ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 15:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 23 » Վավերացման խոչընդոտներ չկան
15:27
Վավերացման խոչընդոտներ չկան

ԵՄ երկրները ուշադիր դիտարկում են ՀՀ—ի հետ համաձայնագիրը

Հայաստանը վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատում է Եվրոպական միության անդամ առանձին պետությունների հետ։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ 
Նրա խոսքով, ՀՀ—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի առանձին դրույթների կիրարկումը, որը հնարավոր կլինի Հայաստանի կողմից համաձայնագրի վավերացումից հետո, ավելի դյուրին կդարձնի վիզաների ազատականացմանն ուղղված բանակցությունները։ «Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել, դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով, ռեադմիսիայի տարբեր համաձայնագրերով, որովհետեւ բոլորս հասկանում ենք, որ ԵՄ—ն անհանգստացած է անօրինական միգրանտների հետ կապված խնդիրների առնչությամբ»,–«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ասել է Քոչարյանը։
Միաժամանակ, փոխնախարարն ասել է, որ վիզաների ազատականացումն անընդհատ գործընթաց է, եւ այնպես չէ, որ սպասում են կոնկրետ մի պահի այդ գործընթացը սկսելու համար. «Այստեղ առանձին երկրների հետ աշխատելու խնդիր կա։ Սա այն դեպքն է, երբ այդ իրավասությունը լիազորված չէ ԵՄ—ին, ամեն պետություն կարող է խոչընդոտել։ Այդ տեսակետից կարեւոր է բոլորի հետ աշխատելը»։
Նա գրեթե անհավանական է համարում Եվրոպական միության անդամ որեւէ երկրի կողմից ՀՀ—ԵՄ համաձայնագրի վավերացումը խոչընդոտելը։ «Այն, որ ԵՄ—ն ստորագրել է համաձայնագիրը՝ նշանակում է, որ բոլոր անդամ պետությունների կողմից եղել է լիակատար համաձայնություն»,— նշել է նա։
ՀՀ—ԵՄ համաձայնագիրն առաջինը վավերացրել է Էստոնիան, երկրորդ հայտարարությունը եղել է Գերմանիայի կողմից, որը, սակայն, դեռեւս ճշտում է՝ արդյո՞ք այդ համաձայնագիրը չի սահմանափակում իր սուվերեն իրավունքները կապված անվտանգության ոլորտի հետ։ «Դա խոսում է այն մասին, որ ԵՄ անդամ պետություններն ուշադիր դիտարկում են համաձայնագիրը, շատերի հետ կապի մեջ ենք, եւ նրանք խոսում են այն մասին, որ գործընթացները սկսվել են։ Քանի որ համաձայնագիրը բոլոր երկրների կողմից վավերացնելը ժամանակատար է՝ համաձայնագիրը նախատեսել է զգալի հատվածի ժամանակավոր կիրարկում։ Այդ առումով, ըստ էության, կան հատվածներ վերաբերող գրեթե բոլոր ոլորտներին»,–ընդգծել է Քոչարյանը։
Հարցին՝ կա՞ն ժամկետներ, թե ԵՄ—ում վավերացման գործընթացը երբ կավարտվի, փոխարտգործնախարարն ասել է, որ ժամկետ նշելը կոռեկտ չէ, եւ դա այդ երկրների իրավունքն է. «Բայց մենք նաեւ ԵՄ գործընկերների հետ մեր հանդիպումներում հորդորում ենք, որպեսզի հնարավորինս արագ լինի վավերացման գործընթացը, եւ նրանք նշում են, որ այդ ուղղությամբ կանեն ամեն ինչ»։
Շավարշ Քոչարյանը մեկ ուշագրավ հայտարարություն է արել, ըստ որի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շարքում կան երկրներ, որոնք նպատակ ունեն ընդօրինակել Հայաստանի փորձը՝ Եվրոպական միության հետ հարաբերությունների առումով. «Անուններ չեմ նշի, բայց կան։ Մեր փորձն ուսումնասիրում են»։
Միաժամանակ, լրագրողները փոխնախարարից հետաքրքրվել են՝ ԵՄ—ՌԴ հարաբերությունների վատթարացման հետ կապված՝ արդյո՞ք խոչընդոտներ տեսնում է ՀՀ—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հարցում, Շավարշ Քոչարյանը բացասական պատասխան է տվել. «Ոչ, չեմ տեսնում, դրա մասին բազմիցս խոսվել է, ավելին՝ նույն ԵՄ—ն շատ կարեւորում է այն հանգամանքը, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ առաջին պետությունն է, որն այդպիսի խոր համագործակցության է գնում ԵՄ—ի հետ, բնական է՝ պահպանելով իր պարտավորություններն այլ ինտեգրացիոն միավորումներում»։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 375 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024