ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 14:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մայիս » 24 » ՏՏ ոլորտը ջախջախում է անհնարինության պատնեշները /Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԻՏՁՄ 18—րդ տարեկան համաժողովին/
09:16
ՏՏ ոլորտը ջախջախում է անհնարինության պատնեշները /Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԻՏՁՄ 18—րդ տարեկան համաժողովին/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18—րդ տարեկան համաժողովի աշխատանքներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը կառավարության համար առաջնահերթություն է։ «Կա մի կարեւոր նրբություն, թե ինչու ենք կարեւորում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը. դա ոչ միայն պրակտիկ խնդիր է, մեր կարծիքով, այլ նաեւ՝ գաղափարական։ Մեր ընկալմամբ՝ ՏՏ ոլորտը մի գործիք է, որն ընդլայնում է հնարավորինի եւ ավելի նեղացնում անհնարինի սահմանը։ Կարծում եմ, որ Հայաստանում այս ժամանակաշրջանի ամենակարեւոր առանձնահատկությունը հենց դա է՝ անհնարը մեզ համար գնալով ավելի ու ավելի հնարավոր է դառնում, եւ հնարավորի սահմաններն ավելի ու ավելի են ընդլայնվում, եւ սա վերաբերում է բոլոր ոլորտներին»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ սա ընթացիկ շրջանի ամենակարեւոր գաղափարական խնդիրն է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը եւ ժողովուրդը երկար տարիներ արգելակվել է «անհնարինություն» վերնագրված պատնեշների առաջ։ «Այսօր պետք է արձանագրենք, որ մեզ համար անհնար ոչինչ չկա, մեր նպատակներն իրագործելի են, եւ դրանց իրագործումը մեր գործնական խնդիրն է՝ անկախ նրանից, թե մյուսները որքանով են դա հնարավոր համարում։ ՏՏ ոլորտը համարում եմ անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկը, եւ դուք կարող եք համարել, որ ունեք կառավարության լիակատար աջակցությունը։ Մենք սկսել ենք հնարավորինի սահմանների ընդլայնման գործընթացը, պետք է շարունակենք այն եւ այդ հարցում Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի քաղաքացիները եւ հայ ժողովուրդը պետք է ունենան առաջամարտիկի դերակատարում։ Այո՛, այսօր աշխարհը մեզ նայում է որպես առաջամարտիկի, եւ մենք նորանոր նվաճումներով պետք է հաճելի անակնկալներ մատուցենք աշխարհին, մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախի Հանրապետությանը։ Շնորհակալ եմ այս գործում Հայաստանին, հայ ժողովրդին աջակցելու ձեր պատրաստակամության եւ վճռականության համար»,–դիմելով ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին՝ նշել է վարչապետ Փաշինյանը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 252 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024