ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 22.11.2017, 11:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [362]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [513]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 21 » Վեցամյա ընդհատումից հետո /ՀՀ—ն մասնակցում է Դամասկոսի միջազգային 59—րդ ցուցահանդեսին/
09:31
Վեցամյա ընդհատումից հետո /ՀՀ—ն մասնակցում է Դամասկոսի միջազգային 59—րդ ցուցահանդեսին/

Սիրիայում նախօրեին մեկնարկել է Դամասկոսի միջազգային 59—րդ ցուցահանդեսը, որը գործելու է մինչեւ օգոստոսի 26—ը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսին ներկայացված են 43 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, ինչպես նաեւ մի շարք արաբական, եվրոպական եւ ասիական պետությունների ընկերություններ եւ դեսպանություններ։
Դամասկոսի միջազգային ցուցահանդեսին մասնակցում է նաեւ Հայաստանը, որի տաղավարը ներկայացնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը՝ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի եւ Սիրիա—հայկական գործարար խորհրդի հետ համագործակցությամբ։ Տաղավարի այցելուներին ներկայացվում են ՀՀ տնտեսությունը եւ զարգացման հեռանկարները, երկրում իրականացվող ներդրումային քաղաքականությունը, ինչպես նաեւ տրամադվրում տեղեկատվություն հիմնական արտադրողների, այդ թվում սննդամթերքի եւ ջրի, քարի արդյունահանման եւ վերամշակման, ոսկերչության եւ բարձր տեխնոլոգիաների ու այլ ոլորտներում աշխատող ընկերությունների մասին։
Հայկական տաղավարի բացումը կատարել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը՝ Սիրիա—հայկական գործարար խորհրդի անդամների մասնակցությամբ։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կապակցությամբ նախօրեին տված իր հարցազրույցում դեսպան Փոլադյանն ընդգծել էր, որ վեցամյա ընդհատումից հետո ցուցահանդեսի վերագործարկումն առաջընթաց է պատերազմից ապաքինվող տնտեսության վերականգնման եւ հզորացման գործում։
Հայաստանի տաղավարը գտնվել է ցուցահանդեսի մասնակիցների եւ հյուրերի ուշադրության կենտրոնում։

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 11 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Օգոստոս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017