ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 23.07.2017, 18:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [426]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [615]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [124]
Քաղաքականություն [475]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 25 » Վարչապե՛տ, ժողովուրդը սիրում է քեզ...
09:25
Վարչապե՛տ, ժողովուրդը սիրում է քեզ...

«Որ վարչապետ էի դառնում՝ գիտեի, որ միեւնույն է, չարածներս են հիշելու, քանի որ այնքան պրոբլեմ կա, որ չեմ կարող միանգամից այդքանը լուծել։ Ժողովրդի հայացքը վարչապետին է ուղղված»,–ասել էր Անդրանիկ Մարգարյանը 2001թ. մայիսին «ՀՀ»–ին տված հարցազրույցում։
Այսօր ժողովրդի հայացքը կրկին վարչապետին է ուղղված, բայց այս անգամ բոլոր խնդիրներին միանգամից լուծում չտալու հանդիմանանքը չէ այդ հայացքում...
Սխալվել էր վարչապետը՝ կարծելով, թե ժողովուրդն իր արածները մոռանալու եւ չարածներն է հիշելու։ Նրա մահվան լուրն առնելուն պես բոլորը՝ հասարակ քաղաքացի թե պաշտոնյա, նրա ԱՐԱԾՆԵՐՆ սկսեցին հիշել, եւ եթե հանդիմանանք կար, ապա միայն այն բանում, թե ինչու այդքան անփույթ գտնվեց իր առողջության հանդեպ։
2002–ին «ՀՀ»–ի հետ մեկ այլ հարցազրույցում ի պատասխան հարցին, թե վարչապետությունն ի՞նչ տվեց Անդրանիկ Մարգարյան մարդուն եւ ինչ տարավ, ասել էր. «Մեծ փորձառություն, համբերություն, դիմացինին լսելու կարողություն տվեց։ Ի՞նչ տարավ՝ առողջությունս, բայց դեռ «պահուստային» ունեմ»։
«Պահուստայինը» ընդամենը հինգ տարվա հերիքեց... Այն տեմպով, որ նա էր աշխատում, երեւի դժվար էլ երկար հերիքեր՝ հաշվի առնելով նաեւ առողջական խնդիրները։ Իսկ նրա կուտակած փորձառությունը, համբերությունն ու դիմացինին լսելու կարողությունն այն որակներն էին, որոնք դեռ ամենաշատն էին պետք գալու մեր երկրի կյանքում...
...Չգիտեմ, թե քանի տարի անց Հայաստանի վարչապետները կկարողանան իրենց թույլ տալ նորմալ ռեժիմով աշխատել, բայց գիտեմ, եւ բոլորս գիտենք, որ Հայաստանի երրորդ Հանրապետության տասներորդ վարչապետ Մարգարյանն իր աշխատանքով զգալիորեն կրճատել է այդ անցնելիք տարիների քանակը...
Եվս մի բան։ Այն սերն ու ափսոսանքը, որ արտահայտվեց վարչապետ Մարգարյանի նկատմամբ այս օրերի ընթացքում, ասում է, որ ժողովուրդը հոգու խորքում գնահատել գիտի իր ղեկավարին։ Միայն թե ափսոս, որ դա արտահայտում ենք միայն կորստի ժամանակ, իսկ առօրյա կյանքում երբեմն նույնիսկ թշնամու նման անխնա ու անփույթ ենք վերաբերվում նրանց։ Երեւի ժամանակն է մտածելու, որ դրսեւորվենք այնպես, որ մեր մեծ այրերը կյանքից չհեռանան առանց մեր հոգու խորքում եղած սերն ու գնահատանքը տեսնելու, իսկ մեր խիղճը չտանջի, որ չհասցրինք ասել այն, ինչն այնքան կարեւոր էր, այս դեպքում վարչապետ Մարգարյանի համար, որ հեռացավ կյանքից՝ հաշտված այն դառը մտքի հետ, որ իր ՉԱՐԱԾՆԵՐՆ են հիշելու։
Վարչապետ, ժողովուրդը սիրո՛ւմ էր քեզ, պարզապես դա չէր խոստովանել...
(մասնակի կրճատումներով)

«Հայաստանի Հանրապետություն»
28 մարտի 2007թ.

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 23 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017