ թե տրտնջալ, այլ աշխատել։ Յուրաքանչյուր սերունդ ավելի մեծ գործ պետք է անի եւ իր գործը թողնի ապագա սերունդներին։ Անդրանիկ Մարգարյանն այդպիսին էր, նվիրյալ, ազգային գաղափարախոսության ջատագով, սիրում էր մեր հողն ու ջուրը եւ մեր ժողովրդին։ Նա ժողովրդից մեկն էր»,–ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը։
Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ, լինելով պաշտոնյա, Անդրանիկ Մարգարյանը երբեք չի կտրվել հասարակությունից, ինչը շատ կարեւոր է։ Նա ընդգծեց, որ նրա կողքին աշխատելով՝ իրենք սովորել են։ Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ Անդրանիկ Մարգարյանն ամեն մեկին տալիս էր իր բաժին պատասխանատվությունը եւ տալիս էր հնարավորություն, որ յուրաքանչյուրը ծառայի հայրենիքին։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 347 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024