ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 17:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 5 » Վատիկանում կտեղադրվի Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը
09:57
Վատիկանում կտեղադրվի Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը

Վատիկանը աշխարհի ամենափոքր պետությունն է։ Այն բացարձակ աստվածապետական միապետություն է եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցու կենտրոնը։ Որպես քաղաք—պետություն գոյություն ունի 1929 թվականից։ Պաշտոնական լեզուներն են լատիներենը եւ իտալերենը։ Վատիկանը թողարկում է իր սեփական եվրո տարադրամը, նամականիշներ, անձնագրեր եւ մեքենաների համարանիշներ, ունի իր սեփական դրոշն ու օրհներգը։ Քաղաքացիություն ունեցողների թիվը չի գերազանցում 1000—ը։
Պետության ղեկավարը Հռոմի պապն է, որն ընտրվում է ցմահ։ 2013 մարտի 13—ին Հռոմի պապ է ընտրվել կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն։ Պաշտոնավարման համար ընտրել է Ֆրանցիսկոս անունը։ Հռոմի պապի լրիվ տիտղոսն է՝ Հռոմի եպիսկոպոս, Քրիստոսի տեղապահ, առաքյալների իշխանի ժառանգորդ, տիեզերական եկեղեցու քահանայապետ, Արեւմուտքի նահապետ, Իտալիայի պրիմատ, Հռոմեական գավառի արքեպիսկոպոս եւ մետրոպոլիտ, Վատիկան քաղաք—պետության գերիշխան։
Գերագույն օրենսդրական, գործադիր եւ դատական իշխանությունը պատկանում է պապին։ Հռոմի պապը միաժամանակ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն է։
Սուրբ Աթոռն ունի 180 դիվանագիտական ներկայացուցչություններ, որոնցից 73—ը ռեզիդենտ չեն։
Հայաստանի Հանրապետության եւ Վատիկանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մայիսի 23—ին՝ համատեղ հայտարարության միջոցով։
Մինչեւ 2013թ. մարտը, տեւական ժամանակ Լոնդոնում եւ Փարիզում ՀՀ դեսպանները համատեղության կարգով հավատարմագրվում էին նաեւ Սուրբ Աթոռում։ ՀՀ նախագահի հրամանագրով՝ 2013թ. մարտին Սուրբ Աթոռում ստեղծվեց ՀՀ դեսպանություն, դեսպան նշանակվեց Միքայել Մինասյանը։
Սուրբ Աթոռի դեսպանը Հայաստանում 2012թ. մարտի 21—ից Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին է (նստավայրը՝ Թբիլիսի)։
Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ առկա է բարձր մակարդակի ակտիվ երկխոսություն։ Կայացել են բարձրաստիճան մի շարք փոխայցելություններ։
ՀՀ նախագահի մակարդակով 7 այց է կայացել Վատիկան (1992թ., 1999թ., 2005թ., 2011թ., 2013թ., 2014թ. եւ 2015թ.)։
Հայաստանի եւ Վատիկանի միջեւ «ոչ պաշտոնական» հարաբերությունները սկսվել են 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո, երբ, ի թիվս բազմաթիվ այլ երկրների, Հայաստանին իր օգնությունը ցուցաբերեց նաեւ Սուրբ Աթոռը։
Երկու եկեղեցիների փոխհարաբերություններում կարեւոր իրադարձություն էր 1996թ. դեկտեմբերի 10—ին Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսի այցելությունը Վատիկան, որի ընթացքում Վեհափառը հանդիպեց Հռոմի պապ Հովհաննես Պողոս Բ—ի հետ։ 2000թ. նոյեմբերի 9—ին Վատիկանում Հռոմի պապ Հովհաննես—Պողոս Բ—ն եւ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ստորագրել են համատեղ հայտարարություն, որով Վատիկանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Հայաստանի եւ Վատիկանի միջեւ հարաբերությունները որակական նոր փուլ թեւակոխեցին Հռոմի պապ Հովհաննես—Պողոս Բ—ի գլխավորած բարձրաստիճան պատվիրակության՝ 2001թ. սեպտեմբերի 25—27—ը Հայաստան այցելությամբ, որը տեղի է ունեցել Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700—ամյակի կապակցությամբ։
2005թ. հունվարի 19—ին Վատիկանում Հովհաննես—Պողոս Բ պապը հանդիսավորությամբ բացել եւ օծել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը, որը տեղադրվել է Սուրբ Պետրոս մայր տաճարի արտաքին որմնախորշում։
2015թ. ապրիլի 12—ին հայ հավատացյալների համար Սուրբ Պետրոս տաճարում Ֆրանցիսկոս պապը մատուցեց պատարագ։ Պատարագի քարոզի ընթացքում 1915 թվականին Թուրքիայում հայերի հետ կատարվածը անվանել է 20—րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ ի հեճուկս պաշտոնական Անկարայի ճնշումների։ Պատարագից հետո Սուրբ Աթոռում Թուրքիայի դեսպանը հետ էր կանչվել։
2016թ. հունիսի 24—26—ը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Հայաստան։ Այցը կրել է «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսը։
2017թ. նոյեմբերի 23—ին Վատիկանը թողարկել է նամականիշների շարք՝ նվիրված Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ 2016 թվականին տեղի ունեցած այցերին։ Նամականիշների շարքում հատուկ տեղ է զբաղեցրել Հայաստան կատարած պատմական այցի վերաբերյալ թողարկված նամականիշը։ 2016թ. հունիսի 24–26—ը Հայաստան կատարած «Այց առաջին քրիստոնյա երկիր» խորագիրը կրող այցելությանը նվիրված նամականիշի վրա պատկերված է Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի ֆոնին աղոթելիս։
2015թ. փետրվարի 23—ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհել էր «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոսը։ Վատիկանում այսօր տեղադրվելու է Գրիգոր Նարեկացու՝ շուրջ 2 մետրանոց բրոնզե արձանը։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 316 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024