ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 17:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 3 » Ճիշտ եւ խոհեմ մոտեցում
10:30
Ճիշտ եւ խոհեմ մոտեցում

Հայաստանը պետք է լուռ դիվանագիտություն վարի

Ռուս—թուրքական զարգացումները չեն բերի ռազմական որեւէ գործողության ոչ Թուրքիայի, ոչ Ռուսաստանի կողմից, քանի որ այդ զարգացումները կլինեն վտանգավոր, կվերածվեն ՌԴ—ՆԱՏՕ միջեւ հակամարտության։ «Ռուսաստան—Թուրքիա հարաբերությունների սրացման ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանութան նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
Նա նշեց, որ այս երկու կողմերը խուսափել են ուղիղ հակամարտությունից։ «Այս գործընթացում չեմ տեսնում ռազմական զարգացում, բայց միաժամանակ կլինեն ռազմաքաղաքական զարգացումներ»,–ընդգծեց նա։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի դիտարկմամբ, ՆԱՏՕ—ն խոհեմ վերաբերմունք ցուցաբերեց այս գործընթացում։ «Բոլորը սպասում էին, դրան էր ձգտում նաեւ Թուրքիան, որ ռուս—թուրքական հարթությունից խնդիրը տեղափոխվելու էր ՌԴ—ՆԱՏՕ հարթություն, ինչն ավելի էր բարդացնելու իրավիճակը։ ՆԱՏՕ–ի հայտարարությունը վախվորած չէր, հավասարակշռված էր, կոչ էր անում կողմերին գտնել ձեւեր եւ խնդրին դիվանագիտական լուծում տալ։ ՀԱՊԿ—ն այստեղ որեւէ անելիք չունի»,–ասաց նա։
Ա. Արզումանյանի կարծիքով, մեծ բախումներ չեն լինի երկու երկրների միջեւ, բայց կլինի հարաբերությունների սրացում, ավելի շատ՝ PR պատերազմ է, ակցիաներ։
Ըստ նրա, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ճիշտ է վարվում, որ որեւէ հայտարարություն չի անում. «Մինչ օրս եղել է պաշտպանության նախարարության հայտարարությունը, որը հավանաբար պետք է արվեր։ Նախագահի կամ արտաքին գործերի նախարարության կողմից չկա հայտարարություն. ճիշտ եւ խոհեմ մոտեցում է։ Մենք ներքաշված չենք այս կոնֆլիկտում։ Մենք պետք է զգուշավոր լինենք, քանի որ դարերի փորձը ցույց է տվել, որ ռուս–թուրքական պատերազմներից, նաեւ ռուս—թուրքական եղբայրությունից մենք ինչ ահավոր կորուստներ ենք ունենում։ Թուրքիան մեր անմիջական հարեւանն է, աջակցում է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության հարցում, շարունակում է Հայաստանի շրջափակումը եւ չի ուզում հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ Ռուսաստանը մեր շատ կարեւոր ստրատեգիական գործընկերն է։ Մենք պետք է լուռ դիվանագիտություն վարենք։ Մեր ներքաշվածությունը պետք է լինի շատ զգուշավոր, չափված եւ ձեւվված»։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի խոսքով, հայ—թուրքական հարաբերությունների բացակայությունը բնականաբար որեւէ առիթ չի տալիս Հայաստանին որեւէ դիրքորոշում արտահայտել։ «Մեր պետության, շահերի դեմ ուղղված գործողություններ դեռեւս չկան, բայց, իհարկե, շահագրգիռ ենք, որ խնդիրները լուծվեն ոչ պատերազմական ճանապարհով»,–նշեց նա։
Ա. Զաքարյանի կարծիքով, Հայաստանի տնտեսությունը, կոմունիկացիաները կունենան խնդիրներ, թե ոչ, կախված կլինի կոնֆլիկտի զարգացման ուղղությունից։ Ըստ նրա, ռուս—թուրքական հարաբերությունները չեն վերածվի տաք ռազմական բախումների, բայց դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, հումանիտար բոլոր ոլորտներում կլինեն փոխադարձ գործողություններ։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 421 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024